Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France24 հեռուստաալիքին 09/23/2023   12:04  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել ֆրանսիական France24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով Արցախում կատարվողը:

Հարցազրույցը հասնել է այս հղումով: Այն թարգմանաբար ներկայացվում է ստորև.

France24– Պարոն Վարդանյան, ի՞նչ իրավիճակ է այնտեղ, որտեղ գտնվում եք: Երեկ մենք տեսանք այն մարդկանց լուսանկարները, որոնք դուրս էին գալիս այդ բեռնատարներից, որտեղ գերիշխում էր անհանգստությունն ու շփոթվածությունը: Ի՞նչ իրավիճակ է այդտեղ այսօր:

Ռուբեն Վարդանյան- Իրավիճակը շատ ծանր է։ Կանայք, երեխաները, ողջ բնակչությունը վտանգի տակ է։ Վերջին չորս օրերին էլ էլեկտրաէներգիա չկա։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են փողոցներում, օդանավակայանում, որովհետև նրանք հարկադրված են եղել լքել իրենց տները։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում։ Ջեռուցում չկա, վառելիք չկա։ Այս ամենին գումարած՝ մարդիկ դեպրեսիայի մեջ են․ 30 տարի իրենց երկրում անկախ ապրելուց հետո հիմա ամեն բան ավերվել է, և մարդիկ չափազանց մտահոգ են իրենց ապագայի համար։

France24- Ադրբեջանը ասում է, որ սնունդ, վառելիք ու օգնության ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Դուք կարո՞ղ եք դա հաստատել։

Ռուբեն Վարդանյան- Ոչ, չեմ կարող հաստատել և, ի դեպ, պետք է գիտակցել հետևյալը․ արդեն տասը ամիս է, ինչ մենք շրջափակման մեջ ենք, ուստի մի երկու բեռնատար մեքենան չի էլ կարող որևէ ձևով օգնել, որովհետև նախկինում՝ մինչև շրջափակումը, ամեն օր էր 400 բեռնատար մեքենա մտնում Արցախ ու դուրս գալիս։ Իսկ հիմա ընդամենն այդ մի երկու բեռնատար մեքենան կարող է շատ չնչին օգնություն լինել, որովհետև այստեղ կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Շատ վիրավորներ կան, շատ մարդիկ անհետ կորել են և նրանց չեն կարողանում գտնել, իսկ մի երկու բեռնատար մեքենան պարզապես չնչին մի բան է։   

France24- Ի՞նչ կարող եք ասել այդտեղի բնակչության և հենց Ձեր մասին: Ձեզ լքված զգո՞ւմ եք Երեւանի պաշտոնյաների կողմից։

Ռուբեն Վարդանյան- Լքված եմ զգում Երևանի և աշխարհի պաշտոնյաների կողմից, և ես շատ շիտակ կլինեմ: Միջազգային բոլոր առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում են մի երկիր, որտեղ չկա ժողովրդավարություն, որտեղ բռնապետական ռեժիմ է, որն արդեն 44 տարի շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, որտեղ ոտնահարվում են սեփական ժողովրդի մարդու իրավունքները, իսկ հիմա արդեն պետք է որոշակի իրավունքներ և որոշակի անվտանգություն ապահովեն այլ ազգության մարդկանց համար, որոնց հետ 30 տարի շարունակ պատերազմ ենք ունեցել, որի ընթացքում շատ մարդիկ են զոհվել:

Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ այն մարդը, որը Բուդապեշտում քնած հայ սպային էր կացնով սպանել, վերադարձավ Ադրբեջան ու հերոս դարձավ։ Նորից շեշտեմ՝ մարդիկ չեն գիտակցում ու, կարծես, ոմանք խաղ են խաղում, և սա մի կեղտոտ խաղ է՝ 120 հազար մարդու կյանքի գնով: Իսկ Հայաստանի իշխանությունը, միջազգային մյուս խոշոր խաղացողները պարզապես հայտարարում են. «Դե մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Դուք կարող եք ապրել: Ամեն ինչ կարգին է»։

France24- Վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո։ Մեր ունեցած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թե ոչինչ էլ չեն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական հարձակումը։ Կարո՞ղ եք դա հաստատել։ Եվ եթե նրանք ոչինչ չեն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապես մի կողմ քաշված են մնացել:

Ռուբեն Վարդանյան- Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, խաղաղապահներից մի քանիսը սպանվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա։

France24 - Այս ռազմական գործողությունը, որն Ադրբեջանը սկսեց այս շաբաթ, նրանք որպես հաջողություն են համարում։ Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը վերահսկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռուբեն Վարդանյան- Այո, նրանք լիովին վերահսկում են, բայց նրանք նույնպես մեծաթիվ ուժեր են կորցրել: Դա ծանր մարտ էր, և ես մեծագույն հարգանքով եմ ասում, որ տեսել եմ, թե ինչպես է իմ ժողովուրդն իր կյանքը տվել Արցախի համար։ Տասնապատիկ անգամ մեծ ադրբեջանական բանակը դուրս էր եկել Արցախի փոքր պաշտպանության բանակի դեմ, բայց նրանք հերոսաբար կռվեցին։ Մենք շատ կորուստներ ունեցանք, բայց մյուս կողմն ավելի մեծ մարդկային կորուստներ ունեցավ, և ես ուղղակի ուզում եմ, որ աշխարհում բոլորն իմանան, որ դա իսկապես հերոսական կռիվ էր․ կռիվ հանուն սեփական հայրենիքի, հանուն Արցախի ժողովրդի, և ես իսկապես հարգում և հիանում եմ նրանցով։

France24 - Չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի համաձայնագրով՝ հայ անջատողականները համաձայնել են վայր դնել զենքերը և հանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով, թե ով է պատրաստվում ապահովել էթնիկ հայ բնակչության անվտանգությունը, հաշվի առնելով նաև, որ ռուս խաղաղապահները բավարար չափով չեն պահում անվտանգությունը, ի՞նչ է ստացվում՝ ժողովրդին այլ ե՞լք չի մնում, քան փախչել Հայաստան։

Ռուբեն Վարդանյան- Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:

France24- Ի՞նչ կցանկանայիք տեսնել միջազգային հանրության կողմից։ Դե ինչպես տեղյակ եք, ինչպես պետք է, որ տեղյակ լինեք, Հայաստանի վարչապետի ձեռքերը, կարծես թե, կապված են, թեև նրա վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ հեռանալու համար:

Ռուբեն Վարդանյան- Թույլ կտամ ինձ կոպիտ լինել: Լավ, Հայաստանի վարչապետը սխալ որոշում է կայացրել, սխալ հայտարարություն է արել, սխալ պահվածք է դրսևորել՝ Ադրբեջանի ղեկավարին պատժամիջոցի տակ չդնելու համար։ Իսկ ինչո՞ւ նրանք {միջազգային հանրությունը} չեն ասում, որ այն, ինչ Ադրբեջանն անում է, անընդունելի է։ Ինչո՞ւ են թույլ տալիս, որ նա շարունակի ագրեսիան։ Ինչո՞ւ են թույլ տալիս շրջափակումը։ Նրանք՝ բոլոր խոշոր խաղացողները, հասկանում են իրական մեծ քաղաքական խաղը: Եվ ես կարծում եմ, որ դա շատ ցինիկ է: Նման արհամարհական վերաբերմունք 30 հազար երեխաների, հազարավոր հղի կանանց նկատմամբ, իսկ հիմա էլ ասում են. «Սարսափելի է: Ինչպե՞ս կարող ենք հիմա ապրել»: Սա այնպիսի բան է, որ ժողովուրդը երբեք, երբեք չի ներելու:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:12 19/09/2023  |  ՔաղաքականՈղջ աշխարհին կոչ եմ անում Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառել, Հայաստանին՝ ճանաչել Արցախը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
13:45 19/09/2023  |  ՄեկնաբանությունՀայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը. Ռուբեն Վարդանյան
12:10 12/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱնվճար սննդի պահանջարկն օրեցօր աճում է, և ինձ ցավ է պատճառում տեսնել օրեցօր աճող հերթերը և այն, որ ինչ-որ մեկին կարող է կերակուր չհասնել. . Վարդանյան
15:50 09/09/2023  |  ԼՐԱՀՈՍ«Մեզ բոլորիս միավորում է այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»․ Ռուբեն Վարդանյան
14:44 08/09/2023  |  ՄեկնաբանությունՑեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանության վտանգի վերաբերյալ. Վարդանյան
10:50 02/09/2023  |  ՄեկնաբանությունԿեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու. Ռուբեն Վարդանյան
19:02 28/08/2023  |  ՄեկնաբանությունՄարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
08:04 26/08/2023  |  ՄամուլՌուբեն Վարդանյանը «ստվերից» դուրս է գալիս. «Փաստ»
12:07 23/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀռչակագրի ընդունումից 33 տարի անց կանգնած ենք Արցախի հանձնման ու ՀՀ ինքնիշխանության կորստի առջև
14:09 22/08/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից․ Ռուբեն Վարդանյան

Արխիվ

[]