Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Արցախի կորուստը լրջորեն ազդելու է նաև մեր տնտեսության վրա. Նաիրի Սարգսյան 09/27/2023   21:35  |  Տնտեսություն

Բացի էմոցիոնալ դաշտից՝ Արցախի կորուստը լրջորեն ազդելու է նաև մեր տնտեսության վրա` սկսած գյուղատնտեսության, մասնավորապես, հացահատիկի և անասնաբուծության ներքին պահանջարկի բավարարումից, վերջացրած Հայաստանի ներդրումային գրավչության կորստով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց է Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախը Հայաստանին ապահովում էր հացահատիկով և մսամթերքով, միաժամանակ, Հայաստանի բուն տարածքում՝ մերձարցախյան հատվածում գոյություն ունեին արոտավայրեր և խոտհարքներ, որոնք ապահովում էին անասնապահության զարգացումը և ներքին պահանջարկի բավարարումը։

«Այժմ մենք ոչ միայն Արցախից այդ ներկրումը չենք ունենալու, այլև չենք կարողանալու Հայաստանի Հանրապետության ներսում ադրբեջանցիների օկուպացրած, դրա հարակից տարածքներում խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործել։

Այսինքն, մեր գյուղատնտեսությանը լուրջ վնասներ է կրելու»։

Սարգսյանի դիտարկմամբ՝ հաջորդ խնդիրն այն է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ ազդեցություն է թողնելու պոտենցիալ ներդրողների վրա, Հայաստանը համարվելու է ոչ գրավիչ երկիր։ «Այս իրավիճակից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը չի կարողանում պայքարել իր սուվերենության համար և իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, շարունակաբար թշնամի 2 պետությունների կողմից լսվում են հայտարարություններ՝ Սյունիքը ադրբեջանական տարածք դիտարկելու, ուժով միջանցք բացելու վերաբերյալ։

Այս իրավիճակը մի քանի տեսանկյունից է տնտեսությանը վնասում.

Առաջին. տուրիստական հոսքերը դեպի Հայաստան կսկսեն կրճատվել։ Արդեն կան բավական շատ չեղարկումներ ՀՀ այցերի հետ կապված։ Մենք տեսնում ենք նաև դեսպանատների հայտարարությունները, երբ նրանք կոչ են անում, իրենց քաղաքացիներին սահմանամերձ վայրեր չայցելել։

Ստացվում է, որ մենք հիմա ականատես կլինենք տուրիստական հոսքերի անկումներին, այն դեպքում, երբ վերջին 2 տարիներին հենց այդ զբոսաշրջիկներն են Հայաստանի տնտեսական աճի խթանը եղել»,- նշել է բանախոսը։

Ներդրումային գրավչության տեսանկյունից լուրջ հարված է նաև Իրանի տարածքով անցնող ճանապարհի՝ Հյուսիս-Հարավի առկախումը։

«Այդ ճանապարհը հիմա վտանգված է, ավելին այն այլևս չի էլ դիտարկվում, ուստի, Հայաստանը մնում է միայն Լարսով եկող ճանապարհի հույսին, որը նույնիսկ հոսքերին չի բավարարում, հատկապես խոր աշունից մինչև վաղ գարուն ժամանակահատվածում մենք ունենում ենք մատակարարումների խնդիրներ, ինչն ազդում է նաև գնաճի վրա»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ արտաքին անվտանգային սպառնալիքների, նաև Հայաստանի ներսում առկա քաղաքական ճգնաժամի հետևանքով քաղաքացիների մոտ ձևավորվում է արտագաղթի տրամադրվածություն։ «Ընդ որում, արտագաղաթի են տրամադրված այնպիսի կատեգորիաներ, որոնք ստեղծող, արարող են, այսինքն՝ բիզնես ոլորտն են ներկայացնում, որոնք գաղափարներ են գեներացնում, իրագործում են դրանք՝ ապահովելով հարկային մուտքերը։

Մյուս կողմից էլ, եթե ինչպես կանխատեսվում է՝ մենք հաջորդ պատերազմն ունենաք Սյունիքի հատվածում, ապա, առհասարակ, կարելի է կանխատեսել, որ կունենանք պետական բյուջեի 30 տոկոսով կրճատում։

Ն. Սարգսյանի արձանագրմամբ՝ Սյունիքում են գտնվում խոշոր մետաղական հանքերը, ջրային պաշարների մեծ պոտենցիալը։ Այսինքն, կունենանք հարկային մուտքերի կրճատում, արդյունքում, սոցիալական ծախսերը սպասարկելու համար ոչ մի այլընտրանք չի մնալու, քան հարկերի բարձրացումը։

«Սա շատ մեղմ բնութագրումն է այն իրավիճակի, որն ունենալու ենք»,- նշել է Աուդիտորների պալատի նախագահը։

Վերջին օրերին արդեն նկատվում է դոլարի արժեվորում, այսօր արդեն. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.88 դրամով և կազմել 388.59 դրամ։

«Բնականաբար, ցանկացած միջադեպ ազդեցություն է ունենում տնտեսության զգայուն հատվածների վրա, իսկ փոխարժեքը ամենազգայուն հատվածներից մեկն է և տրամաբանական է, որ որոշակի տատանում լինի։ Բայց կարծում եմ, դեռևս տատանումն այնքան չնչին է, որ պետք չէ կապել այս իրավիճակի հետ։ Միաժամանակ, պետք է անկեղծ լինենք, թեև ՀՀ ԿԲ-ն հայտարարում է լողացող փոխարժեքի քաղաքականության մասին, պնդում է, որ որևէ կերպ չի ազդում փոխարժեքի վրա, բայց դրանք միայն միֆեր են, փոխարժեքն իրականում կառավարվում է ԿԲ-ի կողմից։ Հետևաբար, այստեղ դժվար է որևէ գիտական բացատրություն տալ։ Եթե տնտեսական բոլոր մյուս կատեգորիաները դնում ենք մի կողմ և ընդունում ենք, որ Կենտրոնական բանկն է կառավարում փոխարժեքը, ապա պատճառը կապված է նրանց թաքնված նպատակների հետ»,- նշել է բանախոսը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:31 27/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՎերջին տվյալներով ԼՂ-ից Հայաստան է ժամանել 53 հազար 629 բռնի տեղահանված
21:19 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերի 27-ն այ էս տեսարանն է․ Ու պատերազմը կխժռի երևի մեր հաջորդ սեպտեմբերն էլ
20:57 27/09/2023  |  Միջազգային լրահոսԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
19:23 27/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍտեփանակերտի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել բոլոր տուժածներն ու վիրավորները․ ՀՀ ԱՆ
18:09 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ
18:02 27/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱդրբեջանցիներն անջատել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապն Արցախում և հայտարարել, որ զանգեր հնարավոր է իրականացնել միայն ադրբեջանական օպերատորների միջոցով
17:47 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱյրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է
17:40 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է երաշխավորվի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ իր երկրի տարածքով անցնող երթուղիների նկատմամբ. Զախարովա
16:30 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍՆախիջևանի սահմանին բերված զորքը ոչ միայն հետ չի քաշվել, այլ օրեցօր ավելի է խտանում, մեզ սարսափելի օրեր են սպասվում.Աշոտ Սևյան
16:18 27/09/2023  |  ԼՐԱՀՈՍԻրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը

Արխիվ

[]