ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին փորձում են մեկուսացնել 09/28/2023 17:26 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է՝ իբրև թե բռնության կոչերի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Քրեական գործի հարուցման համար իրավապահները «հայթայթել» են ադրբեջանագետի ֆեյսբուքյան գրառումներից երկուսը։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ինքը հավանական է համարում իրեն մեկուսացնելու նպատակով կալանավորման հարց բարձրացնելը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տիկին Ադիբեկյանը հայտնեց, որ ՔԿ քննիչ Հակոբջանյանը զանգահարել և վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել՝ ֆեյսբուքյան երկու գրառման համար, հայտնել, որ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ բռնության կոչ անելու հոդվածով։
«Բնական է, որ իմ գրառումների մեջ ոչ մի բռնության կոչ չի եղել, սակայն, վստահ եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված պատվեր է՝ ցանկացած տարբերակով ինձ մեկուսացնելու նպատակով, որովհետև ցանկացած լեզվաբանական փորձաքննություն կապացուցի, որ բռնության ոչ մի կոչի մասին խոսք չի գնում։ Մի գրառումս ընդամենը երազանքի արտահայտություն էր, երկրորդ գրառման դեպքում տրամաբանական եզրակացություն էր, որը բխում էր իմ մասնագիտական և կյանքի փորձից։
Գրառումներից մեկը մոտավոր հետևյալն էր՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի վերջին քայլը», մոտավոր նման գրառում էր։ Այսինքն՝ «եթե․․․, ապա» բառակապակցությունը տրամաբանական եզրակացություն է նշանակում, ինչն իհարկե որևէ կոչ չի կարող համարվել։ Մյուս գրառումը, որն արդեն հեռացված է, երազանքի դրսևորում էր, մոտավորապես այն էր, որ «մի գեղեցիկ օր քո աղջկան ես ուտելու և ապացուցելու, որ դա սովից փրկվելու միակ տարբերակն էր»։ Մոտավոր այդպես էր, բառացիորեն չեմ հիշում»,-մանրամասնեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատախազություն, ինչի հիման վրա քրեական հետապնդում կհարուցվի, կալանավորման միջնորդության կներկայացվի։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրեն ցանկանում են ազատությունից զրկել, նման եզրահանգման ադրբեջանագետը եկել է քննիչի վարքից։
Դիտարկմանը, որ վերջին շրջանում կրկին ռեպրեսիաները նոր թափ են ստանում, ինչ խնդիր է ցանկանում լուծել Նիկոլ Փաշինյանը՝ մեկուսացնելով նրան, Ադիբեկյանը պատասխանեց՝ « Նիկոլ Փաշինյանը բոլոր «opinion-maker»-ներին (հանրային կարծիք ձևավորողներին հեղ․) փորձում է մեկուսացնել և Հայաստանի հասարակությունը վերածել հոտի, որն անխոս գնալու է «մատաղի» քարին և դրանով շարունակելու է փառաբանել Փաշինյանին, որ ինչ երջանկություն է, որ դու կտրեցիր մեր վիզը, ոչ թե՝ նախկինները։ Բոլոր մարդկանց, որոնք կարող են իրենց շուրջ մարդ կուտակել, բողոք գեներացնել, մեկուսացնում են։ Աշոտյանին, Խաչատուրովին ինչու փակեցին, նույն պատճառով՝ վախ, կենդանական վախ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ