ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտակերտում 9 ամիս սոված էինք, հիմա էստեղ էլի սոված ենք. արցախցի ընտանիքը 3 հիվանդ երեխաների հետ փողոցում մնալու խնդրի առջև է 09/30/2023 21:24 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախցի գաղթականներին նոր փորձություններ են սպասվում Մայր Հայաստանում։
«Փաստինֆոյին» է ահազանգել արցախցի Նունե Արզումանյանը՝ պատմելով, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո հայտնվել են փողոցում մնալու վտանգի առջև։
Նրա փոխանցմամբ՝ պետությունն իրենց կացարան է առաջարկել Դիլիջանում, բայց 3 երեխաներն ու ինքը լուրջ առողջական խնդիրներ ունեն և անընդհատ բժշկի վերահսկողության կարիք ունեն։ «Բժշկի գալու համար այդքան ճանապարհ ամեն անգամ չեմ կարող անցնել, ես էլ առողջական խնդիրներ ունեմ, թոքերս 10 տոկոսով են շնչում, էնտեղ էլ ցուրտ է։ Հիմա տեղավորվել ենք Մասիսում, Արցախցի մի ընտանիքի տունն է, արդեն 5 օր է այստեղ ենք, բայց իրենք էլ հիմա գալիս են, ճանապարհին են, ասել են՝ ազատենք տունը, գալիս ենք, իրենք էլ ուրիշ տեղ չունեն մնալու։ Հիմա որ գան՝ դուրսն ենք մնալու»։
Նունեն նշեց, որ մի քանի անգամ դիմել է Մասիսի քաղաքապետարան՝ կացարանի ակնկալիքով, բայց քաղաքապետարանից պատասխանել են, որ ազատ տուն չունեն։
«Ասացին՝ դուք գտեք, մենք պատրաստ ենք վարձը տալ, բայց տուն չկա, չեմ գտնում։
Հավատացեք, երեխաները շատ վատ վիճակում են, եթե սենյակից դուրս եմ գալիս, կամ խանութ եմ գնում երեխային «կրավաթից» կապում, նոր գնում եմ, 2-ը էպիլեպսիայով հիվանդ են, շատ ագրեսիվ ու վտանգավոր է մենակ թողնելը։ Տունն ուտելու բան էլ չունենք, քաղաքապետարանից մի քիչ մակարոն, ձեթ, բրինձ են տվել, մոտս 3000 դրամ գումար էր մնացել, դա էլ տվել՝ մի պլիտա եմ առել, որ ուտելու բան սարքեմ, Էս տանը ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, ո՛չ ջուր, ո՛չ գազ։
Մարտակերտում 9 ամիս սոված էինք, խանութները դատարկ էին, հիմա էստեղ էկել ենք, ամեն բան լիքն է, բայց էլի սոված ենք։ Երեխեքին ամեն ամիս 45 000 դրամ նպաստ էին տալիս, էնտեց վերջին ամսվա գումարը չտվեցին, մեր թոշակն էլ չտվեցին, մնացել եմ փաստի առաջ»,- ասում է Նունեն։
Ընտանիքը Մարտակերտում կարողացել է վարկով տուն գնել, բայց վարկն ամբողջությամբ դեռ չեն մարել։ «Հազիվ տուն -տեղ էի դրել, չհասցրեցի վայելել։ Մինչև հիմա էլ VTB բանկին գումար եմ պարտք, չեմ մարել էդ գումարը։ Հարկադիրը մեր գումարները սաղ վերցրել է, պիտի փոխանցեր VTB բանկին, բայց որ կռիվը սկսվել է՝ չեն փոխանցել։ Հիմա 45 000 իմ հաշվին գումար ունեմ, չեմ կարողանում ստանալ։ Գնում եմ բանկ լացում եմ, ասում եմ ես էդ իրավունքը ունեմ էդ գումարը ստանալու, տվեք տանեմ հաց առնեմ, չեն տալիս, որովհետև հարկադիրը գումարը չի փոխանցել բանկին։ Հիմա սպասում եմ, պետության խոստացած գումարին, չգիտեմ, երբ են տալիս ու ոնց։ Դեռ բան չեն ասում»։
Կնոջն ու իր ընտանիքին կացարանով աջակցելու համար կարող եք զանգահարել 093 37 30 28 հեռախոսահամարով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ