ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի անունը սպրդե՞լ է ալիեւի սեւ ցուցակից 09/30/2023 15:10 | Ցեղասպանություն՝ Արցախում
Սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխման ընթացքում ալիևյան հրահանգով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգված Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանին /և ոչ միայն նրան/ առաջադրված մեղադրանքը լրջորեն խորհրդածելու առիթ է տալիս։
Դրանք՝ ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ձեւավորմանը մասնակցություն եւ օտարերկրյա քաղաքացու կողմից Ադրբեջանի հանրապետություն ապօրինի մուտք գործելու համար։
Իհարկե, սրանք աբսուրդ մեղադրանքներ են, բայց պետք է, որ խիստ հետաքրքրեն Նիկոլ Փաշինյանին ու նրա շահերը սպասարկող դատախազաքննչական մարմիններին։
Հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի դեր ստանձնած փաշինյանը, որ կոչ էր անում զինված խմբավորումներ ձևավորել և գնալ Արցախ- հայրենիքը պաշտպանելու՝ ավելի վաղ չի կալանավորվել, մանավանդ, բազմիցս է եղել Արցախում՝ ոչ միայն 44-օրյայի ընթացքում, այլ իր խոսքով՝ դեռ 2016-ի քառօրյային է մասնակցել՝ իր քպական «ջոկատով»։ Անգամ չի արժանացել ալիեւի կլանի «սեւ ցուցակում» հայտնվել։
Եկեք տեսեք՝ նա հանգիստ շարունակում է պաշտոնավարել՝ ի վնաս հայության, մինչդեռ կալանավորվում են Արցախի և հայության համար պայքարողները։
Թե՞ այսպիսով՝ ալիևյան իշխանությունը հաստատում է, որ նիկոլն իրենց մարդն է։ Ճիշտ այնպես՝ ինչպես տիկին Էրատոն, կանանց գնդի հրամանատարը, որ պարգևների է արժանացել՝ 2020 թվականին պատերազմական գործողություններին մասնակցելու համար։ Միթե՞ նա չէր, որ բունկերում քարտեզն էր ուսումնասիրում և հեռախոսազանգերի պատասխանում․․․
Իսկ մի՞գուցե ճիշտ է ժողովուրդը, թե՝ ազգակցական կապեր կան Էրատոյի և ալիևի նախնիների ու փաշինյան-Մեհրիբան փալշաևա զույգի միջև․․․
Կամ՝ ի՞նչ է, ալիևյան կուռ տրամաբանությամբ՝ Արցախի էջը վաղօրոք փակած և ափալ-թափալ, ֆինկա-ֆուտբոլկայով, գլխարկը գլխին քաշած սյամոբաբայանական ստերի կուտը Հայաստանում կերա՞ն, թե՞ այս գեներալը Արցախում չէր և Արցախի անցակետով չէր անցել՝ իրեն անմիջապես գցելով պետրոսական տաղավար։ Այդ ինչու՞, ինչպե՞ս է, որ ալիև-կրտսերը սեփական պետության օրենքները հատվածաբար, հովհարային կերպով է կիրառում։
Մնում է եզրակացնել, որ նիկոլը, էրատոն և սյամոն օտար չեն ալիևի համար, իսկ Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և այլն․․․ կամ օտարերկրյա քաղաքացիներ են, կամ էլ՝ մասնակցել են զինվորական խմբավորումների կազմում։ Կամ՝ երկուսը՝ միասին․․․
Դե, չէ, չի կարելի ուրանալ քպականների վաստակը՝ 2016-ի ապրիլյան քառօրյայից սկսած՝ մինչև՝ 44-օրյա՝ նրանք զինվորագրված են եղել հանուն Արցախի պայքարում։
Իրենք են խոստովանել, բոթասներով, բանով, Արցախից Գորիս լուսանկարներով՝ ի ցույց աշխարհի։
Ինչ ասես արել են, որ ալիևը քրեական գործ հարուցի, կալանավորի, բայց նա անդրդվելի է։
Մեկ այլ տարբերակ էլ կա՝ փաշինյանի կիրթ գործընկերը Հայաստանից ստացած մեսիջների հիման վրա է քրգործեր հարուցում։
Փաշինյանն իր հայտարարություններով ական է դրել Հայաստանի ամբողջ պետական համակարգի ու պետականության տակ, իսկ Ալիեւն իր այսօրվա մեղադրանքներով՝ Փաշինյանի, նրա ընտանիքի ու քպականների։ Եթե այսօր իրեն սպասարկող քննչական մարմինները քայլեր չձեռնարկեն Բաքվի բարբարոսությունը կանխելու համար, ապա վաղը բոլորն են կանգնելու այդ յաթաղանի տակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ