ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուրջ մտահոգություն ունեմ, որ Ադրբեջանը կարող է պահանջել նաև Հայաստանում գտնվող որոշ անձանց, որին այս իշխանությունները կարող են համաձայնություն տալ և նրանց հանձնել Ադրբեջանին. Մարտիրոսյան 09/27/2023 21:43
Ռուբեն Վարդանյանը մեծ համբավ ունի աշխարհում և հիմա աշխարհի ազդեցիկ մարդկանց պետք է համախմբել և տեղեկացնել, որպեսզի նրանք պահանջեն Ռուբեն Վարդանյանի անհապաղ ազատ արձակումը։ Այլ ելք՝ ստեղծված իրավիճակում չկա,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է բանակցային գործի մասնագետ, բոստոնաբնակ մեր հայրենակից Արթուր Մարտիրոսյանն ու հավելում՝ Վարդանյանը ծանոթ է անգամ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և թագավորի հետ, այլ կերպ ասած՝ կան բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, ովքեր, ընդամենը մեկ զանգով, կարող են կանխել նրա գերեվարման գործընթացը։
Արթուր Մարտիրոսյանը նկատում է՝ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման նպատակը վերջինիս նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է, ինչպես նաև՝ ցույց տալ, որ իրենք ում ուզեն, կարող են ձերբակալել. «Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախն այդ կազմում, հետևաբար, իրենց տարածքում ապօրինաբար գտնված մարդկանց ադրբեջանական կողմը իրավունք ունի ձերբակալելու, ինչն էլ անում է՝ հոգեբանական ճնշումներ գործադրելու՝ ինչպես ձերբակալվածների, այնպես նաև՝ դեռևս Արցախում գտնվողների նկատմամբ»։
Եթե հայկական կամ ռուսական կողմերը չմիջամտեն, ապա ադրբեջանական կողմի վարքագիծը կարող է տարածվել նաև մեզ հայտնի այլ անձանց նկատմամբ, ովքեր այս պահի դրությամբ, դեռևս, գտնվում են Արցախի տարածքում, ասում է Արթուր Մարտիրոսյանն ու հավելում. «Այդ մարդկանցից շատերի անունները մեզ հայտնի են, դրանք այն մարդիկ են, ովքեր երբևէ մասնակցել են Արցախի ազատագրմանը, ինչպես նաև՝ պետականության կայացման գործում։ Ես վստահ եմ՝ նույն Սամվել Բաբայանին քաջ հայտնի է 200 հոգուց բաղկացած այդ մարդկանց ցուցակը։ Թե ինչպե՞ս Սամվել Բաբայանը չի հայտնվել այդ ցուցակում, կամ, եթե անգամ, իր անունը կա այդ ցուցակում, ապա ինչպե՞ս է նա հաջողացրել անվտանգ Արցախից մուտք գործել ՀՀ տարածք, սա ինձ համար անպատասխան հարց է։ Այն մեկնաբանությունը, թե իրեն, իբր, սահմանին չեն ճանաչել, կներեք՝ ծիծաղելի է։ Եթե նա Լենինի կերպարով գրիմ արած լիներ, կարող է մի կերպ հավատայինք, մնացածը լոլոներ են։ Ադրբեջանական կողմն իր վարորդին ճանաչում է, իրեն չի՞ ճանաչում։ Ասեմ ավելին՝ նրանք իրենց մոտ, նույնիսկ, Սամվել Բաբայանի ամենաթարմ ու վերջին լուսանկարն ունեն, երբ նա Շուշիում բանակցելու էր գնացել ադրբեջանցիների հետ»,- ասում է պարոն Մարտիրոսյանը։
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բաբայանին ադրբեջանական անցակետից անվնաս բաց են թողել, որովհետև շատ լավ հասկանում են, որ նա այստեղ՝ Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի հակահայկական գիծն է շարունակում և դեռ պետք կգա իրենց, - ասում է բանակցային գործի մասնագետը։
Հարցին՝ ի՞ նչ է սպասվում Արցախում մնացած խոցելի խմբի այն ներկայացուցիչների հետ, ովքեր հայտնվել էն ադրբեջանկան կողմի թիրախում, Արթուր Մարտիրոսյանը պատասխանում է՝ եթե նրանք գերեվարվեն կամ ձերբակալվեն Արցախում կամ անցակետով տեղափոխվելու պահին, ապա նրանց Ադրբեջանի կողմից սահմանված համապատասխան օրենսդրությամբ մեղադրանք է առաջադրվելու և որպես ռազմական հացագործներ Ադրբեջանում դատական պրոցեսներ են սպասվելու։ Սակայն այսքանով, խնդիրներն, ըստ Արթուր Մարտիրոսյանի չեն ավարտվելու. «Ես լուրջ մտահագություն ունեմ, որ եթե ՀՀ-ն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր կնքի, ապա ադրբեջանկան կողմը կարող է պահանջել նաև այստեղ՝ Հայաստանում գտնվող որոշ անձանց, նույնպես, հանձնել իրենց, որին հայկական կողմն, ի դեմս օրվա այս իշխանությունների, կարող է համաձայնություն տալ և հանձնել նրանց Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ