Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Կար-չկար մի Աստված. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից 09/19/2023   12:07  |  Մեկնաբանություն

Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել 168.am-ը.

«POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս ութերորդ)

Մարդուն բնորոշելիս բժիշկները սիրում են ասել, որ մարդն այն է, ինչ ուզում է: Գրքասերները պնդում են, որ մարդն այն է, ինչ կարդում է: Նիցշեն գրում էր, որ մարդն այն է, ինչ խոստանում է:

Այս ալգորիթմի տրամաբանությամբ փորձենք պարզել, թե ինչ է ազգը:

Ըստ իս, կարելի է ձևակերպել, որ ազգն այն է, ինչ դավանում է: Այսինքն՝ ազգի բնութագրիչը լավագույնս տրվում է իր արժեհամակարգի միջոցով, անկախ նրանից, թե այդ դավանանքի հիմքում ինչ է՝ Աստված, Հայրենիք, հարստություն, վայելքներ, փառք և այլն:

Պատկերացրեք հիմա այն ներքին սարսափը, որ կպատի մեզ, եթե փորձենք այս մեթոդը կիրառել ինքներս մեր նկատմամբ հիմա, ներկայիս հայ ժողովրդի հանդեպ… Լավագույն դեպքում ճարտասանական ճամարտակություններով կխուսափենք միանշանակ պատասխանից, իսկ առավել անկեղծ պատասխանները շատ ցավոտ կհնչեն 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար:

Սակայն փախչել այս հարցից չենք կարող, քանզի, ինչպես շեշտել եմ այս հոդվածաշարի մեկնարկին, «ի՞նչ է լինելու Նիկոլից հետո» հարցի պատասխանը մեծապես կախված է նաև «ո՞վ ենք մենք» անալիզի ճշգրիտ ախտորոշումից: Ավելին, նորից կրկնեմ այն աքսիոմատիկ պնդումը, որ քաղաքականությունը և բարոյականությունը շաղկապված ֆենոմեններ են:

Կարելի է ենթադրել, որ հայ ժողովրդի հավաքական բարոյական նկարագիրը, իր արժեհամակարգային բաղադրությունը հիմնականում բաղկացած է հետևյալ աղբյուրներից առաջացած արժեքներից.

1. Հավատք (քրիստոնեական արժեքներ),

2. Էթնոս (ազգային արժեքներ),

3. Պետություն (քաղաքացիական արժեքներ),

4. Անձ (անհատական արժեքներ):

Այս աղբյուրներից եկած արժեքները տարբեր բնույթի են, երբեմն իրար բացառող են և մեր նորագույն պատմության ընթացքում տարբեր հարաբերակցություններով են դրսևորվել հանրային բարոյականության տիրույթում:

Կցանկանամ այս պահին կենտրոնանալ հավատքից բխող արժեքների պահպանման և վերաիմաստավորման վրա, սակայն ոչ թե՝ «անձի փրկության», այլ՝ «ազգի փրկության» տեսանկյունից:

Դեռևս Դոստոևսկին էր գրում, որ եթե Աստված չկա, ապա թույլատրելի է ամեն ինչ: Ազգերի պարագայում թույլ տվեք պնդել, որ եթե ազգը չունի Աստված, ապա այդ ազգի հետ կարելի է անել ամեն ինչ:

Սա է պատճառը, որ հայկական ինքնության դեմոնտաժին ուղղված հրեշավոր օպերացիան, որն իրականացվում է սոցիալական ինժեներիայի նորագույն մեթոդներով, ազգայինի հետ միասին, ի սկզբանե թիրախավորել է նաև հոգևորը: Եվ այս հանգամանքն ունի նաև իր կառուցվածքային հստակ բացատրությունը:

Մեր ազգի էլեմենտար միավորը, նրա ատոմը Հայ Մարդն է, որի երկու բաղադրիչներում էլ՝ Հայ և Մարդ, հազարամյակների ընթացքում իր արմատներն է գցել քրիստոնեությունը: Իրոք, «հայկական» քրիստոնեությունը մեր ինքնության կարևոր հենասյուներից է, Հայի ազգային ունիկալության մարկերներից մեկը, անգամ անկախ այն հանգամանքից, որ ժողովրդի 90%-ը գուցե չկարողանա բանաձևել մեր և մյուս քրիստոնեական եկեղեցիների դավանաբանական տարբերությունները: Մյուս կողմից քրիստոնեությունը նախ ունիվերսալ բնութագրիչ է Մարդ հասկացության համար՝ հաշվի առնելով նրա հսկայական ազդեցությունը մեր քաղաքակրթության վրա:

Ուստի հարվածելով քրիստոնեությանը՝ մեզ վրա սոցիալական փորձարկումներ անող գլոբալիստական լաբորատորիաները գործող վարչակազմի ձեռամբ խփում են միանգամից երկու նշանակետի՝ մեր մեջ թուլացնելով, խոցելով թե՛ Հային, թե՛ Մարդուն:

Գրածս բացարձակապես առաքելականության քարոզ չէ: Վերջիվերջո, յուրաքանչյուրս ինքնուրույն ենք տնօրինում մեր խղճի ազատությունը: Վտանգավոր են ոչ թե այլ Աստված դավանող, այլ անաստված մարդիկ: Խղճի ազատությունը չի կարող վերածվել ազատությանը՝ խղճից:

Ասածս այն է, որ անկախ մեր կրոնական հայացքներից՝ անթույլատրելի է մոռանալ հոգևորի մասին: Անգամ, եթե չեք հավատում Աստծո գոյությանը, քրիստոնեական բարոյագիտությունը պարտադիր կերպով պետք է մեզանում գոյություն ունենա թե իր հայկական՝ ունիկալ, թե մարդկային՝ ունիվերսալ դրսևորումներով: Մի կենցաղային օրինակ. Մեզանից 99%-ը չգիտի, թե ովքեր են ստեղծել բջջային հեռախոսները, թե ինչ տեխնոլոգիաներ են դրանց հիմքում, թե ինչպիսին է դրանց միկրոչիպերի դիզայնը, սակայն դրանք մեր առօրյա կիրառման գործիքներն են:

Ըստ ոմանց, գուցե Աստված չկա, սակայն անքննելի է, որ կա իր հետ շաղկապված, ասոցիացվող «օպերացիոն» համակարգը՝ արժեքների վրա խարսխված բարոյագիտությունը, որը փաստացի Հայ Մարդու մեջ ներբեռնված է և install է արված by default, և որը փորձում են մեր միջից ջնջել՝ առաջարկելով մոդայիկ, նորաձև, սակայն բաց փորով, հեշտ կոտրվող, վիրուսներ չորսացող, տրոյական ձիու վարքագիծ դրսևորող այլ «օպերացիոն համակարգեր»:

Ընդհանրական արժեքները, որոնց մեջ հայ ժողովրդի դեպքում քրիստոնեությունը խիստ բնորոշիչ նշանակություն ունի, ցանկացած առանձին հանրույթը ժողովուրդ դիտարկելու առաջնային նախապայմաններից են: Ավա՜ղ, մենք անմիտ կերպով վատնեցինք նախորդ հաջողություններից ստացած ուժը և չունենք այլընտրանք, քան այսօրվա անհաջողությունների մեջ վերագտնել ոչ միայն մեր խիզախությունը, այլև բարոյականությունը, որն անհնար է պատկերացնել առանց հոգևոր բաղադրիչի: Դեռևս Մաքիավելին էր շեշտում, որ «պետությունը պետք է կրոնականություն ունենա, որպեսզի միասնական լինի և բարի»:

Խիզախություն է հարկավոր որոշ արժեքներ առաջնային, կարևորագույն, կենսական համարելու համար: Առանց դրա հնարավոր չէ դուրս գալ տիղմից, փրկվել մեզ իր գարշահոտ երախը ներծծող ճահճից: Հնարավոր չէ ցատկել՝ առանց ոտքերի տակ զգալու սեփական հողը, առանց հենման կետի:

Բարոյական նիհիլիզմը, որով մեզ վարակել են, մահաբեր հիվանդություն է, որը, սակայն, հնարավոր է բուժել: Այո, պետությունը պատկանում է ժողովրդին, բայց մարդկանց կամայական զանգված ժողովուրդ չէ, եթե միավորված չէ ոչ միայն շահերի ընդհանրությամբ, այլև, եթե սոսնձված չէ բարու և չարի, ճիշտ ու սխալի մասին ընդհանուր պատկերացումներով:

Հ.Գ. Պողոս առաքյալը Սալոնիկի քրիստոնյաներին ուղղված իր երկրորդ նամակում գրում էր. «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ»:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.09.2023թ.»։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:09 16/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմենը մեր բոլորի պայքարը շարունակում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից․ Աբրահամյան
13:35 13/09/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. քաղբանտարկյալ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
17:51 11/09/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ Արմեն Աշոտյանի պաշտպան
13:15 05/09/2023  |  ՄեկնաբանությունՆույնիսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին. Մամիջանյան
13:54 04/09/2023  |  ՄեկնաբանությունԱշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին. Աթանեսյան
16:57 30/08/2023  |  ՄեկնաբանությունՄի հատ էլ միջնորդություն ներկայացրեք, որ բանտում նստած քիչ շնչի կամ քիչ քնի. Աբրահամյան
14:32 30/08/2023  |  ՄեկնաբանությունՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին. Աթանեսյան
15:33 28/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄեղադրյալ Աշոտյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը հաստատող որևէ ապացույց նախարարին ուղղված հաղորդմամբ չի ներկայացվել. պարզաբանում
13:19 28/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Աշոտյանի կալանքի հարցը քննելիս Գիվի Հովհաննիսյանը թույլ է տվել կոպիտ խախտում, սակայն ԱՆ-ն կարգապահական վարույթ չի հարուցել. փաստաբան
11:29 28/08/2023  |  ՄեկնաբանությունԱյս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 6-րդ). Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

Արխիվ

[]