ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել նույն քաղաքի 40-ամյա բնակչին և վերջինիս բարեկամին․ նրանք ձերբակալվել են 09/15/2023 18:03 | Քրեական խրոնիկոն
2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:29-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առևտրի կրպակի հարակից տարածքից, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիներ՝ 24 և 33 տարեկան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նշված անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակի 3 գնդակ և 1 պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ և դեպքի վայրի հարակից հատվածներում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողների հագին գտնվող հագուստները։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչ:
Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս անձնական հարցերի հետ կապված անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել համաքաղաքացու հետ, որի պատճառով որոշել է վրեժխնդիր լինել:
Այդ նպատակով, նախապես գործածելով ոգելից խմիչք, բարեկամի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայով, 2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, մոտեցել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գործող, համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութին, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահած ատրճանակից, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ և եղբոր կնոջ ուղղությամբ։
Արդյունքում՝ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել, ինչպես նաև վնասվել են խանութի ապակիներն ու ներսի գույքը։ Սակայն վրիպելու և միայն տուժածների ստորին վերջույթների շրջանում հրազենային գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ պատճառելու, վիրավորում ստացած կանանց՝ խանութում թաքնվելու հետևանքով նա չի կարողացել նախապես պլանավորած հանցագործությունն ավարտին հասցնել, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:
Որոշում է կայացվել՝ Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչի և վերջինիս բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, նշված անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա բարեկամին՝ 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ