ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
45 հոգի էինք ընդհանուր, ամենափոքրը 6 ամսական էր ու երեք գիշեր լուսացրել ենք բաց երկնքի տակ՝ քաղցած ու դողացնելով․ երեխաների լացի ձայնն ականջիցս չի գնում․ բռնի տեղահանված 09/28/2023 17:38 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Ուրալի մեջ 30 հոգով էինք, 15 հոգի էլ մարդատար երկու մեքենայի մեջ էին տեղավորվել, որոնք «բուքսիր անելով» բերում էինք։ Երեք օր կուչ եկած մնացել ենք, անգամ ոտքերը դնելու չկար։ Վառելիք չկար, որ մեր մեքենաները գոնե բերեյինք, ստիպված «Ուրալից» տրոսով կապել, բերել հասցրել ենք Կոռնիձոր։ Անձրև էր գալիս, լցվել էր մեքենայի մեջ․ ջրի մեջ կորել էինք։ Առավել ահավոր էին գիշերները․ երեխաները կուչ էին եկել ու անդադար լացում էին, հաց ու ջուր էին ուզում, բայց երկրորդ օրն արդեն ոչինչ չկար ո՛չ ուտելու, ո՛չ խմելու․․․ Առանց չափազացության՝ այդ ճանապարհին էլ դժոխքը նորից տեսանք․․․՝ կյանքի ու մահվան կռիվ էր ու մտածում էինք՝ միայն թե փրկվենք, ողջ մնանք․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Մարտունու Սոս գյուղից բռնի տեղահանված տիկին Աիդան։
3 օր՝ ուղիղ 36 ժամ է պահանջվել, որ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասնի թշնամու հարկադրանքով սեփական տներից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հերթական խումբը, որի մեջ էր նաև ինքը՝ երկու անչափահաս երեխաների հետ։
« Գրեթե բոլորս հիվանդ ենք, երեխաները ջերմում են, հազում․․․Ամենափոքրը վեց ամսական է․ բնականաբար՝ ամենաշատն իր համար էինք անհանգստանում։ Ոչ կաթ կար, որ տայինք, ոչ էլ մայրն էր երկու օր բան դրել բերանը, որ կարողանար կերակրել։ Լրիվ ուժասպառ էինք, գլուխներս պտտվում էր, աչքերիս առաջ սևացել էր․․․Մեզ հետ վերցրած ուտելիքը միայ առաջին օրը բավարարեց․ երկրորդ օրը երեխաներին մի կտոր հաց ենք տվել ու վերջ։ Նրանց լացի ձայնն ականջներումս է ու երբեք չի անցնելու․․․ Կյանքիս ամենածանր օրերն եմ ապրում այս ընթացքում»,-ասում է տիկին Աիդան ու արտասվում։
Լինելով հողի արժեքն իմացող և ուժեղ կամքի տեր անձնավորություն՝ չի կարողանում հաշտվել հայրենի Արցախը կորցնելու մտքի հետ։
Ասում է՝ որտե՞ղ է արդարությունը, որ մարդ իր քրտինքով տասնամյակների ընթացքում ստեղծածը թողնի ու ստիպված գաղթի։
«Մեզ եկել մեր տներից դուրս են հանել ադրբեջանցիները, մեր հողից, մեր պապական հողից կտրել են, զավթել այն հողը, որը հազարամյակներ շարունակ մերն է՝ հայերինս»,-դառնացած ասում է գաղթի ճանապարհը բռնած զրուցակիցս ու հավելում՝ դա էլ, իբր, քիչ էր, ճանապարհին էլ տեգրոջս են կանգնեցրել ադրբեջանցիները՝ թե դու զինվորական ես եղել, քեզ պիտի տանենք։ Տեգրս թե՝ զինվորական չեմ ես․․․ Ինչ որ է՝ բարեբախտաբար, բանը դրան չհասավ, տանջված, բայց տեղ հասանք»,-պատմում է տիկին Աիդան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ