ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Քյարամյանը չի ներկայացել դատարան․ բերման ենթարկելու միջնորդությունը մերժվել է, ծանրաբեռնվածության մասին դիմումը պատշաճ հիմնավորում չէ՝ ըստ պաշտպանության կողմի 09/18/2023 13:40 | Դատական ռեպորտաժներ
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, որն այսօր պետք է հարցաքննվեր Գառնիկ Իսագուլյանի գործով, չի ներկայացել դատարան՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում նախատեսված էր Արգիշտի Քյարամյանի, Սամվել Բաբայանի, Գարեգին Չուքասզյանш հարցաքննությունը, սակայն վկաները չեն ներկայացել նիստին։
Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբ ) 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Մյուս դրվագը՝ պատերազմի նախորդող ժամանակաշրջանում Արգիշտի Քյարամյանի՝ դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ նրա կողմից իբրև ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելուն, ինչպես նաև՝ Շուշիի անկման վերաբերյալ է։
Հենց այդ դրվագների շուրջ էլ այսօր պետք է հարցաքննվեր ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը, սակայն չի ներկայացել նիստին՝ դատարան ներկայացված դիմումով նշելով, որ ծանրաբեռնված է, ինչը, ըստ պաշտպանության կողմի, հիմնավոր պատճառաբանություն չէ, ավելին, դիտավորություն է տեսնում։ Պաշտպանության կողմը միջնորդել է բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչը մերժվել է։ Դատակոչված մյուս վկաները չեն ներկայացել՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, ըստ այդմ, դատարանը որոշել է ևս մեկ անգամ ծանուցել նրանց։ Դատական նիստը հետաձգվել է՝ մինչև նոյեմբեր։
Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանի գնահատմամբ՝ Արգիշտի Քյարամյանի չներկայանալն անհիմն է, թեև նման սցենարը կանխատեսելի էր։
«Առանց պատշաճ հիմնավորման, բարձր իրավական գիտելիքներ ունեցող սուբյեկտը, որ ՔԿ նախագահ է, գիտի, թե ինչ է նշանակում անհարկի դատական նիստերի հետաձգումը, հասկանում է վկայի ինստիտուտի կարևորությունը և ունի շահագրգռվածություն այս գործով՝ հիմնավորելու թեկուզ իր անմեղությունը, որովհետև հարցը վերաբերում է սուտ մատնության։ Կարծում եմ՝ դիտավորություն կա, ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը»,- նշեց Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է բերման ենթարկելու միջնորդությունը մերժելուն, ապա Ծառուկյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանը սահմանափակել է բոլոր լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունը՝ վկաների հարցաքննության պարագայում, ըստ այդմ, պարզ էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունը չի լուսաբանում։ Բացի այդ, Ծառուկյանը հիշեցրեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդումը,երբ դատավորին կալանավորել էին՝ դատական նիստին անհարգելի չներկայացած անձին կալանավորելու համար։
Գառնիկ Իսագուլյանը, շարունակելով միտքը, հիշեցրեց Երևանի ավագանու ընտրությունները, որում ՔՊ-ն փաստացի չի հաղթել։ Իսագուլյանի համար աբսուրդային է նաև դատավորի որոշումը՝ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ դատարանի վրա իրեն մեկուսացնելու շատ մեծ ճնշում կա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ