ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև. Խոսրով Հարությունյան 09/24/2023 13:08 | Ցեղասպանություն՝ Արցախում
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքին, որ փակում ենք Արցախի պատմության վերջին էջը։
«Առանց որևէ վերապահումների կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջեվ։ Ընդ որում ոչ միայն որպես ինքնուրույն պետական կազմավորում, այլև որպես հայերի հազարամյա բնօրրան։
Եվ զավեշտալին այն է, որ այդ ողբերգությունը փաստացի պատմական իրողություն դարձավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը։
Քանի որ թուրքերը մեծ նշանակություն են տալիս խորհրդանիշերին. ապա կարելի է այդ հանգամանքը գնահատել անթաքույց ակնարկ մեզ՝ հայաստանցիներիս։
Անշուշտ ցանկացած հայ սրտի խորը կսկիծով է վերաբերվում մեր Սուրբ Արցախի և հերոս արցախահայության այս ողբերգությանը։
Բայց արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքի հետ, որ մենք փակում ենք Արցախի պատմության վերջին էջը։
Արդյո՞ք կարող ենք պահպանել իր հայրենիքում հայության ապրելու թեկուզ եվ թույլ հույս։
Արդյո՞ք արցախահայությանը սպասվում է Նախիջևանի հայության ճակատագիրը։
Զարգացումների նման ընթացքն առավել հավանական է, հատկապես, որ կարծես քննարկվում է արցախցիներին՝ իրենց տները թողնելու և գաղթի ճանապարհը բռնելու հնարավորություն տալու հարցը՝ հումանիտար միջանցքի տեսքով։
Իհարկե դա արցախցիների ընտրության հարցն է։ Ուղղակի այդ պարագայում արցախցիները միգուցե կխուսափեն ֆիզիկական խոշտանգումներից (թեպետ անտուն անտեղ, կանանց եվ երեխաներով, ապրելու տարրական պայմանների բացակայության պարագայում նույնչափ անտանելի ծանր է լինելու), բայց կկորցվի Արցախը հայկական պահելու հնարավորությունը։
Ուստի նույնիսկ այս անելանելի վիճակում պետք է փորձել լուծել ամենակարեվորը՝ արցախցուն հնարավորինս փրկել հայրենազուրկ լինելու սպառնալիքից։ Պետք է ի նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական ներկայիս տեղաշարժերը դեռ հեռու են ավարտված լինելուց, ուստի տարածաշրջանում չպետք է բացառել ժամանակի ընթացքում նաեվ ուժերի հայանպաստ հարաբերակցության հաստատում։
Ուստի Եվլախում հանդիպումներում Արցախի ներկայացուցիչները պետք է պնդեն, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության խնդիրը հստակ վերապահվի ռուս խաղաղապահներին եվ անհրժեշտության դեպքում քննարկվի նրանց Արցախում գտնվելու ժամկետի երկարացման հարցը։
Արցախի պաշտպանության բանակի եվ իշխանության ներկայացուցիչները չեն կարող հետապնդվել կամ հալածվել։
Ռուսական խաղաղապահների թվաքանակը եվ սպառազինությունը պետք է համալրվի՝ նրանց վերապահված նոր դերակատարմանը համապատասխան։
Արցախում նեքին կարգ ու կանոնի ապահովումը պետք է թողնել Արցախի ոստիկանությանը, որի կազմը, քանակը եվ սպառազինության խնդիրները հանաձայնեցվում են Ադրբեջանի, արցախցիների եվ ռուսական զորամիավորման ղեկավարության միջեվ համաձայնությամբ։
Հասկանալի է, որ հանդիպումներում նման հարցադրումներ անելը Արցախի ներկայացուցիչների ուժերից վեր է։ Այս ամենի մասին ՌԴ ղեկավարության հետ պետք է վաղօրոք բանակցեր եվ պայմանավորվածություններ ձեռք բերեր ՀՀ Վարչապետը։
Բայց մենք լսեցինք Փաշինյանի հերթական մեկնաբանությունն առ այն, որ Արցախում իրավիճակի պատասխանատվությունը մնում է ռուսական զորամիվորման վրա, իսկ ՀՀ իշխանություններն ընդամենը կհետեվեն՝ ստանձնելով պասիվ ստատիստի դեր։
Նման մոտեցումը, ինչպիսի փաթեթավորմամբ էլ այն ներկայացվի, հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ։
Ուստի մեր ժողովուդը գործող իշխանության առջեվ պետք է դնի արցախահայության եվ Արցախը հայկական պահելու պահանջները եվ պահանջի դրանց կատարմանն ուղված տեսանելի քայլերի հրատապ կատարում։ Չպետք է մոռանալ, որ 2020- ի Եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունն է դրել նաեվ Նիկոլ Փաշինյանը եվ նա պարտավոր է լինել Արցախում զարգացումների շուրջ որոշումների կայացման մասնակից եվ կրում է դրանց հետեվանքների ուղղակի պատասխանատվությունը։
Կրկնում եմ, ըստ իս, Արցախը հայկական պահելու հրամայականն այլընտրանք չունի եվ Փաշինյանը պարտավոր է որպես իշխանություն իր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ, որքան էլ դրանց հասնելը դժվար լինի (վերջապես Արցախում ստեղծված իրավիճակն իր գործունեության հետեվանք է):
Իշխանություններին հանրության անունից պահանջներ պետք է ներկայացնի նաեվ Ազգային Կոմիտեն։
Հասկանալի է, որ Եվլախում նման պայմանավորվածությունների գալը շատ դժվար կլինի, բայց չփորձելը՝ սխալ է։
Այդ պայմանավորվածությունները պետք է արձանագրվեն կողմերի միջեվ համապատասխան համաձայնագրով»,- գրել է Խոսրով Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից