ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաներն անընդհատ ասում են՝ մա՛մ, արի գնանք մեր տուն․ դեռ չեն հասկանում, որ մեր տուն գնալ է՛լ չենք կարող․․․ Արցախից բռնի տեղահանված 10/04/2023 20:58 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախից բռնի տեղահանված Աղաջանյանների գերդաստանի մի մասը՝ 11 հոգի, Վերին Պտղնի գյուղում է ժամանակավոր հանգրվանել։ Քանի որ տուն չէին գտնում, առաջարկված կացարանն էլ Սյունիքի մարզի խիստ սահմանամերձ գյուղում էին առաջարկում, որը չուներ մնալու համար տարրական պայմաններ, Աղաջանյանները հասել են Վերի Պտղնի։
«44-օրյա պատերազմի ժամանակ նույն գյուղում ենք մնացել։ Ոչ տաք ջուր, ոչ բաղնիք, ոչ էլ երեխաների հետ ապրելու մինիմալ պայմաններ կան այնտեղ։ Մեզ հետ հիմա հինգ անչափահաս կա, ո՞նց գնայինք նորից այնտեղ՝ այն դեպքում, երբ նաև երեխաները դեռ ուշքի չեն եկել, սթրեսի մեջ են, վախը մտել է մեջները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Կամո Աղաջանյանի դուստրը՝ Աննան։
Ներկա պահին երեք ընտանիք՝ 11 հոգի այդ ժամանակավոր կացարանում են, որը գտել են հայտարարությամբ։ Աննան ասում է՝ մի բարի մարդ մեզ մեկ ամսով տրամադրեց այդ տունը, բայց մինչև ամսվա վերջ պիտի դուրս գանք․ տունը վաճառում է։
Բռնի տեղահանված այս գերդաստանի ամենափոքր անդամը չորս տարեկան է, ընտանիքի ավագը 86-ամյա Համո պապիկն է։
«Ադրբեջանցիները որ հարձակվեցին, մենք Ստեփանակերտից գնացինք քույրիկիս տուն՝ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղ՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով կլինի, բայց պապիկս չկարողացավ մնալ այնտեղ․ նորից հետ ենք եկել Ստեփանակերտ։ Արդեն ամսի 28-ին դուրս եկանք քաղաքից՝ մեզ հետ վերցելով միայն երեխաների շորերն ու մի երկու շոր էլ մեզ՝ մեծերիս համար։ Երկու օր ճաապարհ ենք եկել։ Չէինք պատկերացնում, որ այդքան երկար կձգվի ու անգամ ջուր չունեինք։ 3-4 ժամ երեխաները ջուր էին ուզում ու չկար․․․ ՈՉ մեկը չէր պատկերացնում, որ այդքան մնալու ենք ճանապարհին ու բոլորի մոտ սպառվել էր թե ուտելիքը, թե ջուրը․․․»,-պատմում է երեք երեխաների մայրը։
Աննան՝ անկեղծանում է՝ կարոտը խեղդում է, իրենց տունն են ուզում, հարազատ բակը, հարևաններին, օդն ու ջուրը․
«Երեխաներն անընդհատ ասում են՝ մա՛մ, արի գնանք մեր տուն․․․ Իրենց խաղալիքներ են ուզում, հեծանիվը, ընկերներին, դպրոցն ու մանկապարտեզը․․․ Անդադար հիշում են ու տխրում․․․ Չեն հասկանում դեռ, որ մեր տուն գնալ էլ չենք կարող․․․ Պայթյունների ձայները դեռ ականջներիս մեջ է, չեմ կարող երեխաներիս նորից կրակի բերան տանել․ Սյունիք հիմնականում դրա համար չուզեցի մնանք․․․ Որտեղ էլ տուն գտնենք, կգնանք, միայն թե սահմանամերձ բնակավայր չլինի։ Էլ ի վիճակի չենք»,-ասում է Աննան ու հավելում՝ հենց որ տուն գտնեն, արդեն աշխատանքի կանցնեն մի տեղ, որպեսզի կարողանան երեխաներին պահել։ Աննան բուժքույր է ու Ասկերանում էր աշխատում։
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները դեռ ոչ մի տեղ չեն գրանցվել ու որևէ օգնություն դեռ չեն ստացել․ սպասում են, թե որտեղ տուն կգտնեն, որպեսզի այնտեղ էլ գրանցվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից