Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված արցախցիները կարող են ֆինանսական փոխհատուցման հարց բարձրացնել՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ՄԻԵԴ գանգատներով 10/05/2023   21:04  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված արցախցիները, որոնք իրենց կյանքը փրկելու համար տեղահանվել են՝ թողնելով Արցախում իրենց տունը, գույքը, ամբողջ կյանքի աշխատանքը, կարող են ֆինանսական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ֆինանսական փոխհատուցման հարցը ՄԻԵԴ-ում կարող է բարձրացվել ինչպես անհատական գանգատների, այնպես էլ՝ Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ գանգատի շրջանակներում։ Մասնավորապես, ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն՝ միջպետական գանգատով որոշում կայացնելուց հետո հարցը թողնում է Նախարարների կողմիտեին՝ փոխհատուցումների և այլնի վերաբերյալ մեխանիզմներ ստեղծելու։

«Կարող են անհատական գանգատներ ներկայացնել, բայց հարցը կարող է քննվել նաև միջպետական գանգատի շրջանակներում, որն արդեն կա՝ 2020թ․ պատերազմից հետո գոյություն ունեցող իրավիճակների հետ կապված։ Կարծում եմ՝ այս մասով պետք է լրացվի արդեն»,- նշեց փորձագետը։

Դիտարկմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են՝ «կապույտ» անձնագրերով, սակայն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը չի կարող խոչընդոտ համարվել ՄԻԵԴ-ում գործի քննության համար, Գալստյանը նշեց, որ դա մարդու իրավունք է, քաղաքացիության հետ շատ ավելի քիչ կապ ունի։

«Գոյություն ունի անձի՝ բռնի տեղահանված լինելու վիճակի ապացուցման խնդիրը, որովհետև, եթե անձն ինքնակամ է լքել որոշակի տարածք, ապա դրա հետ կապված պահանջ ներկայացնել չի կարող։ Այսինքն, եթե ցույց տրվի, որ կա ռիսկ՝ կյանքին, առողջությանը, որ այդ ռիսկն այնքան բարձր է եղել, որ անձը ստիպված թողել է և հեռացել, այդ դեպքում գանգատների ներկայացումը կլինի ողջամիտ և իրավաչափ՝ բավարարման հնարավորության համատեքստում։ Միտքը, որ «արցախցիների կյանքին վտանգ» չի սպառնում (Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ, որը փաստացի Ադրբեջանը հենց այդ նիստում օգտագործել է արդեն ՀՀ-ի դեմ՝ հակադարձելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած փաստերին՝ Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության վերաբերյալ․ հեղ․ ), այ այդտեղ խնդիր կա և հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ քաղաքացիություն է տալիս և այլն՝ ցույց տալու համար՝ իբրև թե ամեն բան նորմալ է, արցախցիներն, իբր, ինքնակամ են հեռացել և ոչինչ չի սպառնում»,- նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ մեր կողմից պետք է ներկայացվեն փաստերը, որ կար այնպիսի սպառնալիք, որ արցախցիները ստիպված, բռնի տեղահանվել են՝ 9-10 ամիս մնացել են շրջափակման մեջ՝ քաղցած, Ադրբեջանի իշխանությունները փակել են միջանցքը, ապա՝ ռազմական ագրեսիա իրականացրել, ինչի հետևանքով արցախցիների կյանքին իրական սպառնալիք է եղել։
Դիտարկմանը, որ պաշտոնապես դեռևս հայտնի էլ չէ՝ արդյո՞ք բռնի տեղահանված արցախցիների մասնակցությամբ արդեն ՀՀ իրավապահ մարմինները քննչական գործողություններ իրականացրել են, տուժող ճանաչել, արդյո՞ք փաստերի հավաքագրման համար ՀՀ-ն կարևոր ժամանակը չի կորցնում՝ հետագայում նաև միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու համար, Գալստյանը կարեւորեց փաստերի համակարգված հավաքելը, հավաքագրելը։ «Դրանցով պետք է զբաղվել, իրավապահների հետ ինչ-որ հանձնաժողով, հանձնախումբ ստեղծել, փաթեթավորել բոլոր գործողությունները՝ ինչ կատարվել է այդ օրերին, որ դրանք էլ չկորչեն, արդյո՞ք Արցախի իշխանություններից ստացել են այդ օրերի գործողությունների ամբողջ պատկերը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության կարիք էլ, կարծում եմ, կլինի, քանի որ բավականաչափ կապի խզում է եղել։ Այդ ամենը պետք է գնահատել, բայց քանի որ տեղեկություն չունեմ՝ ինչ է արվում, չեմ կարող ասել՝ ապահովվում է, թե՝ ոչ։ Գուցե արվում է, գուցե ինչ-որ համակարգեր կան, որ արվում է»։

Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալուն և հարցին՝ դա որքանով կնպաստի ՄԻԵԴ-ում գանգատների քննությանը, Գալստյանը նշեց, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ տրվի նրանց, բոլորս ասում ենք, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, բայց հնարավոր են կառուցակարգեր, որ նրանց նաև փախստականի կարգավիճակ տրվի, այդ դեպքում՝ ՄԱԿ-ի կառուցակարգերի պայմաններում ՄԱԿ համապատասխան մարմինները ավելի շատ գործ կունենան անելու այդ անձանց հետ՝ նրանց իրավունքների պաշտպանության համար։
«Այդ բոլոր հարցերն առանձին քննարկման առարկա են։ ՄԻԵԴ-ի տեսանկյունից դա քիչ նշանակություն ունի, կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց եթե անձը տեղահանվել է բռնի ձևով կամ իր կյանքին վտանգ սպառնալու պայմաններում՝ զուտ գույքային իրավունքների տեսանկյունից, չեմ ասում՝ կյանքի իրավունքի սպառնացող վիրավորանքի, անձնական իրավունքի՝ գերեզմաններ են թողել, անձնական կապեր են կորցրել և գույքային իրավունքներն այլ դաշտում են։ Փախստականի կարգավիճակն ուղղակիորեն ազդեցություն չի կարող ունենալ, դա կարող է գործոն լինել՝ որոշակի հարցեր ավելի լավ հիմնավորելու»,- նշեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել շուրջ 1 տարի բլոկադայի մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, անձանց։ Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով պաշտոնապես հայտնի է առնվազն 200 անձանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության մասին։ Ընդ որում, ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելուց հետո, որի ժամանակ թիրախավորել էին խաղաղ բնակիչները, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար, համաձայնվել էին կրակը դադարեցնել միայն Արցախի ՊԲ-ն լուծարելու պայմանով՝ պարտադրելով ընդունել ինտեգրացիայի պահանջը ու ներկայացրել Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանց ցուցակը։ Բաքուն պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը և այժմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն առևանգված են ադրբեջանցիների կողմից։

Հաշված օրերի ընթացքում ավելի քան 100.000 հայ գաղթել է Արցախից։ Արցախի

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:23 05/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՊուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի փոփոխության մասին
19:58 05/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԼեհաստանը մարդասիրական բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար
19:40 05/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄոտ 15 հայ որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ․ Բեգլարյան
19:18 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Պուտինը տեղեկացել է մամուլից
18:58 05/10/2023  |  ՔաղաքականՊուտինը հիշեցրել է՝ Հայաստանն ինքն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս
18:56 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի նախկին և ներկա ղեկավարների՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման հարցով
18:21 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի ԼՂ-ում ձերբակալվածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ
14:15 05/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախը հանձնվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին, իսկ հոգեվարքը հնարավոր եղավ երեք տարի երկարաձգել բացառապես արցախահայության հերոսության շնորհիվ. Արմեն Այվազյան
13:57 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ
13:53 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հասարակության անհանդուրժողական վերաբերմունքը ապացույցն է նրանց իշխանությունների հայատյաց քաղաքականության. ՀՀ ՄԻՊ

Արխիվ

[]