ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին 10/05/2023 15:23 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։
Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։
Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։
Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։
«Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», - ասված է բանաձեւում։
Բանաձեւը ԵՄ-ին եւ անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։
Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության եւ դրա կազմակերպման վերաբերյալ եւ կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաեւ արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։ «Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»։
Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձեւը նաեւ խորը մտահոգություն է հայտնում եւ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձեւը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից եւ դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձեւը դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։
Բանաձեւի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաեւ կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։ Բանաձեւն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։
Բանաձեւը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։
«ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը», - ասված է բանաձեւում։
Բանաձեւը կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին։ Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը նաեւ իրենց սահմանին և Լեռնային Ղարաբաղում։
Բանաձեւը դժգոհություն է հայտնում Եվրոպական կառույցների անտարբերության, անգործության եւ դանդաղ արձագանքի վերաբերյալ եւ պահանջում, որպեսզի ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայությունը վերանայի իր գործողությունները Հարավային Կովկասում եւ փոխարինի հանձնառու անձնակազմին։
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց մտահոգությունն են նաեւ հայտնել, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազն է վերավաճառում եւ կոչ արել նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն Ադրբեջանից։ Բանաձեւում կոչ է արվում նաեւ ազատ արձակել ձերբակալվածներին եւ համաներում կիրառել ողջ բնակչության համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ