ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկանց իրենց պապական տներից հանեցինք, բերեցինք ու անտերության ենք մատնում. Սոֆյա Հովսեփյան 09/29/2023 16:32 | Ցեղասպանություն՝ Արցախում
Բռնի տեղահանված բազմաթիվ արցախցիներ այս օրերին հրաժարվում են պետության կողմից մարզերում տրամադրված կացարաններից, գալիս են Երևան ու հաճախ հայտնվում են փողոցում։
ՀՀ Աժ նախկին պատգամավոր, այժմ արցախցիների աջակցությամբ զբաղվող Սոֆյա Հովսեփյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ այս օրերին բազմաթիվ այդպիսի քաղաքացիների է հանդիպել։
«Ես չեմ խրախուսում այն, որ բոլորը պետք է Երևանում բնակվեն, եթե չկան հատուկ ցուցումներ։ Այդ հատուկ ցուցումներց մեկն այն է, որ երբ ընտանիքում քաղցկեղ ունեցող երեխա է լինում՝ նրան հեռավոր մարզում տեղավորելով լրացուցիչ դժվարություններ են ստեղծվում այդ ընտանիքների համար, քանի որ երբ գալիս է հերթական ամսվա բուժական փաթեթը ստանալու ժամանակը՝ ընտանիքը ստիպված է լինում Երևանում օրավարձով տուն վերցնել, որը հիմա ծայրահեղ դժվարություն է դարձել։ Ուստի, կառավարությունը պետք է նկատի ունենա, որոշակի կատեգորիաներ, որպեսզի կացարաններ տրամադրի նրանց Երևանում»։
Նրա փոխանցմամբ՝ լինում են դեպքեր, որ որևէ մեկին աշխատանք է առաջարկվում Երևան քաղաքում, մինչդեռ Երևանում կամ մերձակա տարածքում ոչ կացարանի հատկացումներ կան, ոչ էլ վարձակալության հնարավորություն; «Նման մարդկաց ուղարկում են Նոյեմբերյանի ինչ-որ գյուղեր, բայց նա պետք է աշխատի Երևանում, որը անհնար է, արդյունքում իրենց տված աշխատանքը դառնում է անարդյունավետ»։
Հաջորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ բոլորին տանում են սահմանամերձ գյուղեր։ «Ես միշտ խրախուսել եմ սահմանամերձ գյուղերի բնակեցումը, բայց ոչ արցախահայության հաշվին, որովհետև այն, ինչ այս մարդիկ տեսել են վերջին 3 տարիների ընթացքում դա չի կարող պատկերացնել, որևէ երևանաբնակ կամ այլ մարզերի բնակիչ։ Որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ սթրեսի են ենթարկվել այս մարդիկ, երբ սպանդի էին ենթարկում ողջ Արցախը։ Այդ ամենից հետո, երբ նրանց տանում են սահմանամերձ գյուղեր, որտեղ իրենք ամենօրյա ռեժիմով կարող են լսել կրակոցներ, նրանց հոգեկան աշխարհն ամբողջությամբ խաթարվում է։ Որևէ մեկը նրանց հոգեբանական աջակցություն չի ցուցաբերել, հիմա էլ նրանց ուղղորդում են հեռավոր գյուղեր։
Ընդ որում՝ նրանց առաջարկվում են տասնամյակներով լքված տներ, որտեղ հնարավոր չէ անգամ դռանը ձեռք տալ, որովհետև թափվում՝ ընկնում է ներքև, պատուհան գոյություն չունի, տանիք չկա, նման տներում մարդկանց տանում տեղավորում են, ասում են՝ ապրեք։
Այսինքն, այնպիսի իրավիճակում են գցում մարդկանց, որ մարդիկ սթրեսից հետո, էլի սթրեսի մեջ են հայտնվում, բայց կարևորն իրենք կատարողական են տալիս, թե բնակեցրել են այսքան մարդու։ Չէ, իրենք էդքան մարդու չեն բնակեցրել, իրենց մարզերում կան մարդիկ, որ իրար գլխի ծվարած սպասում են, որ իրենց գուցե բնակեցնեն»։
Սրան զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով աճում են վարձով տների վճարները։
Հովսեփյանն ասաց, որ սա անարխիայի, անիշխանության, անգթության հետևանք է։ «Չգիտեմ, ինչ գնահատական տալ այս երևույթին։ Այն տները, որոնց արժեքները ամիսներով եղել 70 000 դրամ, հիմա դարձել է 180 000 դրամ։
Հրազդանում, Աղվերանում տների գները հասել են 180 հազար դրամի, Գյումրիում 220 -250 հազար է, Վարձորում՝ 180-200 հազար, հետևաբար, ինչի՞ պետք է զարմանաք, Երևան քաղաքում վարձերը անցնում են 350 000 դրամից։
Հսկայական, բարձր ու անկառավարելի գներ են։ Այդ վարձակալներից որևէ մեկը հարկատու չէ, վարձերը բարձրացնում են ու պետությանը հարկ չեն վճարում։ Պետությունն անգամ այստեղ անփույթ է վերաբերվում ու չի ստիպում, որ նրանք գոնե հարկատու լինեն, որպեսզի այդ հարկերից միջոցներ գեներացնի արցախահայության համար հետագայում որևէ սոցիալական ծրագիր իրականացնելու համար»։
Հովսեփյանի փոխանցմամբ՝ հաճախ, երբ վարձակալները լսում են, որ տունը արցախահայութան համար է՝ մերժում են։ «Ասում են՝ արցախցիներին տուն չենք տալիս։ Իհարկե, նման դեպքերը շատ չեն, բայց կան։ Սրա պատճառներից մեկն այն է, որ արցախահայության դեպքում չեն կարող արնախումի նման անընդհատ բարձրացնել վարձերը, մյուս պատճառն էլ այն է, որ մտածում են՝ ավելի բարձր գնով գուցե տան ռուսներին և ուկրանացիներին։
Այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն ինչ արվում է հային այստեղից հանելու, Հայաստանն էլ հայաթափելու համար։ Որպեսզի մարդիկ այլ երկրներում ապրելու հնարավորություններ փնտրեն։ Այս ամենի արդյունքում կստացվի, որ մարդկանց իրենց պապական տներից հանեցինք, բերեցինք այստեղ, անտերության մատնեցինք, արդյունքում վերացնում ենք հայ տեսակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ