ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն. Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտը վավերացմանը ՌԴ-ի հնարավոր արձագանքի մասին 10/03/2023 14:38 | ԼՐԱՀՈՍ
Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի ՌԴ-ի հետ մեր երկկողմանի հարաբերությունների հետ, մենք սա նաև փոխանցել ենք մեր ռուս գրծընկերներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենք, բնականաբար, ծանոթ են այս խնդրի առնչությամբ Ռուսաստանից հնչող արձագանքներին, բայց դրանից Հայաստանի դիրքորոշումը չի փոխվում։
«Հայաստանը սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի պետական շահերով»: Նշենք, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ ներառելով երեք կետ՝ ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը, միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկը, ՀՀ վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև։
Հարցին՝ բացառո՞ւմ են, որ Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների Հայաստանի դեմ, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ նման գործողություններ կլինեն»։
Դիտարկմանը, թե մենք ուզո՞ւմ ենք ՌԴ-ին թշնամի դասել՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ մի կերպ»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որին կողմ է քվեարկել միայն ՔՊ-ն, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ այդ գործընթացը հակասահմանադրական է, բացի այդ՝ չի բխում ՀՀ շահերից ու դեմ են քվեարկել։
Նշենք, որ կանոնադրությունը չեն վավերացրել Թուրքիան, Ադրբեջանը, անգամ ՄԱԿ-ի անվտանության խորհրդի մշտական այնպիսի անդամներ, որպիսիք են՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ