ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ 10/04/2023 11:32 | ԼՐԱՀՈՍ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։
· Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Սակայն, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:
· Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս և հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:
· Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը և գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին:
· Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% և հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարևոր է նշել նաև, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:
· Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաև բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի և երկարաժամկետ աճի տեսանկյունից կարևորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ:
Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝ https://shorturl.at/hiAI8:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից