ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը մեզ վերջին հնարավարությունը տվեց՝ ընդամենը 3 ամիս ժամանակ, փրկելու Հայաստանն ու Արցախը. Գառնիկ Իսագուլյան 10/03/2023 16:28 | Քաղաքական
Արցախի Հանրապետությունն ինքնալուծարման վերաբերյալ ակտ է ստորագրել։ Այդ ակտը կարող էր ուժի մեջ մտնել ցանկացած օր, ասենք՝ հոկտեմբերի 1-ին կամ նոյեմբերի ինչ- որ մի օր, բայց դրա համար նշանակված է 2024 թ. հունվարի 1-ին։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մեզ մեր վերջին հնարավորությունն է տալիս՝ վերջին երեք ամիսը, հեռացնելու այս հակահայ, ազգադավ իշխանութուններին և փրկելու Հայաստանն ու Արցախը,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն ու հավելում՝ եթե մենք այս վերջին շանսը չօգտագործենք, «Ալեքսանդրապոլ 2» պայմանագիր ենք ստորագրելու, այլընտրնաք չի լինելու։
Նրա փոխանցմամբ՝ որևէ ակնկալիք կամ սպասելիք, ի սկզբանե, չի ունեցել հրապարակային ընդդիմությունն առաջնորդող վերջին նորակազմ կոմիտեից՝Վազգեն Մանուկյանից ու Չալաբյանից մասնավորապես, սակայն, որևէ կերպ չի կարողանում հասկանալ կամ գոնե տրամաբանական որևէ բացատրություն գտնել խորհրդարանական ընդդիմության որդեգրած վարքից. «Չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում նրանք էս կյանքից ու աշխարհից, ինչի՞ են ուզում հասնել, ի վերջո, կամ դեռևս ի՞նչ են պատրաստվում անել՝ ստեղծված իրավիճակում։ Ինձ համար սա, մեղմ ասած, անհասկանալի է, այն պարագայում, երբ խնդրում – աղաչում ենք նրանց, որ կոնկրետ և հստակ քայլերի դիմեն, որովհետև մեր բոլոր հնարավորություններն արդեն սպառված են, ժամանակ, ինչպես տեսնում ենք՝ նույնպես չունենք։ Արդեն ասացի՝ մեզ ընդամենը երեք ամիս ժամանակ են տվել՝ փրկելու Արցախն ու Հայաստանը թրքացումից՝ մինչև 2024 թ. հունվարի 1։
Հռոմի ստատուտի վավերացումը մեզ ոչինչ չի տալու, բացի նրանից, որ գործող իշխանությունների, այսինքն՝ օտարերկրյա գործակալների ձեռամբ ապացուցեցինք մեր ռազմավարական դաշնակցին, որ թշնամաբար ենք տրամադրված իր նկատմամբ, ասում է պարոն Իսագուլյանն ու հավելում. «Սա, արդեն, Հայաստանի կորստի առաջին ազդանշանն է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն իր պետական շահը, բնականաբար, գերադասելու է Հայաստանի այսպիսի դավաճանությունից։ Արդյունքում, Հայաստանը վերածվելու է մի տարածքի, որտեղ հայկական պետականություն, այլևս, չի լինելու։ Ռուսաստանի Դաշնությունը, վաղ թե ուշ վերադառնալու է այս տարածաշրջան, բայց այստեղ, այլևս, Հայաստան պետություն չի լինելու։ Հայաստանյան օրվա այս իշխանությունների վարած քաղաքականությունն, անգամ, Իրանի Իսլամական Հանրապետությանը դարձրեց մեր մեծագույն թշնամին։ Նույն Իրանն այսօր, արդեն, համաձայն է նրան, որ այս տարածաշրջանում Հայաստան պետություն, որպես այդպիսին, չլինի, որովհետև Հայաստանն այստեղ՝ Իրանի քթի տակ ՆԱՏՕ-ի զորքեր և Իսրայել է ցանկանում բերել։ Ասինքն, հիմա թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնում են, որ Հայաստանի գոյությունը տարածաշրջանում որպես պետություն ավելի մեծ սպառնալիք է, քան նրա չգոյությունն, առհասարակ»։
Հարցին՝ ինչո՞ւ է Թուրքիան հանդես գալիս Մեծամորի ատոմակայանի փակման պահանջով, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ իրականում, Թուրքիան ոչ թե ատոմակայանի, այլ Հայաստանի Հանրապետության փակման պահանջով է հանդես գալիս և քանի որ մենք ունենք թրքական կապիտալով իշխանության եկած թշնամի գործակալների մի խումբ, ապա նրանց անմիջական օգնությամբ, Թուրքիան կարող է մոտ ապագայում հասնել իր երազանքին՝ Հայաստան պետության չգոյությանը, իսկ մենք ատոմակայանից ենք խոսում, ասում է բանախոսը։
Ամփոփելով զրույցը, Գառնիկ Իսագուլյանը կրկին դիմում է խորհրդարանական ընդդիմությանը. «Վերցնենք հենց այսօրվա նրանց պահվածքը՝ Հռոմի ստատուտի հետ կապված՝ իշխանություն կոչվածն արդեն քվեարկել ու այն ընդունել է, սրանք նոր – նոր փորձում են հետին թվով ինչ – որ բաներ խոսել։ Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Ռուբեն Ռուբինյանը շատ հստակ ասեցին նրանց՝ պատերազմից հետո սրեր չեն ճոճում...Նրանք սխալ չեն ասում՝ փոխանակ սրանք գնային, հերթագրվեին, իրենց հարցերը հանրային կերպով հնչեցնեին, թողեցին գնացին դահլիճից, իսկ կատարվածից հետո եկան, սկսեցին խունջիկ – մունջիկ լինել...Կներեք՝ դուք, իրոք, ադեկվատ ե՞ք..Լավ, ձեր ուզածը ո՞րն է, ասեք՝ իմանանք, հասկանանք, որովհետև այսքանից հետ ընդամենը մեկ տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ եք դուք պահում ձեր այդ մանդատները՝ վայր դրենք դրանք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/28/2024 19:50 Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել