ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին 09/24/2023 18:08 | Ցեղասպանություն՝ Արցախում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ սեպտեմբերի 23-ից աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀԿԽԸ-ից։
Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունն իրականացնում է ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Գորիսի մարզային մասնաճյուղի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։
ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախօրոք կնքված շրջանակային համաձայնագրերը, որոնք ակտիվանում են արտակարգ իրավիճակների դեպքում, հնարավորություն կտան աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության տրամադրման, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։ Դրանց արդյունքների հիման վրա հետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։
Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից