ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց 09/25/2023 22:13 | Քաղաքական
Նման վարքագիծ, որ դրսևորում է Նիկոլ Փաշինյանը, դրսևորում են պետություն չունեցող ժողովուրդները կամ օտարի խնամալակությանը հանձնված համայնքները, որոնք բոլոր դժբախտությունների պատճառներն իրենցից դուրս են փնտրում,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, թե Արցախում ստեղծված իրավիճակի և ՀՀ-ում բողոքի ակցիաների հիմնական մեղավորը Ռուսաստամի Դաշնությունն է։
Աշխարհի ոչ մի երկրի կառավարություն, այդ թվում՝ դաշնակից երկրի կառավարություն՝ ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական հարթության մեջ, մեր շահերը պաշտպանելու պարտավորություն չունի, ասում է Սուրեն Սուրենյանցն ու հավելում. «Հայկական շահերի պաշտպանությամբ զբաղվելու գործառույթ ունի միայն այն ինստիտուտը, որը ժողովրդի քվեով իշխանություն է ստանձնել։ Հետևաբար, այս իշխանության խնդիրը ոչ թե պատասխանատվությունը սրա – նրա վրա գցելն ու թշնամիների թիվն ավելացնելն է, այլ սեփական սխալներն ու բացթողումները հասկանալով՝ այնպես անել, որ սեփական օրակարգի շուրջ առավել մեծ թվով դաշնակիցներ ներգրավի, թեև ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ընդունակ է սեփական սխալները գիտակցել»։
Վերլուծելով Փաշինյանի՝ նախօրեին ունեցած ելույթը, որտեղ վերջինս մեղադրանքի սլաքներն էր ուղղել Ռուսաստանի Դաշնությանը, Սուրեն Սուրենցյանցը նկատում է՝ փաստորեն, ստացվում է, որ 5 տարին բավարար չի եղել, որպեսզի այդ մարդը պետական գործիչ դառնա. «Փաշինյանը հեղափոխականի իր կերպարից այդպես էլ դուրս չեկավ, նա չհրաժարվեց իր համար թշնամիների կերպարներ ստեղծելուց ու դրանց դեմ պայքարելու իր արատավոր սովորությունից։ Եվ, եթե թշնամիների դերում սկզբում ՀՀ նախկին նախագահներն էին, օլիգարխները, հետո բանակը, Արցախը, հիմա էլ՝ Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես ոչ թե վարկած եմ առաջ քաշում, այլ պնդում եմ անում՝ մի քանի ամիս անց, Փաշինյանն Արևմուտքին է գամելու անարգանքի սյունին՝ ասելով, թե խոստումներ է տվել ու չի կատարել»։
Քաղաքագետն ասում է՝ մենք ձախողված պետության ենք վերածվել ու սա խիստ վտանգավոր վիճակ է. «Երկրում հիմա շատ խորքային ճգնաժամ է ստեղծվել, որը պետության հիմադրույթների պասիվ ճգնաժամի է վերաճում։ Որովհետև մեզ չի հաջողվում պետության ներսում որևէ ֆունդամենտալ հարցի շուրջ կոնսենսուսի գալ, սա հղի է ծայրահեղ անցանկալի հետևանքներով։ Տպավորություն է, որ մենք խոսում ենք նույն բանի մասին, բայց տարբեր լեզուներով։ Եվ սա այն պատճառով, որ պետության ղեկին գտնվում է մի մարդ, ով երկրի ներսում խրամատներ փորելն իր իշխանությունն ամրապնդելու միակ միջոցն է համարում։ Հիմա էլ նա որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Գիտե՞ք՝ Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել»,-ամփոփելով զրույցն ասում է Սուրեն Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ