ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրականի հույսեր կան. չի բացառվում այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ կարող է մտնել ԼՂ. Փաշինյան 09/22/2023 10:27 | Ցեղասպանություն՝ Արցախում
Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։
Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան և դա ԼՂ մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք։
Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի մեր բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։
Բայց մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական։ Այսինք, մենք հիմա ունենք տեղեկություն, բայց կես ժամից այդ տեղեկությունը կարող է փոխվել»։
Նա նաև հայտնեց, որ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրութան բարելավման վերաբերյալ։ «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ես ավելի մանրամասն չեմ կարող ասել, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրականացումը պետք է մեկնարկեր, կմեկնարկի, թե չէ՝ ես դա չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ՝ դա հստակ է։
Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է։ Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել մեր դիրքորոշումը՝ կապված ԼՂ մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխման հետ, մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների մնալու անհնարինությունը։ Այսինքն, այս իրավիճակը շարունակվի։
Մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է, այսինք, եթե իրավիճակը չբարելավվի՝ այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի։ Բայց նաև ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի Հայաստանի Հանրապետություն, թե ինչպես ինչով, որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին։
Ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել։ խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև առողջապահական և սննդի մասին է։ Այսինքն, մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։
Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ; Մեր պլան «Ա-ն» ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինք, մեր հարենակիցներին դուրս բերելը չէ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները իրենց տներում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, ըստ էության, սա նաև արձանագրվել է ՄԱԿ-ի ԱԽ երեկվա քննարկմանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ