ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենակ թողեցիք Արցախի ժողովրդին իրենցից բազմապատիկ գերազանցող հրոսակների դիմաց. Ռուստամյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 10/04/2023 17:26 | Քաղաքական
Այստեղ կարող ենք մեղադրանքներ փոխանակել, տարբեր տեսակի հոխորտանքներ տեղալ, բայց փաստերը, որոնք մեր աչքի առաջ են՝ փոխել հնարավոր չէ։ Մենք մեր պատմության մեջ ականատես դարձանք մի փաստի, որն աննախադեպ է մեր բոլոր ժամանակների մեր պատմության ընթացքում։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի մի նոր ցեղասպանություն, սա փաստ է։ Հայաստանն իր նոր վարչախմբով մենակ թողեց Արցախը։ Սա էլ է փաստ։ Ոչ միայն չպաշտպանեց իր ժողովրդի մի հատվածին, այլև նախադեպ առաջացավ, որ ժողովրդի որևէ հատվածի ասվի, որ իր փրկությունը կարող է լինել ոչ թե պետության, այլ հենց ժողովրդի այդ հատվածի գործը»։
Նա ընդգծեց, որ Փաշինյանն այս օրերին հայտարարել է, որ չի միջամտի այս ռազմական գործողություններին՝ դրա մեջ չներքաշվելու պատճառաբանությամբ։ «Դրանով դուք մենակ թողեցիք Արցախի ժողովրդին իրենցից բազմապատիկ գերազանցող հրոսակների դիմաց և միանգամից արժանացաք գովասանքի գլխավոր ցեղասպանի կողմից։ Մյուս հայտարարությունն այն է, որ Ադրբեջանի գործողությունները չեն սպառնում Արցախի ժողովրդին, որը լիուլի օգտագործվեց մեր դեմ և շարունակելու է օգտագործվել՝ արդարացնելու համար ադրբեջանի գործողությունները։
Մի՞թե պարզ չի, որ ձեր այս քաղաքականությունը դարձել է հայելային արտացոլումը Ադրբեջանի քաղաքականության, կամ փոխեք այդ քաղաքականությունը, կամ հեռացեք»։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին՝ նշեց, որ ասելը, թե իրենք Լեռնային Ղարաբաղին մենակ են թողել՝ ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանարապես հնչել։
«Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ -ին 1 մլրդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել։ Իմ վերլուծությունն այն է, որ ԼՂ-ն բլոկադայից առաջ ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։
Ես չեմ ասել, որ չենք միջամտելու։ Ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ Հայաստանին ներքաշելն է և մենք ռազմական գործողություններին չենք ներքաշվելու, բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին»։
Նա նշեց, որ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում այժմ։ «Հիմնական թիրախը եղել և մնում է Հայաստանի Հանրապետությունը, իմ պարտականությունն է որպես ՀՀ վարչապետ ապահովել ՀՀ-ի անվտանգությունը, այդ թվում՝ հանուն ԼՂ-ի մեր քուրերի և եղբայրների, որովհետև, պատկերացրեք, որ տեղ չլիներ, որտեղ նրանք կարողանային ապաստանել և պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարքը բավարարելու հնարավորություն ունենար։ Այսօր մենք ասում ենք, որ միջազգային աջակցության կարիք ունենք, բայց աշխարհով մեկ ման չենք գալիս, որ մեզ 2 կոպեկ գցեք, որ մեր եղբայրներն ու քույրերը սովահար չլինեն։
Դառնալով ՄԱԿ-ի քննարկումից առաջ հնչեցրած հայտարարությանը, որն ի վնաս հակայկական կողմի օգտագործվեց՝ Փաշինյանն ասել է՝ «Ես ասել եմ, որ ԼՂ բնակչությանը ուղիղ վտանգ չի սպառնում և իմ հայտարարության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։
Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ դրանից հետո ևս 300 մարդ զոհվեր, դրանց ոչ մի բան չեր փոխվելու։ Իմ խնդիրն այն չի եղել, որ այդպիսի հայտարարություն անեմ, որ 300 մարդ ավել զոհվի, իմ խնդիրը եղել անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ես ուրախ եմ, որ գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավել մեր քաղաքացիներ դժվար, հոգեբանական ծանր վիճակում եկել հասել են Հայաստանի Հանրապետություն։ Ուրախ եմ, որ մենք իրենց պատշաճ ընդունելու հնարավորություն ունենք այսօր»։
Արձագանքելով Փաշինյանին՝ Ռուստամյանն հարցրեց, թե արդյոք Փաշինյանը գոհ է իր պատասխանից։ «Հրոսակները հոշոտում էին մեր բնակիչներին, իսկ դուք ասոււմ էիք՝ խաղաղ բնակչության նկատմամբ սպառնալիք չի եղել։ Խաղաղ բնակիչ չի՞ զոհվել։ Դուք հակասում եք ԱԳՆ-ին, որ ասում էր, թե էթնիկ զտումներ են տեղի ունեցել։ Մենք դրա համար պատրաստվում եք պատասխանատվության կանչել Ադրբեջանին, իսկ դուք էլի հիմք էք տալիս Ադրբեջանին պաշտպանվելու։ Ցեղասպանության մասին կոնվենցիան պահանջում է, որ եթե որևէ տեղ ցեղասպանություն է տեղի բունենում՝ անմիջապես արձագանքել, կանխելն, դադարեցնել։ Ինչո՞ւ չեք արել, թե՞ ցեղասպանություն չի եղել»։
Փաշինյանը պատասխանեց, որ էթնիկ զտումների մասին իր հայտարարությունը հստակ է եղել։ «Էթնիկ զտման զոհ դարձածներից 105 հազարը իրենց ոտքով եկել հասել են ՀՀ, բայց դա չի նշանակում, որ նրանք էթնիկ զտման զոհը չեն։ Իմ խնդիրը եղել այն, որ թեև էթնիկ զտման են ենթարկվում, բայց իրենց ոտքով հասնեն ՀՀ, որ ես էլ արյունոտ լուսանկարներ ունենամ ցույց տալու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ