ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով 09/25/2023 22:05 | ԼՐԱՀՈՍ
Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, անձանց։ Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով պաշտոնապես հայտնի է առնվազն 305 անձանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության մասին։ Երևանում սեպտեմբերի 19-ից ակցիաներ են իրականացվում՝ իշխանությունների հրաժարականի և արցախցիների կյանքի իրավունքի պաշտպանության, անվտանգ տարհանման պահանջով։ Իրավապահները դրանք ճնշելու համար դիմել են աննախադեպ ռեպրեսիաների։ Համացանցը, ԶԼՄ-ները ողողված են քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, խմբակային ծեծի, անգամ՝ «ոհմակով» հարձակման վերաբերյալ տեսանյութերով, որտեղ, ի դեպ, շատ հստակ երևում են առերևույթ անհամաչափ ուժ, բռնություն գործադրող ոստիկանների դեմքը։ Ձերբակալվածների առնվազն մի մասն ունեն մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների գործողություններից տուժել են անչափահասներ, արցախցի երիտասարդներ, որոնք հայրենազրկման հուսահատությունից ելնելով դուրս են եկել փողոց, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնվել են հիվանդանոցում։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երևանում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության առնչությամբ ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ ՔԿ տարածքային համապատասխան ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի՝ խոշտանգման հատկանիշներով։
«Նշված քրեական վարույթների շրջանակներում տոժող է ճանաչվել 7 անձ, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։
Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հանգամանքները կփորձեն պարզել նաև ոստիկանությունում։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կան նշանակված ծառայողական քննություններ, կան նաև ծառայողական ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի