ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շատ եմ ցավում, որ չկարողացա որդիներիս այցելել, ադրբեջանցիները վխտում են այնտեղ»․ բռնի տեղահանությունից առաջ բազմաթիվ մարդիկ հարազատների շիրիմներին հրաժեշտ տալ չեն կարողանում 09/27/2023 15:08 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի հողը ցավից տնքում է, օդում անչափելի տխրություն ու վիշտ կա․․․ Հազարամյակների ընթացքում տեսած արհավիրքների հետ չափվել չի կարող այն, ինչ հիմա է կատարվում։ Մարդկային ողբերգություններ են ամենուր․ այս սուրբ հողի համար զավակներ կորցրած մայրեր, որբացած մանուկներ, այրիացած կանայք․․․Բոլոր-բոլորը հարկադրաբար գաղթի ճանապարհն են բռնել՝ հետևում թողած հարազատների գերեզմանները, տուն ու տեղ ու մի ամբողջ կյանք․․․
«14-ամյա թոռս ՝ Երվանդիս որդին, ասում է՝ պապի, ես գալու եմ ազատագրեմ Արցախը։ Ես էլ ասում եմ՝ քո հետ կգամ․․․Սա վերջը չէ․ ինչ-որ տեղ՝ մի նոր սկիզբ է։ Պետք է, ի վերջո, հասկանանք, որ բարեկեցությամբ չէ, որ որոշվում է ազգի վիճակը, այլ հողին, Հայրենիքին նվիրվածությամբ, այն պաշտպանելու, հիմա արդեն՝ վերաազատագրելու կարողությամբ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է երկու որդիներին կորցրած արցախցի հրապարակախոս Հաջյանը։
Պարոն Հաջյանի ավագ որդին ապրիլյան քառօրյա պատերազմում է զոհվել, կրտսերը՝ 44-օրյայում։ Շատ է ցավում, որ բռնագաղթից առաջ որդիների շիրիմներին այցելելու հնարավորություն չի ունեցել․ ադրբեջանցիներն արդեն վխտում է գերեզմաններում․․․
«Աստծուն խնդրում, աղոթում եմ, որ մինչև մեր վերադարձը թշնամին չավերի գերեզմանները, որ հետ գանք ու տեր կանգնենք նորից։ Հա՛, հետ պիտի գանք, առանց Արցախ չենք կարող ապրել, բայց պետք է սթափվենք, նախ և առաջ, վերջ տանք ինքնագովությանը, չթերագնահատենք թշնամուն։ Մարդկության պատմության մեջ նման իրավիճակներ շատ են եղել․ հիմա մեր գլխին է իջել արհավիրքը, բայց պետք է հասկանանք, որ մեր մեջ նստած սատանայից պիտի ազատվենք, դադարենք ինքնագովությամբ զբաղվել, ինչը քանդեց մեր տունը։
Սա մի շառաչյուն ապտակ է մեր երեսին ու ազգովի պիտի ուշքի գանք»,-ասում է զրուցակիցս ու հավելում՝ ես աղոթում եմ, որ տեսնեմ վերաազատագրումը։
Նախօրեին Հաջյանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն էր զանգահարել, որ բարոյական աջակցություն հայտնի նրան ու բոլոր արցախաբնակներին։
«Այս դառն օրերի մեջ ուրախացրեց Վեհափառի զանգը։ Եթե նրա նման մարդն առաջնորդեր մեզ, այս օրին չէինք հասնի։ Իմ խորին համոզմամբ՝ վերջին 35 տարվա մեջ ամենաարժանավոր մարդն է ինքը ու եթե աշխարհիկ առաջնորդը լիներ, այս ողբերգությունը չէր լինի։
Նա միշտ փորձել է համախմբել ազգին՝ այդ թվում Սփյուռքում․ մեզ նման առաջնորդ է պետք՝ միավորող, համախմբող, ոչ թե պառակտող»,-ասում է երկու որդիներին կորցրած, բռնի տեղահանված, բայց հայրենի Արցախ վերադառնալու հույսը վառ պահող զրուցակիցս ու շեշտում՝ ողջունեք երևանցիներին ու փոխանցեք, որ գալիս ենք՝ ավելի մարդկային դարձնելու, ավելի հայացնելու հայոց մայրաքաղաքը․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ