ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծեծված քաղաքացիներին տանում են՝ քրեական հոդվածներով կալանավորում են․ Բաբայանը՝ ռեպրեսիաների մասին 09/22/2023 22:33 | ԼՐԱՀՈՍ
Արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման աղետին զուգահեռ Հայաստանում իրավապահները լծված են բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու գործին․ռեպրեիսաների միջոցով ճնշվում են խաղաղ ակցիայի մասնակիցները, փոխարենը՝ իրավապահներն աչք են փակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական վայրագությունների, բռնության վրա՝ անպատժելիության մթնոլորտով «կանաչ լույս վառելով» և խրախուսելով ոստիկանների կողմից քաղաքացիների ջարդը։
Արդեն երկրորդ օրն է, ինչ համացանցը, ԶԼՄ-ները ողողված են քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, խմբակային ծեծի, անգամ՝ «ոհմակով» հարձակման վերաբերյալ տեսանյութերով, որտեղ, ի դեպ, շատ հստակ երևում են առերևույթ անհամաչափ ուժ, բռնություն գործադրող ոստիկանների դեմքը։ Ձերբակալվածների առնվազն մի մասն ունեն մարմնական վնասվածքներ, ընդ որում, համացանցում տարածվել են նաև տուժած քաղաքացիների լուսանկարները, որտեղ արձանագրված են վնասվածքները, իրավապահները, սակայն չեն նկատում այս ամենը, փոխարենը, քրեական վարույթներ են նախաձեռնվում ոստիկանների գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով կամ օպերատիվ ձերբակալում են զոհված զինծառայողի ազգականին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին «Եռաբլուրում» ապտակելու համար, «հայտնաբերում» և ձերբակալում, անգամ՝ կալանքի են տանում հուսահատության եզրին գտնվող արցախցիներին՝ ակցիաներին մասնակցելու համար, ընդ որում, կրկին չնկատելով հենց իրենց նկատմամբ կատարված հանցագործության դեպքերը, օրինակ՝ Գեղամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունը, անչափահասին բերետավորի կողմից խեղդելը, մի քանի տասնյակ ոստիկաններով քաղաքացուն շուրջկալի մեջ վերցնել ու ծեծելու դեպքերը։ Ավելին՝ իրավապահները ձերբակալել են ակցիա իրականացնող երիտասարդին՝ քաղաքացու ավտոմեքենան վնասելու համար, սակայն հանգամանքը, որ սույն ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր ակցիա իրականացնող երիտասարդ աղջկա ուղղությամբ, իրավապահների աչքից կրկին վրիպել է։ Իրավապահները զանգվածային ձերբակալում են հանրահավաքին հայտարարությամբ հանդես եկող անձանց՝ իբրև սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչերի համար, սակայն իշխանություններից սնվող և վերջիններիս պատկանող «Civic.am» և «Արարատնյուզ» կոչվող՝ իրենց լրատվամիջոց ներկայացնող հարթակների կողմից արցախցիների նկատմամբ առերևույթ ատելություն քարոզելու, խտրական մոտեցում ցուցաբերելու դեպքերին ընթացք չեն տալիս։
ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցում են պահանջել՝ պատասխանելու համար, թե արդյոք իրենք արձանագրել են ամբողջ համացանցը ողողած հրապարակումները, թե ոչ, կամ, գուցե հարթակների «պարզաբանում»-ն են որպես «գործուն զղջում» ընդունել, մինչդեռ, լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվեց և մահացավ հենց նիստերի դահլիճում՝ շիրակցիներին, իբր, վիրավորելու համար։
Իրավապահների կողմից ցուցաբերվող երկակի ստանդարտների, քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ ոստիկանության գործողությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Արսեն Բաբայանի հետ, ում գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները բացահայտորեն ապացույցն են, որ ՀՀ-ում զանգվածային քաղաքական հետապնդումներ են իրականացվում։
«Ոստիկանների նկատմամբ, որոնք կիրառում են ծայրահեղ ծանր բռնություններ, ոչ թե կարգապահական վարույթներ են իրականացվում, գոնե, այլ՝ ծեծված քաղաքացիներին տանում են՝ քրեական հոդվածներով կալանավորում են։ Սա խոսում է հենց բացահայտ, զանգվածային քաղաքական հալածանքների մասին՝ քրեական օրենսգրքի քողի ներքո։ Նման ծայրահեղ ծանր բռնություններ ՀՀ-ում, առնվազն վերջին 30 տարում ես չեմ հիշում, չի եղել, առավել ևս՝ հետապնդումների որակական հատկանիշների փոփոխությունը, որ սկսել են համատարած քրեական վարույթներ նախաձեռնել կամ մեկ-երկու քրեական վարույթի շրջանակներում համատարած ձերբակալություններ։ Ընդ որում, իմ տեղեկություններով իշխանության ամենաբարձր վերնախավի կողմից հանձնարարված է՝ բոլոր անձանց տանել կալանավորման»,- նշեց փաստաբանը՝ ներկայացնելով նաև իր վստահորդի՝ 18-ամյա արցախցու կալանավորման դեպքը։
Նախաքննության գաղտնիությամբ և երիտասարդին՝ չնույնականացնելու ցանկությամբ պայմանավորված փաստաբանը զերծ մնաց մանրամասներ հայտնելուց, միայն արձանագրեց, որ երիտասարդի ձերբակալությունը ոտքից գլուխ անօրինական էր․»Ականատես վկայի մատնացույցով անձին ձերբակալում են, բայց պարզվում է, որ այդ ականատես վկան ընդհանրապես ականատես չի եղել դեպքին, ինչը դատարանում հաստատում եմ, բայց, այնուամենայնիվ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այս ամենը լսելուց հետո կալանավորման որոշում կայացրեց»։
Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ տոտալ հետապնդումներ, տոտալ հանձնարարականներ են՝ իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչներին, որոնք էլ իրականացնում են այս ամենը․ «Զանգվածային հանցագործություններ՝ ոստիկանների, քննչական մարմինների, դատախազության, դատական իշխանության կողմից։ Քննիչերի հետ խոսում ենք՝ ասում ենք՝ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարց կա, ասում են՝ դեռ չգիտենք։ Միակ իմացողը, որ պետք է իմանան, քննիչներն են, ոնց չգիտեն։ Պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ հանձնարարական պարզապես չկար, բայց երեկ երեկոյան արդեն հանձնարարությունը տրված էր և բոլորին անխտիր տանում են կալանքի»։
Փաստաբան Արսեն Բաբայանն այս պահին իրականացնում է 6 ձերբակալվածի պաշտպանություն, որից մեկն արդեն կալանավորվել է, երեքի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, մյուսների մասով՝ դեռևս սպասում են։ Ընդհանուր առմամբ փաստաբանն ունի տեղեկություններ մոտ 70 անձի մասին, որոնց նկատմամբ քրեա-քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ