ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ, ի վերջո, արթնացել և հասկացել են, թե ինչ վտանգավոր ուժ է այսօր ղեկավարում Հայաստանը. Սերժ Սրապիոնյան 09/18/2023 20:43 | Քաղաքական
Մենք սպասում էինք, որ տեղի կունենա վարչական լծակների այսպիսի օգտագործում, սակայն, մյուս կողմից, գիտեինք, թե որքան ցածր վարկանիշ ունի իշխող կուսակցությունը։ Մեզ համար անակնկալ էր միայն այն արբանյակ կուսակցության գրանցած ձայների թիվը, որը որևէ կապ չուներ Երևան քաղաքի հետ, սակայն առանձին տեղամասերում, ընդհանրապես, իրար հետևից նրանց քվեներն էին դուրս գալիս, որն, արդն իսկ, հուշում էր ոչ միայն այն մասին, թե ինչի արդյունք կարող էր լինել դա, այլ, թե ովքեր կարող էին կանգնած լինել այդ երևույթի հետևում։ Խոսքը «Հանրապետություն» կուսակցության մասին է, որն, ըստ էության, ասպարեզում չկար, հետո, հանկարծ, նրանք սկսեցին ընդգծված հակառուսական դիրքորոշումներով հանդես գալ, այսինքն, կարելի է ասել, որ դա ներդրված կուսակցություն էր՝ իրեն վերապահված բոլոր գործառույթներով,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գրականագետ, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սերժ Սրապիոնյանը՝ վերլուծելով երեկ տեղի ունեցած Երևանի քաղաքային ընտրությունները։
Հիշեցնենք՝ նախնական արդյունքներով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 234 436 ընտրող, որի արդյունքում Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ, ընդ որում` ՔՊ-ն, կարելի է ասել, պարտվել է: Այսպես` իշխանության կուսակցության` ՔՊ-ի, օգտին քվեարկել է ընդամենը 75463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 %, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»` 18,89 % (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը»`15, 43 %, (35.739), «Հանրապետությունը» ստացել է`11, 32 % ձայն (26.236): Ավագանի ընտրված հաջորդ ուժը «Հանրային ձայնն» է, որի օգտին քվեարկել է մասնակիցների `9, 68 %-ը (22.431)։
Բանախոսը նկատում է՝ թեև իսկզբանե բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ կային, սակայն «Մայր Հայաստան» դաշինքը կարողացավ հասնել գոնե նրան, որպեսզի Երևանում ապօրինի կերպով գրանցված վիթխարի մի քանակություն չմասնակցի ընտրություններին, ինչը, կարելի է ասել, ճիշտ քարոզչության արդյունք էր. «Հիմա էլ քննում ենք այն ահավոր չափերի հասնող խախտումների դեպքերը, որոնք գրանցվել են ընտրությունների ընթացքում, որոնց մասին լրացուցիչ կհայտարարենք։ Դրանք իրենցից ներկայացնում են մեզ արդեն ծանոթ, ինչպես նաև՝ բոլորովին նոր տեսակի և որակի խախտումներ»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
Վերջինս հավելում է՝ երեկ տեղի ունեցած ընտրություններից գոհ են այնքանով, որքանով դրանց արդյունքները ցույց տվեցին՝ մարդիկ, ի վերջո, արթնացել և հասկացել են, թե ինչ վտանգավոր ուժ է այսօր ղեկավարում Հայաստանն և ուր կտանի այն մեր երկու հանրապետություններն ու ժողովրդին.«Մենք հավատարիմ ենք մնում մեր հայտարարություններին և մինչև վերջ գնալու ենք համահայաստանյան իշխանությունների փոփոխության ճանապարհով։ Մենք, ի դեմս մեր դաշինքի ղեկավարի, իսկզբանե հայտարարել ենք՝ մեր նպատակը քաղաքապետ դառնալը չէ, այլ օրվա այս իշխանության ամբողջական փոփոխության հասնելն ու անկախ բոլոր տեսակի արդյունքներից, մենք շարունակելու ենք առաջ տանել այդ գիծը»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք անցողիկ շեմը հաղթահարած ուժերի կողմից կկազմվե՞ն դաշինքներ, որոնք թույլ չեն տա ավագանիում իշխող կուսակցության անցանկալի վերարտադրությունը, Սերժ Սրապիոնյանը պատասխանում է՝ դատելով հնչած հայտարարութուններից, նման միտում այս պահի դրությամբ կա.«Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, թե այդ անցողիկ շեմը հաղթահարած հակաիշխանական ուժերն իրենց հիմնական սկզբունքների օգտագործման իմաստով, որքանո՞վ պատրաստ կլինեն գնալու փոխզիջումների ճանապարհով։ Ամեն դեպքում, մինչ հոկտեմբեր ամսվա կեսերին դեռևս ժամանակ կա՝ քննարկելու այդ հարցերն ու մի հայտարարի գալու, հետևաբար, ավելի նպատակահարմար է սպասել առաջիկա հնարավոր զարգացումներին»։
Ամփոփելով զրույցը՝ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ նույնիսկ մինչ ընտրությունների մեկնարկն, ինքն իր հրապարակային խոսքում և ելույթներում բազմիցս շեշտել է՝ սրանք պարզապես քաղաքային իշխանության համար մղվող ընտրություններ չպետք է դիտարկել, այլ, բացառապես, որպես քաղաքական պայքար՝ հայաստանյան օրվա իշխանութուններից ազատագրվելու համար. «Եվ սրանք, այո, դարձան քաղաքական ընտրություններ, ինչին մեր դաշինքը ձգտում էր՝ իր ողջ գործունեությամբ։ Արդյունքում, մենք լծակներ ստաացանք մեր ժողովրդի ակտիվ զանգվածից, որի թիվը, ցավոք, մեծ չէր, բայց փոխարենը՝ որոշիչ, վերջնանպատակին հասնելու համար, իսկ վերջնանպատակը խունտային իշխանական լծակներից հեռացնելն է։ Բոլոր նրանք, ովքեր այս նպատակը մեզ հետ միասին իրենց համար ընդունելի կհամարեն, կհամախմբվենք նրանց հետ ու կշարունակենք մեր պայքարը։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ սա մեր երկրի ու ժողովրդի համար սոսկ ընտրություն չէր, այլ՝ լինել – չլինելու գոյաբանական հարց և այստեղ որևէ չափազանցություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ