ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրանուշ Խառատյանը նոր հանձնարարություն ունի՝ նա Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային հետքեր է որոնում 09/28/2023 21:58 | ԼՐԱՀՈՍ
Օրերս «Փաստինֆո»-ն ահազանգ էր ստացել առ այն, որ ԿԳՄՍ-ի օժանդակությամբ և ՀՀ մտած արևմտյան խոշոր դրամաշնորհի ֆինանսական միջոցներով, Հայաստանում մերձադրբեջանական հայացքներով հայտնի, ինչպես նաև՝ թուրքերին ներելու և նրանց հետ հաշտվելու գաղափարի ակտիվ ջատագով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նոր առաքելություն է ստանձնել։ Հիմա էլ նա հանձնարարական է ստացել և լծվել Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական, իսկ ավելի կոնկրետ՝ թուրք – ադրբեջանկան պատմամշակութային հուշարձանների և պատմական հետքերի որոնողական աշխատանքներին։ Ահազանգի հեղինակը նաեւ նշում էր, որ Խառատյանին օգնության ձեռք է մեկնելու Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը։
Արդեն այսօր, ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ դեռևս օրեր առաջ տեղեկացել է՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ՝ ԿԳՄՍ-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը» գրավոր հանձնարարական է տրվել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար.«Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը»,- ասված է Հայկ Դեմոյանի գրառման մեջ, որին կից, վերջինս հորդորում է՝ԿԳՄՍ-ից պահանջել վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը, ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից պահանջեք տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ։
«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում Հայկ Դեմոյանը նկատում է՝ վերջին տարիներին հանրային դաշտից Հրանուշ Խառատյանի անսպասելի «անհետացումը» շատերի մոտ զարմանք էր առաջացրել, քանի որ սույն անձը և իր շուրջ հավաքված դրամաշնորհային կլանը գերակտիվություն էին ցուցաբերել 2018 թ․ ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, ինչ որ տեղ հանդիսանալով «թավշյա հեղափոխություն» անվան տակ իրականացված հատուկ գործողության սպասարկուները։ Հրանուշ Խառատյանը, ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը և մի քանի այլ ազգագրագետներ միջազգային գիտական հանդեսներում գովեստով ու ձոներով համեմված ակադեմիական հոդվածներ են հասցրել տպել։ Հրանուշ Խառատյանի «անհետացումը» և վերջինիս ակտիվության նվազումը, պարզվում է, լուրջ պատճառներ ունի, այն է՝ հերթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում նույն ակադեմիական թայֆան հիմա էլ լծվել է ՀՀ տարածում ադրբեջանական երբեմնի ներկայության հետազոտմանն ու փաստահավաք ուսումնասիրությանը։
Կարելի էր, նույնիսկ, այս դրվագը լռության մատնել ու որևէ մեկնաբանության չարժանացնել, սակայն երբ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՕԱԿ-ին հատուկ հանձնարարական է տվել ՝ ՀՀ տարածքում այդ նույն ադրբեջանական հիշողության վայրերի ուսումնասիրության համար, պարզ դարձավ, որ գործ ունենք ընդհատակում գործող և ՀՀ շահերին հակասող բացահայտ ծրագրի հետ։ Հիշեցնեմ՝ այս նույն խումբն էր, որ Հարություն Մարությանին գործուղել էր Բուդապեշտ մեկ այլ դրամաշնորհի շրջանակներում հայաստանյան արխիվների ու թանգարանների հավաքածուների հասանելիությունը օտարազգիներին, այդ թվում ադրբեջանցիներին տրամադրելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ