ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆոտոշոփ իմացող ցանկացած մարդու 5000 դրամ տաս, նման փաստաթուղթ կսարքի»․ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով տուժողի ներկայացուցիչ 09/18/2023 14:17 | Դատական ռեպորտաժներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով պաշտպանության կողմը մանիպուլացնում է, ինչ-որ կեղծ սցենարով, իրականության հետ չկապված հայտարարություններ անում՝ փորձելով շեղել պրոցեսից։ Գործով ապացույցները, որոնք ամբողջովին հիմնավորում են Սուրեն Մանուկյանի և նրա հանցակիցների մեղքը, ներկայացված են դատարանին, հասանելի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատական նախորդ նիստի ընթացքում Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրյալ, ՀՅԴ գործիչ Սուրեն Մանուկյանը պնդել է, որ առևանգում և շորթում առհասարակ տեղի չի ունեցել, ինչի վերաբերյալ ծանրակշիռ փաստեր ունի։ Մանուկյանը հայտնել էր, որ մոտ վեց ամիս առաջ իրեն են փոխանցել ծանրակշիռ փաստեր, համաձայն որի՝ Խաչատուր Քոքոբելյանի՝ բջջային հեռախոսին «whatsapp» հավելվածի միջոցով ստացած հաղորդագրությունները դրանից մի քանի րոպե առաջ՝ նույն բովանդակությամբ և նույն տեքստով՝ ելք են արվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից, իսկ թե ում է պատկանել միջնորդ հեռախոսը՝ Մանուկյանը խոստացավ հայտնել առավել ուշ։
«Գոնե հիմա բոլորիս համար ավելի քան ակնհայտ է դառնում, որ իրականում որևէ շորթում և առևանգում տեղի չի ունեցել, այլ՝ տեղի է ունեցել սեփական հոր առևանգման բեմականացում և շորթում»,- դատական նիստում հայտարարել էր Մանուկյանը։
Նշված փաստաթղթերը կցվել են գործին, որի թույլատրելիության հարցը կբարձրացվի արդեն ապացույցների հետազոտման փուլում։ Ներկայացված փաստաթղթերը, սակայն, տուժող կողմն արժանահավատ չի համարում, կարծում է՝ դրանք կարող են կեղծված լինել։ Տիգրան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն, ինչ Սուրեն Մանուկյանի կողմից ներկայացվել է՝ պատճենի ձևով, ինչ-որ հեռախոսից, իբրև սքրինշոթ էր, փնթի ձևով փաստաթուղթ էր և երևում էր, որ կեղծված է։
«Առաջին հայացքից, երբ նայում եք սքրինշոթից, վերևում երևում է Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարը, իբրև, դա այն հեռախոսից էր արված, որով նամակագրություն է եղել, բայց ակնհայտ է, որ այդ հեռախոսահամարը գրանցված է որպես անուն։ Այսինքն, երբ սքրինշոթին նայում եք, երևում է, որ, պետք է գրված լիներ, օրինակ, Տիգրան, բայց դրա փոխարեն գրանցված են թվերը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ շատ փնթի արված փաստաթուղթ էր, որը դեռևս փորձաքննության չի ենթարկվել և առնվազն իր և մեղադրողի համար ակնհայտ էր, որ նորմալ փաստաթուղթ չէ։ Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը նշեց, որ այդպես էլ չի բացահայտվել ծագման աղբյուրը, թե ում հեռախոսից է վերացված։
«Ընդամենը դատական պրոցեսը մանիպուլացնելու, հասարակությանը շեղելու համար ինչ-որ կեղծ սցենարով՝ ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող, ոչ մի տրամաբանության մեջ չմտնող ինչ-որ հայտարարություններ են անում։ Հիմնական ապացույցները, որոնք ամբողջովին հիմնավորում են Սուրեն Մանուկյանի և մյուս հանցակիցների մեղքը, արդեն դատարանում կա, հասանելի է, ցանկացած մարդ կարող է ծանոթանալ։ Ծանոթանալու դեպքում կտեսնեք, որ այնքան բավարար ապացույցներ կան, որ դրանց մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել։ Պարզապես Սուրեն Մանուկյանն ինքը հենց իր կուսակցության համար փորձում է ամեն բան անել, որ հանկարծ չմտածեն, որ ինքն այս ամենի մեջ թաթախված է, որովհետև կուսակցական հովանավորչությունից էլ կզրկվի այդ դեպքում և ամեն կերպ փորձում են ձգձգել դատական պրոցեսը։ Իրենք էլ չեն ուզում, որ գործի քննությունն ընթանա, իրենք էլ են հասկանում, որ դատարանում ապացույցների հետազոտումից հետո իր երկրպագուների բանակը պակասելու է»,- նշեց Գալստյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերը կցվել են գործին, մեղադրողը պետք է նաև ուսումնասիրություն իրականացնի, անհրաժեշտության դեպքում քրեական վարույթ նախաձեռնի և ուղարկի փորձաքննության։ Փորձաքննություն կպահանջի նաև տուժող կողմը՝ գտնելով, որ փաստաթուղթը կեղծ է։ Գործի նախաքննության փուլում նման տեղեկություն վարույթն իրականացնող մարմինը չի ունեցել, այդ ուղղությամբ քննություն չի կատարվել, տուժողի ներկայացուցչի դիտարկմամբ, սակայն, նախաքննությունը բազմակողմանի է իրականացվել․ «Գործի նյութերին ծանոթանալու դեպքում որևէ կասկած չի մնա, որ դա Սուրեն Մանուկյանի կազմակերպածն է դա և կոնկրետ այն մարդիկ, որոնք նստած են մի սեղանի շուրջ, այդ մարդկանց կողմից է արված, որովհետև ծանրակշիռ փաստեր կան։ Իրենք ասում են, թե ծանրակշիռ փաստեր են ներկայացնում, բայց դրա ինչն է ծանրակշիռ, հիմա ֆոտոշոփ իմացող ցանկացած մարդու 5000 դրամ տաս, նման փաստաթուղթ կսարքի»։
Իսկ թե ի վերջո ինչու՞ են առևանգել հենց Խաչատուր Քոքոբելյանի հորը, արդյո՞ք նախկինում որևէ խնդիր ունեցել են՝ տուժողի ներկայացուցիչն ասում է, որ իրեն հայտնի չէ․ «Մեզ համար էլ է դա անհայտ։ Գործով որևէ տվյալ չկա, նախկինում որևէ հարաբերություն չեն ունեցել, կապ չեն ունեցել»։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:
Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից