ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռակողմ դավադրություն՝ ընդդեմ արցախցիների․ «Հրապարակ» 09/21/2023 08:05 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Չնայած երեկ Արցախի իշխանությունները հարկադրված էին ծանր զիջումների գնալ, որպեսզի կրակը դադարի եւ կյանքեր փրկվեն, սակայն, ինչպես արցախցի մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ դրանով գողգոթան չի ավարտվել։ Բոլորը սպասելու են այսօրվա բանակցություններին, որոնք կայանալու են Եվլախում․ արդյոք Ադրբեջանն առանց նախապայմանների հումանիտար միջանցք կտա, որ արցախցիները հեռանան իրենց հայրենի հողից, թե արյուն տեսած գազանի նման նոր պահանջներ կդնի՝ պատանդի կարգավիճակում հայտնված վիրավոր Արցախից։
Նշենք, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը քննարկեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը»։ Արցախի մեր հայրենակիցներից շատերը կասկածներ ունեն, որ տղամարդկանց անվանելու են ռազմական գործողություններին մասնակից «հանցագործներ» եւ թույլ չեն տալու հեռանալ Արցախից, որ արցախցիների հպարտ, հերոս գենը ոչնչացնեն։ Դա կնշանակի, որ «ցուցակում» հայտնված հերոսների, պետական գործիչների ընտանիքներն էլ ստիպված կլինեն մնալ եւ ապրել Ադրբեջանի օրենքներով։ Բանն այն է, արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ չի տառապում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախում կասկածներ ունեն, որ այս սցենարն էլ է նրա հետ Ալիեւը համաձայնեցրել։ Տեղահանված եւ Հայաստան ժամանակ արցախցիները ռումբ են նրա իշխանության տակ՝ պատրաստ ընդվզելու։
Այս անձանց Արցախում պահելը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որն Արցախում մնալու լեգիտիմ հնարավորություն կստանա։ Բայց Արցախում քչերն են պատրաստ ապրել Ադրբեջանի լծի ներքո եւ սպասում են այնտեղից ժամ առաջ հեռանալուն։ Երեկ Փաշինյանն իր ուղերձում նման ակնարկ էլ արեց․ «Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ և անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա»։ Թե ովքեր են լինելու բանագնացները, երեկ մեզ չհաջողվեց պարզել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21. 09․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ