ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվը. Արմեն Գևորգյան 09/21/2023 16:26 | Ցեղասպանություն՝ Արցախում
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, որում ասվում է.
«Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարևոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքական վերնախավերի համար Լեռնային Ղարաբաղի հարցը չափվում է ոչ թե տասնամյակներով, այլ՝ ընդամենը 2020 թվականին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ընկած տարիներով։ Այդուհանդերձ, այդ վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվները։ Այսպիսով,
1. Ադրբեջանի բռնապետական ռեժիմը հակաահաբեկչական գործողության պատրվակով նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Հայտնի է, որ ահաբեկիչն այն մարդն է, ով սպանում է, բռնություն գործադրում, շանտաժի ենթարկում։ Հակամարտության 35 տարիների ընթացքում այս գործողությունների միակ պատասխանատուն Ադրբեջանն էր, մինչդեռ հայերն ընդամենը պաշտպանում են իրենց և իրենց հիմնարար իրավունքները: Պետությունը, որը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի վրա, և որի 10 միլիոնանոց բնակչությունը պատերազմում է 120 հազար հայերի դեմ, որոնց կեսից ավելին երեխաներ, կանայք և ծերեր են, խոսում է ահաբեկչության մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն և աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ահաբեկչության մասին խոսում է այն պետությունը, որը ֆաշիստական մեթոդներով փորձեց հնազանդեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կիրառելով 9-ամսյա շրջափակում և փաստացի ձգտելով բնաջնջել հայերին սովի միջոցով։
2. 1915 թվականից Թուրքիան մտավ այսպես կոչված «Հայկական հարցի» լուծման ակտիվ փուլ, որը նշանակում էր տարածաշրջանի հայ բնակչության առավելագույն ոչնչացում և հայաբնակ տարածքների միջոցով թյուրքական աշխարհի ֆիզիկական վերամիավորում։ Մարդկության դեմ նրանց առաջին հանցագործությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Դրան հաջորդեցին պայմանագրեր, որոնցով նշանակալից հայկական պատմական տարածքներ անցան Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլը Սպիտակ ցեղասպանությունն էր, կամ ժամանակակից լեզվով ասած՝ էթնիկ զտումները Նախիջեւանում, որտեղ մեկ հայ անգամ չի մնացել: Այսօր այս ծրագիրը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատրվակով։ Այսինքն՝ աշխարհը պետք է հասկանա, որ թուրքերը չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով. նրանք Հայկական հարցի վերջնական լուծում են փնտրելու։
3. Թյուրքական էքսպանսիան շարունակվում է ոչ միայն Եվրասիայի մեր հատվածում, այլև արագորեն ծավալվում է Եվրոպայում։ Մինչ մեր տարածաշրջանում այն դրսևորվում է ռազմական ագրեսիայով, էթնոկրոնական ազգայնամոլությամբ և ոչ թուրք ժողովուրդներին ու պետություններին տիրելու և հնազանդեցնելու ցանկությամբ, Եվրոպայում այն խարխլում է նրա ժողովրդավարական հիմքը: Բռնապետական քաղաքական ռեժիմներ ունեցող երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին փաստացի օրինականացնում է ժողովրդավարության և բռնապետության համագոյակցությունը հանդուրժելու և ընդունելու պրակտիկան: Ցավոք, այսօր մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայի խորհուրդը, որպես ժողովրդավարական արժեքների և ավանդույթների առաջմղման միջազգային մեխանիզմ և գործիք, ձախողել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ժողովրդավարական աշխարհում նախկին խորհրդային պետությունների լիակատար ինտեգրման իր հիմնական առաքելությունը։ Ուստի ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ մեր կազմակերպության «գաղափարական մահը» կարող է իրականություն դառնալ։
4. Տարածաշրջանում մեր կազմակերպության ձախողված առաքելության մասին կվկայի նաև ընթացող խաղաղ գործընթացը։ Ներկայիս բանակցային ձևաչափերի և բովանդակության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որին աջակցում է նաև եվրոպական հանրությունը, մի կողմից կհանգեցնի միայն բռնապետության ամրապնդմանն Ադրբեջանում, նրա վերջնական վերափոխմանը բռնապետական միապետության Եվրոպայի խորհրդին կազմում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ներքաղաքական անկայունության աճին՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար ակնհայտ բոլոր հետևանքներով։ Հետևաբար, ամեն խաղաղություն չէ, որ բերում է ժողովրդավարություն, անվտանգություն և բարգավաճում:
5. Ավելին, ժողովրդավարական աշխարհն անդառնալիորեն դեֆորմացվում է, երբ Լեռնային Ղարաբաղի դեպքում ելնում է այն մտքից, որ «հաղթողները չեն դատվում, և նրանք են որոշում խաղի հիմնական կանոնները՝ անկախ միջազգային կարգից և իրավունքից»։ Նման դիրքորոշումը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման այն երեք հիմնարար սկզբունքներից հրաժարվելուն, որոնք բազմիցս հնչեցվել են աշխարհի երեք խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկրների տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Մնացել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եզրակացությունն այն է, որ ճկուն ժողովրդավարական աշխարհը դադարում է լինել արդար և առաջնորդվել կարգով: Վերջին տասնամյակների հիմնական դասը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայից, այն է, որ հարցերը լուծվում են ուժով և ռեսուրսներով, աշխարհաքաղաքական հատուկ շահերով, այլ ոչ թե՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ:
6. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն վերջնական անարդարությունն ու Իլհամ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը, ինչպես նաև՝ միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ։ Անկախ այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են իրենց բնույթով լեգիտիմ չլինել հայերի ապագա սերունդների համար, քանի որ հակասում են գոյություն ունեցող մարդու հիմնարար իրավունքներին և ընդունվում են պատերազմների, բռնությունների և շանտաժի արդյունքում։ Մենք չպետք է խրախուսենք մեր կազմակերպության ազգերին՝ պաշտպանելու իրենց և իրենց ապագան պատմական հայրենիքում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա անընդունելի պրակտիկային համապատասխան, որը փաստացի չի հանգեցնում վերջիններիս անդամակցության կասեցմանը կամ դադարեցմանը:
Պատրաստվում եմ հրապարակել այս նամակը, որպեսզի գործընկերներիցս շատերը կարողանան ծանոթանալ դրա բովանդակությանը և մտածել այն մարտահրավերների մասին, որոնք գլոբալ առումով ծառացած են ոչ միայն հայ ժողովուրդի, այլև՝ ողջ ժողովրդավարական Եվրոպայի առջև»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ