ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին 09/26/2023 20:59 | Հարցազրույց
Այս օրերին տեսնում ենք այն, ինչը մեր սերունդը կարդացել էր միայն գրքերում. հազարավոր հայեր բռնել են գաղթի ճանապարհը, փլվում է հայկական երկրորդ պետությունը։ «Փաստինֆոն» զրուցել է Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի հետ։
- Պարոն Զոհրաբյան, այն ինչ հիմա կատարվում է արցախցիների հետ, արդյո՞ք կարելի է բնորոշել որպես ցեղասպանություն։
- Այո, ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո: Ըստ այդ կոնվենցիայի՝ ցեղասպանություն է նշանակում նաև հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ, (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:
- Եթե արձանագրում ենք, որ սա Ցեղասպանություն է, ապա արդյո՞ք սա հիմք չէ և հնարավորություն չէ Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային նաև իրավական մեխանիզմներով առաջ մղելու համար:
- Այո, հիմք է: Ավելին, 2023թ. հունվարի 9-ին պաշտոնապես դիմել ենք կառավարությանը պահանջելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, որը չարեց: Եթե հիշում եք կառավարությունը միայն խտրականության արգելքի թեմայով էր հայց ներկայացրել:
-Որքանով այս իրավիճակում կարևոր է տեղում փաստագրում իրականացնելը։ Այս պահին միջազգային ու տեղական լրատվամիջոցներ չեն կարողանում աշխատատել Գորիսում, ուր ժամանում են արցախցիները։
- Շատ կարևոր են բոլոր փաստագրումները, այդ թվում՝ բռնի տեղահանման հետ կապված: Փաստաբաններով արդեն հավաքում ենք ապացույցներ ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ: Ունենք մի քանի տեսանյութեր: Պետք է ամբողջացնենք, որ ուղարկենք միջազգային կառույցներին, դեսպանատներին: Մի բան չպետք է մոռանանք: Այդ թուրքը չի փոխվել: 100 տարի առաջ մորթում էր, ականջ էր կտրում, հիմա էլ նույնն է անում:
- Ձեր գնահատմամբ՝ ինչու է խոչընդոտվում լրատվամիջոցների և միջազգային կառույցների աշխատանքը:
- Լրագրողների գործունեությունը խոչընդոտելը հանցագործություն է: Լրագրողների աշխատանքների խոչընդոտումը ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ