ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սեռական հայհոյանքը գնահատվել է որպես ֆիզիկական ոչնչացման վտանգ․ ի՞նչ է նշել Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը 09/26/2023 21:16 | ԼՐԱՀՈՍ
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախպատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել է ևս յոթ անձ։
Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը հիմնավոր է համարել հիմնավոր կասկածի առկայությունն այն դեպքում, երբ նման ապացույցներ չեն եղել։
«Ընդամենը մեկ անձի ցուցմունք է դրվել, որը ուղղակի ձևով որևէ կերպ չի փաստել, այլ ընդամենը նշել է, որ այսինչից լսել է, որ «Ալբերտ Բազեյանն է այդ ամենը ղեկավարել, բայց մանրամասնեը չգիտեմ, թե ինչ են խոսել»։ Ոչ ունեն ապացույց, որ Ալբերտ Բազեյանն այդ անձի հետ ընդհանրապես հանդիպել է, ոչինչ, ավելին, ունենք ապացույց, որ օգոստոսի 8-ից Ալբերտ Բազեյանն այդ միջանկյալ անձին հեռացրել է Խորհրդից, մինչդեռ, ասում են, թե իբրև սեպտեմբերին հանդիպում են ունեցել։ Ոչ ապացույց ունեն, որ հանդիպում են ունեցել, ոչ ապացույց ունեն, որ խոսել են, ոչ մի ապացույց չունեն, բայց կալանքը տվեցին»,- նշեց Մելիքյանը։
Դիտարկմանը, որ այս գործը «հիշեցնում է» 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաների ընթացքում զանգվածային ձերբակալությունները և այդ օրերին հարուցված՝ Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ իբրև Փաշինյանի սպանության, իշխանության յուրացման նախապատրաստման վերաբերյալ, որը հետագայում կարճվեց հենց ԱԱԾ-ի կողմից՝ արդարացման հիմքով, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով․ «Ես այդ գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ամենամեծ կապիկությունը, որն իսկապես այլկերպ չես կարող բնութագրել, այն է՝ իրար հետ խոսում են, թե իբրև խումբ է կազմվել, իբրև հեղաշրջումը պետք է սեպտեմբերի 22-ին տեղի ունենար, պետք է իշխանությունը զավթեին, գային ընդամենը վեց հոգով, ֆիզիկական ներգործությամբ ճեղքեին կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանների պատնեշը, մտնեին ներս, Նիկոլին հեռացնեին իր պոստից, ֆիզիկապես ոչնչացնեին, իհարկե, ցուցմունքով ոչնչացնել չէր, հայհոյանք էր՝ «մաման ․․․», և, իշխանազավթումը պետք է դա լիներ իբրև, մինչդեռ, Ալբերտ Բազեյանն իր տանն էր՝ մինչև սեպտեմբերի 23-ը, կառավարության շենքի վրա այդ օրը հարձակում չի էլ եղել։ Սա ինչ կապիկություն-հեքիաթ էր, անձին մեղադրում եք մի բանում, որն ընդհանրապես տեղի չի ունեցել այդ օրը, ընդամենն ասեկոսե-խոսակցություն էր, ընդ որում, ցուցմունքով անձը նշում է, որ տեղյակ չէ մանրամասներից։ Նման աբսուրդ մեղադրանք է »։ Նշված ցուցմունքը տված անձի հետ Ալբերտ Բազեյանը դեռևս չի առերեսվել, թեև պաշտպանության կողմը պահանջել է։ Մեղադրանքում այլ տվյալներ, օրինակ, ՕՀՄ-ներ, առկա չեն, համենայն դեպս, պաշտպանության կողմին դա հայտնի չէ։ Իր նկատմամբ քրեական հետապնդումը Ալբերտ Բազեյանը քաղաքական է համարում՝ թիրախավորված։
«Այսինքն, իրենք թիրախավորված ընտրում են անձանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ, բոլորին նման ապօրինի մեղադրանքներ ստեղծագործելով ընդամենը մեկուսացնում են»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Ալբերտ Բազեյանի տանը հայտնաբերված զենքերին, ապա փաստաբանը նշեց, որ դրանք բոլորն օրինական զենքեր են՝ պարգևատրված, այդ թվում, Վազգեն Սարգսյանի կողմից պարգևատրված զենքեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ