Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք հայտնվել ենք ցուգցվանգի վիճակում․ բայց ելքեր կան. Խոսրով Հարությունյան 09/28/2023   12:58  |  Քաղաքական

«Ազգային կոմիտեն» նախօրեին հայտարարեց հանրահավաքը հետաձգելու մասին, միաժամանակ, այսօր արդեն փողոցային անհազանդության բոլոր ակցիաները դադարել են։ Հանրության շրջանում սա լուրջ դժգոհություն է առաջացրել և շատերը «Ազգային կոմիտեի» անդամներին մեղադրում են պայքարը հերթական անգամ տապալելու մեջ։

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում իր տեսակետն է հայտնել, ըստ որի՝ բողոքի ալիքը գնում է մարման ոչ թե այն պատճառով, որ «Ազգային կոմիտեի» կազմում կան պայքարի ձևերի և մեթոդների անհամաձայնություն, այլ որովհետև հանրության սպասելիքները «Ազգային կոմիտեից» ավելին էին։ Այսինքն, ավելին են, քան «Ազգային կոմիտեն» կարող է առաջարկել։

«Հանրությունը պահանջում է կտրուկ քայլեր, այդ կտրուկ քայլերը ենթադրում են հարձակումներ, ոմանց կարծիքով՝ բախումներ։ Բայց իրականում այդ ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։ Առավել ևս՝ այն պայմաններում, երբ հանրության մի ստվար հատված չի մասնակցում այդ գործողություններին, նրանք ուղղակի հրապարակ չեն գալիս»։

Նա ընդգծեց, որ կոմիտեն պետք է լրջորեն վերանայի աշխատանքի կազմակերպման և պայքարի մեթոդիկան, մարտավարությունը։ Նրա համոզմամբ՝ ««Ազգային կոմիտեն» պետք է խոշոր քաղաքներում ստեղծած լիներ իր բջիջները՝ ինչպես ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի բոլոր քաղաքներում մասնաճյուղեր ուներ, որոնք տեղերում կազմակերպում էին պայքարը՝ կրկնօրինակելով այն, ինչ անում էր «Ղարաբաղ» կոմիտեն՝ Երևանում։ Դա ողջ հանրապետությունում տալիս էր զանգվածային բողոքի ալիքի էֆեկտ։ Այսինքն, պայքարն ամբողջովին Երևանում կենտրոնացնելը ճիշտ չէ։

Ի հավելումն, ոստիկանության հատուկ ջոկատների բիրտ գործունեությունը, որի ականատեսն ենք լինում շարունակ։ Տպավորություն է, թե նրանք գումարով ամեն ինչի կարող են գնալ, ամեն բան կարող են անել, հետևաբար, այս համատեքստում ևս պահանջվում է որակապես նոր մարտավարություն»։

Հարությունյանի գնահատմամբ՝ հանրահավաքներում պետք չէ անընդհատ խոսել, թե ինչպիսի դավաճանական կեցվածք ունի իշխանությունը կամ վարչապետը․ «Բոլորն արդեն դա գիտեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են հարապարակում՝ խորապես համոզված են, որ այսօր մեր պրոբլեմների հիմնական աղբյուրն իշխանությունն է։ Բայց այդ մարդկանց մի ստվար զանգվածը մտածում է՝ լավ, ասենք, իշխանափոխություն եղավ, դուք եկաք իշխանության, ի՞նչ քայլեր պիտի անեք դուք։ Սա շատ էական է մարդկանց համար։ Նրանք ուզում են հասկանալ, թե արդյո՞ք թունելի վերջում կարող է լույս երևալ։

Հետևաբար, այլևս ժամանակն է, որ «Ազգային կոմիտեն» ներկայացնի այն քայլերը, որ կկատարեր, եթե իշխանություն լիներ։ Դրանք պետք է հստակ ասել և միաժամանակ՝այդ քայլերը պետք է նաև պահանջել իշխանություններից, որ վերջիններս դրանք կատարեն։ Ընդ որում՝ կոմիտեն դա պետք է պահանջի ժողովրդի անունից։

Իհարկե, գործող իշխանություններն այդ քայլերը չեն անելու։ Եւ քանի որ չեն անելու, ուրեմն, դատապարտված են հեռանալու։ Այսինքն, ազգային պայքարը պետք է ունենա իր տրամաբանությունը, եթե այս բոլորը չեք անում՝ չափազանց հեշտ է պայքարը ներկայացնել որպես աթոռակռիվ։
Ես կարծում եմ՝ քաղաքական պայքարի մարտավարության այս պակասը հանրության մոտ առաջացնում է պրոբլեմներ։ Ես բոլոր միտինգներին մասնակցում եմ և շատերն են ինձ մոտենում, հարցեր ուղղում։ Շատերին են նշածս հարցադրումները հետաքրքրում։ Այդ թվում նաև ինձ՝ որպես քաղաքացի՝ հետաքրքրում են»։
Նախկին վարչապետը համոզված է, որ այս իրավիճակից կան ելքեր։ «Դժվար, բարդ, ծանր, բայց՝ կան։ Ես երբևէ չեմ նախանձի այն մարդուն, որ այս փոփոխությունից հետո կգա իշխանության, Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում մենք հայտնվել ենք՝ այսպես կոչված ցուգցվանգի վիճակում, երբ ինչ քայլ էլ կատարես՝ «մատ» ես լինելու, պարտվելու ես։
Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում հասել ենք մի հանգրվանի, երբ ինչ քայլ էլ անես հօգուտ հայի՝ դա կարող է առաջացնել ռազմական զարգացման հնարավորություն, բայց նույնիսկ այս պայմաններում կան ելքեր, հնարավորություններ կան։ Ինչ խոսք, դրանք անելու համար պետք է լինել պրոֆեսիոնալ, նվիրյալ, պատասխանատու։ Այլևս գոռալու ժամանակը չէ, հիմա մտածելու ժամանակն է, անվանարկելով, թշնամի կամ թուրք ասելով՝ խնդիր չի լուծվի ։


Ես կարծում եմ, որ «Ազգային կոմիտեն պետք է գիտակցի մի շատ կարևոր հանգամանք ևս․ այն ելույթները, այն խոսույթը, դարձվածքները, բառամթերքը, որոնք օգտագործում են հարթակից՝ ոչ միայն ներքին շրջանառության համար են էական ու կարևոր, այլև այդ ամենին հետևում են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Այդ արտահայտություններով ու թեզերով նրանք սկսում են կարծիք կազմել այդ ուժերի մասին և եթե հնչող ելույթներն անիրականանալի են, նույն արտաքին դիտորդները, դեսպանատների ներկայացուցիչներն իրենց կառավարություններին զեկուցում են՝ կարելի՞ է արդյոք այս նոր ձևավորվող ուժի հետ համագործակցել, վստահելի՞ են նրանք, ունա՞կ են ընկալելու ստեղծված իրավիճակի նրբութունները, թե՞ պատկերավոր ասած՝ «քյալ գլուխներ են»։ Դրանք շատ էական հարցեր են։ Եթե խոսքն իրականում խորքային զարգացումների մասին է, ապա այդ զարգացումները չեն կարող չհետաքրքրել մեր պարտնյորներին, ուստի դու պետք է նաև ցույց տաս, որ վստահելի գործընկեր ես, ինչը հաջողության պարագայում շատ էական է»։

Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ հանրությունն այս իրավիճակում անպայման պետք է սատարի «Ազգային կոմիտեին», հանրային ամբողջ եռանդն ու էներգետիկան պետք է օգտագործվի, ներառվի այս պայքարի մեջ, բայց նաև՝ «Ազգային կոմիտեն պետք վերաիմաստավորի իր պատմական դերակատարումը այս շատ պատասխանատու փուլում՝ հանդես գալով ծրագրային կոնկրետ առաջարկություններով և մոտեցումներով։

«Ի հավելումն, կազմակերպական եռանդը և մենք կունենաք հաջողություն։ Մեզ այսօր պակասում է պայքարի դրոշը վերցրածների նկատմամբ լայն զանգվածների վստահությունը։ Մենք պետք է վստահենք «Ազգային կոմիտեին», ոչ թե՝ ատենք Նիկոլ Փաշինյանին, իսկ դրանք տարբեր բաներ են։ Մեր վարքագիծը պայմանավորված պետք է լինի հավատով՝ առ «Ազգային կոմիտե», ոչ թե լոկ ատելությամբ կամ դժգոհությամբ՝ առ Նիկոլ Փաշինյան։

Մենք պետք է պայքարենք հանուն մեր վաղվա օրվա, ոչ թե՝ ընդդեմ այսօրվա։ Սրանք տարբեր բաներ են»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:23 28/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄիջազգային խաղացողների հայտարարություններն առանց գործողությունների, ընդամենը, բարոյական վիճակագրության շարքում կդիտվեն. Փաշինյան (տեսանյութ)
07:56 28/09/2023  |  ՄամուլԻսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»
18:17 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
16:01 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններն այլեւս իրենց իշխանություն չեն զգում. Ոչ մի այց Եռաբլուր, ոչ մի ուղերձ
15:57 26/09/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, մի քանի ուսանողների ձերբակալել.Վրթանեսյան (տեսանյութ)
08:34 26/09/2023  |  ՄամուլՊաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
18:25 25/09/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
17:28 25/09/2023  |  ԼՐԱՀՈՍԻրանի դեսպանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը
17:07 25/09/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ
13:51 25/09/2023Հանձնարարականները տրվում են ուղիղ. Նիկոլ Փաշինյանը վերցնում է հեռախոսը, զանգում գլխավոր դատախազին, քննիչին, ոստիկանապեսին, ասում՝ այսպես կանեք. Բաբայան

Արխիվ

[]