ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել․ իրավապահները ձգձգում են նրա և ոստիկանների առերեսումը 10/04/2023 18:42 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տուժող է ճանաչվել՝ խաղաղ ակցիաների ընթացքում իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից իրեն բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Այս պահի դրությամբ՝ խոշտանգման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կարմիրբերետավորներից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ նրան ձերբակալելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը չի բավարարվել։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինը ձգձգում է Լևոն Քոչարյանի և նրան բերման ենթարկած չորս ոստիկանների միջև առերես հարցաքննությունները՝ ինչպես խոշտանգման վերաբերյալ, այնպես էլ՝ Լ․ Քոչարյանի կողմից իբրև ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթներով, թեև հենց այդ չորս ոստիկանի ցուցմունքներն են դրվել Լևոն Քոչարյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ միջնորդել են առերես հարցաքննել չորս բերետավորների հետ, սակայն առ այս պահը միջնորդության քննարկման և լուծման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, ավելին, վարույթն իրականացնող մարմինը խախտել է միջնորդության քննության համար օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը։
«Ոչ մեր միջնորդությանն են պատասխանել, ոչ էլ՝ առերեսում իրականացրել։ Ընդ որում, Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, միջնորդությունը գրավոր ձևով ներկայացվել է սեպտեմբերի 23-ին, այնուհետև, սեպտեմբերի 24-ին, երբ Լևոնը հարցաքննվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակում, մենք նաև բանավոր ենք միջնորդել, որ այդ չորս ոստիկանի հետ առերես հարցաքննվի, սակայն բանավոր միջնորդությունը, որը ենթակա է անհապաղ քննարկման, չի քննարկվել, լուծում չի տրվել։ Որոշ ժամանակ անց միջնորդություն է ներկայացվել՝ «հիշեցում»՝ կատարելու առերես հարցաքննությունը, քանի որ դրանով արդեն իսկ ցույց են տալիս, որ բացառիկ անգործություն են ցուցաբերում, ժամկետը խախտել են արդեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նաև գլխավոր դատախազին է ներկայացվել բողոք՝ վարույթն իրականացնող անգործության դեմ։
Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Փաստաբանի գնահատմամբ՝ առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ Լևոն Քոչարյանի արարքում հանցակազմն առհասարակ բացակայում է, ունենք միայն չորս բերետավորների ցուցմունքները, որոնք ոչ միայն բավարար չեն մեղադրանքը հաստատելու և անմեղության կանխավարկածը հայտարարելու համար, այլև՝ նրանց ցուցմունքները հակասում են սոցիալական ցանցերում արդեն իսկ տարածված տեսանյութերում արտացոլված իրողությանը։
«Մասնավորապես, նրանք ասում են, որ Լևոն Քոչարյանն իրենց հարվածել է, մինչդեռ, տեսանյութերում հակառակն է արձանագրված՝ նրանք են Լևոն Քոչարյանին հարվածում և ծեծի ենթարկում։ Գլխավոր դատախազի մոտ հարց ենք բարձրացրել, որ առկա փաստական տվյալները ոչ միայն անմեղության կանխավարկածը չեն հաղթահարում, այլև՝ իրենց մեջ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, քանի որ ոստիկաններն իրենց ցուցմունքներով ասել են, որ հարվածը ստացել են՝ Լևոն Քոչարյանի կողմից անկանոն շարժումների արդյունքում, իսկ Լևոն Քոչարյանին մեղսագրվում է պաշտոնատար անձի օրինական և ծառայողական պարտականություններին միջամտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ, ինչը ենթադրում է, որ բռնության գործադրումը հանցագործության կատարման միջոց է, ինչը կարող է տեղի ունենալ բացառապես միտումնավոր և գիտակցված դիտավորությամբ։ Տվյալ դեպքում՝ոստիկանության ծառայողները նշում են, որ հարվածները ստացել են անկանոն շարժումների արդյունքում, այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ ֆիզիկական ներգործություն է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ապա դա ոչ դիտավորյալ, ենթադրաբար տեղի ունեցած ֆիզիկական ներգործություն է»,- նշեց Ալեքսանյանն՝ ընդգծելով, որ նման պայմաններում հանցակազմի մասին խոսք չի կարող լինել։
Նրա խոսքով՝ բռնության գործադրումը հանցագործության կարևոր հատկանիշն է՝ նախապայմանը, ինչը տվյալ դեպքում բացակայում է, ըստ այդմ, այս դեպքում հանցակազմի մասին խոսել չի կարելի։ Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքին, ապա այն դեռևս չի քննվել, անգամ՝ մակագրման մասին տեղեկություն պաշտպանության կողմը չունի։ Լևոն Քոչարյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Լևոն Քոչարյանին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան։ Ի դեպ, մինչ կալանքի միջնորդությունը պաշտպանները բողոքարկել էին ձերբակալության որոշումը, որից հրաժարվել էին պայմանավորված դատավորի անձով, որին մակագրվել էր բողոքը։ Կալանքի միջնորդությունը, սակայն, կրկին մակագրվել է նույն դատավորին՝ Մասիս Մելքոնյանին, որը չորս ամիս առաջ է դատավոր նշանակվել ԲԴԽ-ի կողմից՝ «իրավունքի ուժով», քանի որ նախագահը չէր ստորագրել հրամանագիրը, իսկ մինչ այդ Մելքոնյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ՝ իշխանամերձ ՝ «Հանրապետություն» կուսակցության շարքերում։ Ավելին, նրա փաստաբանական գործունեության ընթացքը ևս առանց աղմկահարույց դեպքերի չի անցել։ Նրա դեմ հաղորդում էր ներկայացվել դերասանուհի Մարջան Ավետիսյանի կողմից, որի պնդմամբ՝ Մելքոնյանը իրենից գումար է շորթել, յուրացրել։ Այս պահին Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ միշտ էլ առկա է։ Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Մասիս Մելքոնյանը ՌԴ-ում բիզնեսով էր զբաղվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից