ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը հիշեցնում էր 1989- 1990-ականները. քաղտեխնոլոգ 09/15/2023 22:10 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին կարելի է բաժանել երկու մասի՝ ֆավորիտներ և ո՛չ ֆավորիտներ՝ հիմք ընդունելով նրանց ռեսուրսային բաղադրիչը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերից ֆավորիչ են 5-ը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, նախկին քաղաքապետի ուժը և հայտնի այդ «ամերիկացի բլոգերը» (նկատի ունի Վարդան Ղուկասյանին (Դոգ)- խմբ.), որը բավականին մեծ լսարան ունի և ամեն օր քննադատում է բոլորին։ Մնացած բոլոր ուժերը կա՛մ մինիմալ հաջողություններով բավարարվողներ են, կա՛մ նպատակ ունեն PR անելու իրենց քաղաքական ուժը կա՛մ հնարավորության դեպքում, որպեսզի ՔՊ-ն իրենց օգնի՝ անցնել ավագանի ու կոալիցիա կազմել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ֆավորիտ համարվող քաղաքական յուրաքանչյուր ուժերի ռեսուրսներին, ապա Բադալյանի կարծիքով, բոլորն էլ այս կամ այն ծավալով ունեն, այլ հարց է, թե որքանով են արդյունավետ կիրառում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի վարչական, կազմակերպչական ռեսուրսներ։ Այսինքն, նրանք ունեն իշխանություն, ունեն մեծ թիմ, որոնք ուղեկցում էին թեկնածուներին, աշխատեցնում էին ամբողջ նախընտրական շտաբը, հանձնաժողովների անդամներ, որոնք լինելու են տեղամասերում, ունեն իրենց աջակցող մեդիա- ռեսուրս, ունեին միջոցներ, քանի որ դրամահավաք կազմակերպվեց, և ունեն թեկնածու։ Հատկանշական է, որ նրանք ունեն նաև ընտրազանգված, որը միշտ պատրաստ է քվեարկել իրենց կուսակցության օգտին»,- ասաց նա։
Ռեսուրսներ ունի նաև «Մայր Հայաստան» դաշինքը՝ ինչպես կազմակերպչական, մարդկային, այնպես էլ ֆինանսական՝ համեմատաբար ավելի քիչ, քան իշխանական ուժը։
«Այս ուժն ունի ընտրազանգված, որոնք քվեարկել էին նախկին ընտրություններին՝ երկրորդ նախագահի օգտին։ Հիմա նրանց մի մասը կքվեարկի «Մայր Հայաստանի օգտին»։ Նրանք նույնպես իրենց աջակցող մեդիառեսուրս ունեն, իրենց թեկնածուն նույնպես ռեսուրս է։ Նույնը կարելի է ասել նաև «Ապրելու երկիր» կուսակցության մասին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա, փորձագետի գնահատմամբ, նա մարդկային, ֆինանսական կամ մեդիա մեծ ռեսուրսներ չունի։ Այս դեպքում, ըստ նրա, առավել աշխատում է Հայկ Մարությանի՝ թեկնածու լինելու ռեսուրսը՝ հաշվի առնելով, որ նա որոշակի վարկանիշ ունի հանրության շրջանում։
«Ինչ վերաբերում է «ամերիկացի հայտնի բլոգերին», որն աջ ու ձախ քննադատում էր մասնակից ուժերին, և շատ ավելի վաղուց էր քննադատում, նա նույնպես ունի լսարան, որը ռեսուրս է։ Հիմա, թե այդ լսարանի քանի տոկոսը կվերածվի իրական ռեսուրս, այսինքն ձայնի՝ այլ հարց է։ Հիմա դա կլինի 1 տոկոս, կլինի 50 տոկոս, թե 100 տոկոս՝ չեմ կարող ասել։ Բայց տվյալ դեպքում, ոչ թե իր կողմից պաշտպանվող քաղաքական ուժը, այլ հենց այդ անձն ու իր լսարանն է ռեսուրս»,- ասաց քաղտեխնոլոգը։
Այս համատեքստում, մեր զրուցակիցը արձանագրեց. ունենալ ռեսուրս, և այն արդյունավետ աշխատեցնելը տարբեր բաներ են։ Առավել եւս, երբ քարոզարշավը տեխնոլոգիապես շատ աղքատիկ ձևով իրականացվեց։ Նրա խոսքով՝ անգամ նախորդ ժամանակահատվածներում, երբ Հայաստանում ընտրական գործընթացում մեծ դերակատարում ուներ գումարը, տեխնոլոգիական տեսանկյունից շատ ավելի հարուտ ընտրություն էր կատարվում։
«Հիմա տպավորություն է, թե 1989-1990 թվականները լինեն, երբ նոր- նոր ընտրական գործընթացները մտնում էին Հայաստան, ու մարդիկ քաղաքական ուժերի հետ նոր են ծանոթանում ընտրություններում՝ կիրառելով առաջին տեխնոլոգիաները։ Հիմա էլ ինչո՞ւ տեխնոլոգիաներ զարգացնել, վիդեոգովազդներ ցուցադրել, տարբեր տեսակի թռուցիկներ բաժանել, եթե դա կարելի է անել առանց դրա։ Ընդամենը 10.000 դրամ տալ, փողը բաժանել ու մարդիկ գան, քվեարկեն քո օգտին։ Սա է հիմնական պատճառը, որ Հայաստանում տեխնոլոգիաներն այդպես էլ չզարգացան։ Միայն բակային հանդիպումներ տեղի ունեցան, որոշակի հարցազրույցներ, բացի այն «ամերիկյան բլոգերից», որը տեսաձայնագրությամբ էր իր ուղերձները փոխանցում լսարանին»,- ասաց նա։Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ծրագրային կողմին, ըստ Բադալյանի, պոտենցիալ ընտրողների համար այդպես էլ անհայտ մնաց, թե թեկնածուներն ինչ ասելիք են ուզում հասցնել նրանց։ Խոսակցություններն, ըստ նրա, բավականին վերացական են ու առկա չէր «ինչպե՞ս» հարցի պատասխանը։
««Դուք ասեք, մենք՝ անենք»։ Այսինքն, բակեր սարքենք, ասֆալտ փռենք... քաղաքն, ի վերջո, թաղ չէ, որ բակ սարքեն ու բեսետկա դնենք ու այդքանով ավարտենք։ Կամ մյուս ուժը։ Մեկ ասեց՝ ձայն տվեք ինձ՝ Արցախը փրկեմ ու իշխանություններին հեռացնեմ՝ այդպես էլ չներկայացնելով, թե այդ ինչպես է հեռացնելու վարչապետին, եթե դառնա քաղաքապետ։ Քաղաքապետի գործառույթների գործառույթների մեջ չի մտնում վարչապետի դեմ հակադրվելը։ Վարչապետն ի՛ր գործառույթն ունի, քաղաքի ղեկավարը՝ իր գործառույթը։ Նույնը նաև մյուս ուժի մասին կարելի է ասել։ «Ապրելու երկիր»-ն էլ նույն բաներն էր ասում՝ «այ, ես այս մեգանախագծերն ունեմ, ինձ ձայն տվեք»։ Այդ ինչպե՞ս ես անելու»,- ասաց նա։Ընտրությունների նախաշեմին, ըստ փորձագետի, կարևորագույն հարցերից է նաև՝ ընտրակեղծիք լինել- չլինելու հարցը։ Եթե այն կիրառվելու է, ապա ինչ չափով, չկիրառվելու դեպքում՝ ինչ պատկեր կլինի։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ առաջիկա ընտրությունների արդյունքը կորոշվի հենց այս հարցերի պատասխանն ստանալուց հետո։
«Նաև այստեղ խնդիրներ կան, թե նախկին քաղաքապետի քաղաքական ուժն ինչ գործառույթ է իրականացնելու, որովհետև ինքն ասում է, որ եթե ինքը չեղավ քաղաքապետ, ապա կոալիցիա չի կազմելու, մանդակտը վայր է դնելու և չի աշխատելու ավագանիում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ է լինելու իր խմբակցության անդամների հետ, որոնք որոշակի տոկոս են ստանալու։ Արդյո՞ք նրանք ՔՊ-ի հետ կոալիցիա ձևավորելու են։ Որովհետև կարող է նաև «նկարչություն» նախկին քաղաքապետի օգտին, բայց միավորները չբավականացվեն, խմբակցության անդամները կոալիցիա կազմեն ու ՔՊ թեկնածուն դառնա քաղաքապետ»,- ասաց նա։Ըստ փարձագետի՝ ընդդիմադիր թեկնածուի բարձր միավոր հավաքելու դեպքում էլ հարց է առաջանում արդյո՞ք այդ ուժերը կկարողանան միմյան հետ «լեզու գտնել» ու քաղաքապետի միասնական թեկնածու ընտրել իրենց միջից։ Այս բոլոր հարցերի պատասխանն, ըստ Բադալյանի, պարզ կդառնա ընտրություններում արդյունքների հրապարակումից հետո։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից