ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպած հրամանատարը կմնա կալանավորված, վերաքննիչ բողոքը մերժվեց 09/15/2023 15:17 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու մեջ մեղադրվող սպան կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ, երեկ մերժել է Սևակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հուլիսին երկարացրել էր Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը։
Աբրահամյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանքը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ վերաքննիչ բողոքում փաստաբան Արման Թամրազյանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, իսկ կալանքի տակ պահելու որոշումն անօրինական է։ Ըստ նրա՝ դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելիս չի առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, մեղադրյալի նկատմամբ ընտրել է ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլիներ ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Բացի այդ դատարանը խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի չի առել մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Ըստ փաստաբանի՝ դատարանի թույլ տված խախտումները ազդել են հիշյալ վարույթի ելքի վրա և Սևակ Աբրահամյանին կալանքի տակ պահելու ժամկետն անհիմն երկարաձգվել է: Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ գործն արդեն ավելի քան 7 ամիս է, ինչ դատարանում է, սակայն դատարանի ծանրաբեռնվածության և այլ հանգամանքներով պայմանավորված ՝ ոչ պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են և գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, իսկ գործով անցնում է 51 վկա, որոնք դեռևս ցուցմունք չեն տվել և, պրակտիկան հաշվի առնելով, նրանց հարցաքննությունը կարող է տարիներ տևել, հետևաբար, բողոքաբերը գտնում է, որ Սևակ Աբրահամյանինն կալանքի տակ պահելը հետապնդում է պատժի նպատակ։
Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է բողոքը՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, պատշաճ գնահատման է ենթարկել մեղադրյալ Ս.Աբրահամյանի կողմից դատարանում գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` գործի քննությանը խոչընդոտելու հնարավոր ռիսկը, իսկ հակառակի մասին բողոքաբերի պնդումները հիմնված չեն ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա։ Նշենք, որ պաշտպանության կողմը բարձրաձայնել է նաև Սևակ Աբրահամյանի առողջական խնդիրների մասին, ինչի վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ վարույթի նյութերում բացակայում են առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, այդուհանդերձ արձանագրում է, որ պաշտպանական կողմն մեղադրյալի առողջական վիճակի յուրաքանչյուր փոփոխման դեպքում զրկված չէ համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և Առաջին ատյանի դատարանին դիմելու հնարավորությունից՝ վերջինիս համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու համար, ինչպես նաև մեղադրյալի հաշվին և ընտրությամբ այլ բժշկի կամ քաղաքացիական բժշկական հաստատության կողմից տրամադրվող մասնագիտական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա էր կալանավորվել: Ըստ մեղադրանքի՝ հրամանատար Սևակ Աբրահամյանը պատերազմի մեկնարկի նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեև տեղեկատվություն է ստացել, որ առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:
Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը: Քրեական գործն ի սկզբանե գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի վարույթում, ապա տեղափոխվել Երևան և այժմ գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Լուսանկարում՝ փաստաբան Արման Թամրազյան, մեղադրյալ Սևակ Աբրահամյան
Լուսանկարը՝ «Ինֆոքոմի»
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից