ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Wildberries-ն էլ առաջվանը չի. Ոչ ապրանքն է տեղ հասնում, ոչ գումարն են վերադարձնում 09/16/2023 20:51 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆոն» վերջին օրերին պարբերաբար ահազանգեր ու դժգոհություններ է ստանում ընթերցողներից Wildberries առցանց առևտրի հարթակի գործունեության հետ կապված։ Քաղաքացիները դժգոհում են, որ ընկերությունը կամ ժամանակին չի առաքում ապրանքները, կամ էլ` գումարը գանձելուց հետո պատվերը չեղարկում է, իսկ գումարն էլ չի վերադարձնում։
Արտաշեսը մեզ հետ զրույցում պատմեց, որ հուլիսի վերջին հարթակում փորձել է շտատիվ պատվիրել։ Պատվերն ընդունել են, գումարն արագ գանձել, սակայն հետո ասել են, թե տվյալ ապրանքը չկա։ «Քանի որ ապրանքը չկար՝ խոստացան, որ կվերադարձնեն գումարը։ Տևական ժամանակ է անցել, սակայն գումարն այդպես էլ չի վերադարձվել։ Ուրիշ ապրանք էի ուզում պատվիրել, գրեցի՝ հարցրի, թե ինչու չեն վերադարձնում, էլի խոստացան, որ առաջիկա երկու օրերի գումարը հետ կտան; Արդեն 1.5 ամիս է, գրեթե ամեն շաբաթ ասում են՝ էս երկու օրը։
Մեկ այլ քաղաքացի՝ Լիզան էլ պատմեց, որ Wildberries-ից պարբերաբար զուգագուլպաներ է պատվիրել ու պարբերաբար հենց այդ ապրանքատեսակի հետ խնդիրներ են եղել։
«Անցած տարեվերջին, երբ պատվիրեցի՝ ծանուցել էին, որ 15 օրում կհասնի, բայց մոտավորապես 3 ամիս անց է տեղ հասել։ Երբ նայում էի՝ համակարգը ցույց էր տալիս, որ ինչ- որ կետում մնացել է ու որևէ արձագանք չկար, որևէ մեկը չէր բացատրում ու պարզաբանում, թե ինչով է դա պայմանավորված։ Երբ պարզվեց, որ ապրանքը եկել է Երևան, համակարգը տևական ժամանակ ցույց չէր տալիս, որ հասել է Երևան, որպեսզի գնամ վերցնեմ։ Կինը նաև պատմեց, որ նույն ապրանքը երկրորդ անգամ կրկին պատվիրել է այս ամռանը ու էլի նույն իրավիճակում է հայտնվել։
«Քանի որ Wildberries-ում իմ նախընտրած ապրանքը 2.5 անգամ ավելի էժան էր, մոռանալով նախկին դառը փորձը՝ կրկին փորձեցի։ Նորից գումարն ակնթարթորեն գանձեցին, բայց հուլիսից մինչև հիմա նորից համակարգը ցույց է տալիս, որ էլի ինչ-որ կետում կանգնած է, ու որևէ շարժ չկա։
Իրենց հետ կապ հաստատել չի հաջողվում, որևէ պատասխան իրենցից հնարավոր չի լինում ստանալ։ Ավելին, ես չեմ բացառում որ ապրանքը եկել է, պարզապս համակարգը ցույց չի տալիս, որ Հայաստանում է։ Հնարավոր է իրենք բաշխման հետ խնդիր ունեն։
Արեգնազն էլ նշում է, որ վերջին ամիսներին սպասարկումը, ապրանքների մատակարարումը կտրուկ վատթարացել է: Բազմիցս օգտվել է հարթակից, որի արդյունքում արդեն շուրջ 35 տոկոսի զեղջով է արդեն պատվիրում իրեն անհրաժեշտ ապրանքները, սակայն հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պատվիրած որևէ ապրանք դեռեւս տեղ չի հասնում։
«Նախկինում, եթե իրենց կետերում մեծ հերթեր են եղել, որի արդյունքում, երբեմն մի քանի օր շարունակ հնարավոր չի եղել պատվիրված ապրանքը ստանալ, ապա հիմա ապրանքն ուղղակի տեղ չի հասնում, իսկ գրասենյակում ոչ ոք հարցերին պատասխաել չի կարողանում», - ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում` «Չգիտեմ ինչումն է խնդիրը, բայց Wildberries-ն էլ առաջվանը չի »։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ