ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է․ ՄԻՊ 09/26/2023 20:06 | ԼՐԱՀՈՍ
Հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՄԻՊ-ը:
Հայտարարությունում ասվում է. «Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև տարբեր բժշկական հաստատություններ։
Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները վերոհիշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։
Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի, զանգի իրավունքի իրացումը և այլն։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։
Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է առերևույթ կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձն արդեն փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում։ Ընդ որում՝ արձանագրվել են դեպքեր, երբ արգելանքի վերցնելու ընթացքում անձինք ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։
Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։
Բացի այդ, իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ։ Վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել։
Հարկ է նկատի ունենալ, որ պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Ուստի, ակնհայտ է, որ նշված պրակտիկայի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է։ Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունքն է և ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ։ Ուստի, այդ գործընթացի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական սկզբունքներին և կանոններին»։
Հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։ Այս օրերին Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են, որ հավաքների ընթացքում նկատվել են հավաքի մասնակիցների կողմից նման վարքագծի դրսևորումներ, ինչն անընդունելի և դատապարտելի է հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու պահանջի տեսանկյունից։ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և իրացնելով Պաշտպանի մանդատի շրջանակներում առկա գործիքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ