ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արշակ Կարապետյանի կողմից այնպիսի մեղադրանքներ հնչեցին, որոնք ցանկացած կայացած երկրի պայմաններում, կընդունվեին որպես հանցագործության մասին հայտարարություններ. քաղտեխնոլոգ 10/05/2023 20:53 | Քաղաքական
Եթե որևէ մեկը զինվորական է, սա դեռ չի նշանակում, որ նա չի կարող քաղաքականությամբ զբաղվել։ Սա նորմալ պրակտիկա է։ Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, ապա, կարծում եմ, այնտեղ բավականին հետաքրքիր անդրադարձներ եղան, սակայն դրանք լայնածավալ մեկնաբանության կարող են ենթարկվել միայն այն ժամանակ, երբ նրա մասնակցությամբ կոնկրետ գործողություններ կսկսվեն։ Մի բան, սակայն, հստակ է՝ նրա կողմից հնչեցին այնպիսի մեղադրանքներ, որոնք, ցանկացած քիչ թե շատ կայացած, նորմալ երկրի պայմաններում, կընդունվեին որպես հանցագործության մասին հայտարարություններ և համապատասխան իրավական պրոցեդուրաներ կսկսվեին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Հայաստանի շահերին դավաճանելու մեջ։ Ավելին՝ նա պնդել է, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որ հենց կառավարության ղակավարը, վախենալով իր աթոռի համար, ադրբեջանցիներին խնդրել է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին ու նրան թույլ չտալ` գալ Հայաստան:
Իր հայտարարությամբ արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրած ՊՆ նախկին նախարարը, ըստ Վիգեն Հակոբյանի, խիստ կարևոր շեշտադրումներ է կատարել. «Օրինակ, դատելով նրանից, որ նա իր ելույթի տեքստը կարդաց երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, կարելի է հետևություն անել, որ սրանով նա ակնարկեց իր աշխարհաքաղաքական նախընտության մասին։ Պատահական չէր նաև իր խոսքում սեփական ստատուսի ընդծումը, այն, որ ինքը գեներալ է, ռազմական հետախուզության նախկին պետն ու Պաշտպանության նախկին նախարար։ Սա, իմ տպավորությամբ, հստակ մեսիջ էր՝ ուղղված զինվորականությանն ու գեներալիտետին, որ իր անձի շուրջ կարելի է կոնսոլիդացիա կազմակերպել և հստակ գործողություններ իրականացնել, եթե, իհարկե, նրանք կիսում են իր այդ հայացքները»։
Վիգեն Հակոբյանը նշում է՝ նախկին նախարարը երեկ հստակ գնաահատականներ տվեց օրվա ռեժիմին, ինչպես նաև՝ կոշտ մեղադրանքներ ներկայացրեց, այդ թվում Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ, որն, ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքի հիման վրա է տեղի ունեցել. «Նա Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պետական դավաճանություն իրականացնելու մեջ։ Ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց հասկանում եմ՝ եթե դու մեկին բավականին ծանր հանցագործության մեջ ես մեղադրում՝ հայտարարելով, որ նա իր երկրի քաղաքացուն վաճառել է թշնամի երկրին, այն էլ՝ այնպիսի հանրային ճանաչում ունեցող մարդու, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, ապա՝ կամ դու ես հանցագործության մասին հայտարարություն ներկայացնում, կամ քեզ են մեղադրում՝ զրպարտության մեջ։ Բայց, քանի որ Արշակ Կարապետյանն իր խոսքում ընդգծեց, որ ինքն, իր ձեռքի տակ ստույգ տվյալներ ունի՝ նման հայտարարություն անելու համար, ապա այստեղ, միանշանակ, պետք է իրավական գործընթաց սկսվեր։ Հաշվի առնելով, որ ստույգ տվյալներին, այսինքն՝ նյութականացված փաստերին հղում կատարող մարդն էլ՝ իր հերթին, ռազմական հետախուզության նախկին պետ և Պաշտպանության նախախար է եղել, այդ գործընթացը պետք է որ ժամ առաջ մեկնարկեր։ Սակայն, ես չգիտեմ և չեմ կարող ասել, թե ինչպես կվարվի տվյալ պահին ՀՀ օրվա իրավապահ համակարգը»։
Անդրադառնալով Արշակ Կարապետյանի խոսքում՝ պաշտոնից հեռացման պատճառներին, քաղտեխնոլոգը նկատում է՝ այս մասին խոսակցությունները լայն շրջանառության մեջ էին մտել, դեռևս, վերջինիս պաշտոնանակության հենց օրերին.«Այս վարկածը մամուլում շրջանառվում էր դեռևս նրա պաշտոնանկության օրերեին՝ թե նա չի ենթարկվել հայաստանյան օրվա իշխանությունների պահանջին և այցելել է Արցախ, ինչպես նաև՝ թշնամու նախահարձակ ռազմական սադրանքներին համարժեք պատասխանելու հրահանգ է իջեցրել։ Ես, կարծում եմ, որ սա բավականին մոտ է իրականությանը, որովհետև իր խոսքում էլ Արշակ Կարապետյանը երեկ ընդգծեց՝ պաշտոնավարման ընթացքում երեք անգամ եղել է Արցախում, ինչը, բնականաբար, չէր կարող խրախուսվել հայաստանյան օրվա այս իշխանությունների կողմից։ Դուք հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ այս վարչախմբի որևէ անդամ 44 օրյա պետարզմից հետո, այն էլ մի քանի անգամ, այցելած լինի Արցախի Հանրապետություն…
Ես, օրինակ, չեմ հիշում նման բան։ Այնպես որ, հաշվի առնելով հայաստանյան օրվա այս իշխանությունների վարքագիծը, կարծում եմ, Պաշտպանության նախկին նախարարի կողմից հանրայնացված այդ վարկածը ևս հավաստի դրվագ պետք է համարել։ Ճշմարտանման է նաև այն պնդումը, թե վերջինս՝ ադրբեջանական ռազմական ագրեսիաների ժամանակ կարող էր կրակով պատասխանելու հրաման հնչեցրած լիներ։ Թեև նա բավականին կարճ պաշտոնավարում ունեցավ Պաշտպանության նախարարի պաշտոնում, սակայն, այդ ամիսների ընթացքում, այո, հայկական բանակը ունեցավ դրվագներ, որտեղ Ադրբեջանի կողմից проходной двор-ի վերածված մեր սահմաններին թշնամու հրահրած ռազմական սադրանքներն հայկական կողմից համարժեք պատասխաններ տրվեցին։ Թեև այնպես չէ, որ հիմա մեր սահմանները նույն՝ проходной двор-ի կարգավիճակում չեն, եթե չասենք՝ ավելի վատ վիճակում, ցավով եմ ասում»։
Ամփոփելով թեման՝ քաղտեխնոլոգն ընդգծում է՝ ՊՆ նախկին պաշտոնյայի հայտարարությունը, կարծես, ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմության տարբեր թևերի կողմից և սա ակնհայտ է. «Արշակ Կարապետյանի անձի շուրջ տարատեսակ կարծիքներ են շրջանառվում, գուցե այն պատճառով, որ վերջին տարիներին իր կողմից կատարված այս կամ այն քայլերը, նույնպես, ոչ միանշանակ գնահատականի են արժանացել և հակասական քննարկման թեմա դաձել։ Նա միշտ չէ, որ հանդես է եկել այնպիսի դիրքորոշմամբ, ինչպիսն, առնվազն, երեկ արված իր հայտարարությունն էր՝ ընդգծված և արմատական ընդդիմադիր դիրքերից։ Մենք գիտենք, թե, մասնավորապես, ընդդիմադիրների հետ կապված որոշ դրվագներում նա ինչպիսի դերակակատարում և մասնակցություն է ունեցել տարբեր տարիների ընթացքում, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում և այլն։ Հավանաբար, այս է պատճատը, որ ընդդիմադիր կոնկրետ շրջանականեր բավականին քննդատաբար արձագանքեցին Արշակ Կարապետյանի երեկվա հայտարարությանը։ Ամեն դեպքում, մի բան հստակ է՝ պրոցեսն իր մասնակցությամբ, նոր է սկսվում, եթե, իհարկե, առհասարակ այն սկսվում է։ Զարգանալու պարագայում, այստեղ բավականին լուրջ խմորումներ են կատարվելու, որին, դեռևս, ականատես կլինենք, եթե, նորից եմ կրկնում, այն այսքանով էլ չավարտվի»,- ասել է քաղտեխնոլոգը։
Հ.Գ.«Փաստինֆո»-ն դիմել է դատախազություն՝ պարզելու, թե արդյոք նախկին նախարարի հայտարարությունները քննության առարկա դարձրել են, բայց այս հարցի պատասխանը դատախազությունը չուներ ու գրավոր հարցում է պահանջել, ինչը բնականաբար, ուղարկել ենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի