ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավում եմ, որ թշնամի պետության ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարին հերքելու համար մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը և սա տեղի է ունենում միջազգային ամբիոնից.Աբովյան 09/22/2023 17:15 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված էր վախով, որ Արցախում զարգացող իրողությունները ուղիղ հարվածելու են այստեղ՝ իր աթոռին։ Եթե Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում, իսկ այն, փաստացի, հիմա արդեն ընթացքի մեջ է, ապա, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վախեր ունենա։ ՄԱԿ-ի նիստում Բայրամով, իհարկե, ի օգուտ Սդրբեջանի օգտագործեց այդ արտահայտությունը, ինչն անսպասելի չէր, այդպես էլ պետք է լիներ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ՔԽ անդամ Արման Աբովյանը ։
Հիշեցնենք՝ երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, հակադարձելով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ելույթին, Ադրբեջանի ԱԳՆ Ջ. Բայրամովը հայտարարեց, թե հայկական պատվիրակությունը հիմնազուրկ մեղադրանքներ է ուղղում Ադրբեջանի հասցեին, իր խոսքում հղում տալով ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Արցախում քաղաքացիական անձնանց նկատմամբ որևէ սպառնալիք չկա, և նրանց զանգվածային ոչնչացումների մասին պնդումները կեղծ են»,- ասել էր Բայրամովը։
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի երեկ՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին, ապա այն ճշգրիտ էր, ասում է Արման Աբովյանն ու հավելում. «Ցավում եմ շատ, որ թշնամի պետության Արտաքին գործերի նախարարը ՀՀ Արտաքին գործերի նախարարին հերքելու համար, մեջբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և սա տեղի է ունենում միջազգային ամբիոնից։ Այստեղ մեկնաբանելու բան էլ չկա, պարզապես սա ցույց է տալիս իրավիճակի և պետական ապարատի նողկալիությունն ուղղակի, ինչպես նաև այն վախերը, որ իրանց մեջ կան։ Ցավալի է միայն, որ այդ վախերը վերադառնում են մեզ՝ ավելի մեծ մասշտաբների հասնող նվաստացումների և կորուստների տեսքով»,- ասում է բանախոսը։
Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք Փաշինյանի այս հայտարարությունն Ալիևի հետ հերթական պայմանավորվածության արդյունք լինել, Արման Աբովյանն ասում է՝ առանց փաստագրական հիմքերի չի կարող հաստատել կամ հերքել այս վարկածը, կարող է դատել միայն ընթացիկ գործընթացով, որն ասում է հետևյալը.«Ըստ էության, հայտարարությունն առ այն, թե հայերին Արցախում ոչինչ չի սպառնում, սպասարկում է միայն և միայն թուրք – ադրբեջանական տանդեմի հակահայկական շահերը»։
Խոսելով նաև Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի վերջին հայտարարություններից մեկի մասին, ըստ որի իրենց հիմնական նպատակը հիմա ոչ թե Արցախի հպատակեցումն է, այլ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, Արման Աբովյանն ասում է՝ իհարկե, կասկած չկա, որ թուրք – ադրբեջանկան տանդեմի հեռահար նպատակը հենց Սյունիքն է և այդ նպատակը միշտ է ակտուալ եղել նրանց համար, սակայն այստեղ կա մի նրբություն, որին անպայման պետք է ուշադիր լինել. «էրդողանն իր խոսքում ասած՝ համաձայն Հայաստանի խոստումի…Հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչ խոստումի մասին է խոսքը, ո՞վ է տվել այդ խոստումն ու ո՞վ այն պետք է իրականություն դարձնի։ Հավատացնում եմ՝ որքան էլ Էրդողանն անբռնազբոստ ֆաշիստ է, եթե նա այսպիսի հայտարարություններ է կատարում, ուրեմն ինքն իր ձեռքի տակ հստակ և իրական փաստեր ունի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ