ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդանյանին չի կարելի ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ, դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը. Հովհաննիսյան 10/01/2023 14:14 | Քաղաքական
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին է: Այն ներկայացնում ենք ստորև.
Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։
Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։
30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։
ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։
1. Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորելի ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։
2. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։
3. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։
Կոնկրետ առաջարկներ
Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։
Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։
Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար
Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ, ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։
Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։
Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ