ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերգեյ Լավրովն իշխանություն բառի փոխարեն հայաստանյան օրվա իշխանություններին անվանեց ժամանակավոր ադմինիստրացիա. Նահապետյան 10/03/2023 20:20 | Քաղաքական
Բազմիցս ասում էինք, որ «Հռոմի ստատուտ»-ի վավերացումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու մեզ համար։ Ռուսաստանի Դաշնությունն էլ, թեմայի վերաբերյալ կեցվածք դրսևորեց՝ հայտարարելով, որ դա թշնամական վերաբերմունք է։ Հետևաբար, այս իշխանություններն, այսօրվա իրենց քայլով ընդունեցին, որ իրենք, մեղմ ասած, բարեկամ չեն Ռուսաստանի Դաշնությանը, այլ՝ թշնամի,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ 60 կողմ և 22 դեմ ձայներով։ Վավերացմանը կողմ են քվեարկել միայն ՔՊ խմբակցության պատգամավորները։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել։
Հայկ Նահապետյանն ասում է՝ ի՞նչ վնաս պետք է տա Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի պես մի երկիր՝ վավերացնելով Հռոմի ստատուտը, հետևաբար, խնդիրն այստեղ ոչ այնքան իրավական, որքան բարոյական հարթության մեջ է. «Ըստ կնքված միջպետական պայմանագրերի, մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակիցներ ենք։ Սակայն այսօր այստեղ մի փաստաթուղթ է վավերացվել, որով ցույց է տրվել կոնկրետ վերաբերմունք այդ պետությանը։ Այս պահին դժվար է գնահատել՝ ինչպե՞ս Ռուսաստանի Դաշնությունը կարձագանքի այս քայլին՝ արդյո՞ք պատժամիջոցնե՞ր կկիրառի, թե՞ ոչ, կլինե՞ն այլ քայլեր՝ շատ դժվար է ասել»։
Բանախոսը նկատում է՝ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին էր լսում, ով շատ հետաքրքիր գնահատական է տվել՝ իշխանություն բառի փոխարեն հայաստանյան օրվա իշխանություններին անվանելով ժամանակավոր ադմինիստրացիա. «Ի՞նչ ասել է՝ ժամանակավոր ադմինիստրացիա, մի ձևակերպում, որն, ակնհայտորեն, իշխանություն չի նշանակում։ Ինձ համար տարօրինակ է, որ սա Լավրովն է ասում, որովհետև նույն Լավրովը, ժամանակին, Նիկոլին այդքան էլ խիստ բացասական չէր վերաբերվում, նրանք, նույնիսկ, փորձում էին այս իշխանությունների հետ աշխատել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ 2021 թ. ընտրություններում հաղթել է և հիմա այդ ընտրված մարմինը, ըստ Լավրովի, գնահատվում է որպես՝ նշանակովի մարմին, որովհետև ադմինիստրացիան, դա նշանակովի մարմին է։ Ի՞նչ է սա նշանակում, այն, որ Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանում ընտրված իշխանություն գոյություն չունի։ Հաջորդ հարցը, որ ծագում է Լավրովի այս արտահայտությունից՝ ո՞ւմ կողմից է նշանակվել այս ժամանակավոր ադմինիստրացիան Հայաստանում։ Այն քաղաքականությունը, որ վարում է հայաստանյան օրվա այս իշխանությունն, ակնհայտորեն, սպասարկում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության թշնամիների՝ հավաքական Արևմուտքի շահերը։ Հետևաբար, ըստ Լավրովի, Հայաստանը ղեկավարում են այլ երկրների ուղղակի հանձնարարականները կատարող ժամանակավոր ադմինիստրացիայի անդամները», - ասում է պահեստազորի գնդապետը։
Անդրադառնալով երեկ հայտնի դարձած թուրքական հերթական պահանջին, այն է՝ փակել Մեծամորի ատոմակայանը, Հայկ Նահապետյանը նկատում է՝ այս հարցում, կրկին, հավաքական Արևմուտքի և Թուրքիայի շահերը համընկնում են. «Երբ Հայաստանը ԵՄ-ի հետ «Համապարփակ ընդլայնված համագործակցության» պայմանագիր էր ստորագրում, այնտեղ Մեծամորի ատոմակայանի հետ կաված կետ կար։ Եվ, եթե այդ մասին Արևմուտքը մեզ դեռ 7-8 տարի առաջ էր զգուշացնում, հիմա Թուրքիան հայտնվել ու պահանջներ է ներկայացնում և նրա պահանջներն այսքանով չեն ավարտվելու։ Թուրքիան դեռ Սյունիքի հետ կապված պահանջներ կներկայացնի, ինչպես նաև Հայաստանի 6-7 մարզերում ազգությամբ ադրբեջանցիների վերաբնակեցման և նրանց մշակութային ինքնավարությունը պաշտպանելու հարցերով պահանջներ նույնպես կլսենք Թուրքիայից։ Սա, ըստ էության, 1921 թ. կնքված Կարսի պայմանագրի չեղարկման է տանելու, որը մեզ կանգնեցնելու է 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի առաջ։ Թուրքիան գնում է ՀՀ-ում «Ալեքսանդրոպոլ 2» պայմանագրի ստորագրմանը։ Այսքան բան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ