ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը. ՀԺՄ 09/27/2023 17:36 | ԼՐԱՀՈՍ
Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով ու Նիկոլ Փաշինյանի քարոզչագործիքի դերը կատարող Պետրոս Ղազարյանով, ինչպես նաև քարոզիչ-փորձագետների բանակով։ Այս մասին ասված է Հայաստանի Ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ.
«Նպատակն ակնհայտ է՝ մեղավորներ կարգել, հասարակությանը մոլորեցնել և ՀՀ կառավարության պատասխանատվությունը նվազեցնել:
Վերջին ամենացայտուն օրինակն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս այս էմոցիոնալ գերլարված, ողբերգական իրավիճակում, երբ հազարավոր արցախահայեր անմարդկային պայմաններում փորձում են կյանքի գնով անցնել Արցախից Հայաստան օրեր ձգվող ճանապարհը՝ փորձելով փրկվել ցեղասպանվելուց, նա միակողմանի, կեղծ պնդումներով, էժանագին մեթոդներով նենգափոխում է իրականությունը, թիրախավորում և անվանարկում է կոնկրետ անձանց, հիմնավորումներ ու ապացույցներ պահանջող մեղադրանքներ է հնչեցնում Արցախի այն իշխանությունների հասցեին, որոնք օբյեկտիվ պատճառներով այսօր չեն կարող պատասխանել իրեն, քանի որ, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ով արագ և ապահով դուրս է եկել Արցախից՝ այնտեղ թողնելով հազարավոր արցախցիների, Արցախում են և փորձում են դուրս բերել ժողովրդին։
Պատահական չէր նաև Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները լուսաբանող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծին աջակցող լրատվամիջոցների կողմից գործածվող խտրական, արցախահայերին թիրախավորող բառապաշարը: Նույն բառապաշարն էր նաև ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում: Նշյալ լրատվամիջոցները հրապարակում էին ցուցարարների արցախյան ծագումը շեշտող լուրեր՝ թիրախավորելով, անվանարկելով նրանց։
Այս համատեքստում խիստ անհանգստացնող է հասարակության մեջ Հանրային հեռուստաընկերության եթերից ատելության տարածումն ու սերմանումն Արցախի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին բոլոր իշխանությունների հասցեին։ ՀՀ գործող իշխանությունները, որոնք հասարակությանը 5 տարի շարունակ սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելով՝ միմյանց դեմ ատելություն ու թշնամություն էին տարածում՝ գռեհիկ բառապաշար և ապատեղեկատվություն տարածելով, այսօր նույնը շարունակում են նաև Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների, Հայաստանի նախկին իշխանությունների, հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ։
Խնդիրը տվյալ դեպքում ոչ Սամվել Բաբայանի անձն է և ոչ էլ նրա հակապետական գործունեությունը (մարդկային հիշողությունն անկարող է մոռանալ այն դաժանությունները, որով Սամվել Բաբայանը զբաղվում էր Արցախում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ մամուլի արխիվները պահպանում են նրա վայրագությունների ու դրանց զոհերի մասին վավերագրությունները), այլ այն, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է հայկական եթերով սին, միակողմանի մեղադրանքներ, թշնամական թեզեր ու մանիպուլյացիաներ տարածում։
Ադրբեջանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները երեկվանից փութաջանորեն տարածում են Սամվել Բաբայանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հատվածները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Հանրային հեռուստաընկերության այս գործելաոճը, պահանջում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, իրավասու այլ պետական կառույցներից քայլեր ձեռնարկել՝ անհապաղ կանխելու հարկատուների, պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու ոչ պրոֆեսիոնալ, հակահայկական քաղաքականությունը։
Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել և այն չծառայեցնել ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ ատելություն սերմանելու, ապատեղեկատվություն և թշնամանք տարածելու, քաղաքական մրցակիցներին հեղինակազրկելու, իրենց պատասխանատվությունն այլ մարդկանց վրա բարդելու և թշնամի պետության նպատակներին, օրակարգին:
Հրավիրում ենք լրատվամիջոցների, խոսքի ազատության, մամուլի խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների, հանրային ակտիվ գործիչների ուշադրությունը՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել հանրային միջոցները իշխանական և թշնամական քարզչությանը ծառայեցնելու այս բացահայտ գործելաոճի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից