ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն գրավոր ընթացակարգով կքննի Սուրեն Անտոնյանի դիմումը 09/15/2023 20:27 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ-ն քննության է ընդունել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի քանի դրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների ՀՀ Սահմանադրությանը հանապատասխանության հարցով։ Վիճարկվող դրույթները վերաբերում են ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը։
Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ հունվարի 26-ին՝ 2015թ․ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ իբրև թույլ տրված ենթադրյալ խախտման համար։ Հատկանշական է, որ ԲԴԽ-ում հենց գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։
Այժմ դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա դիմումը քննվում է առաջնահերթության կարգով, ինչպես նաև՝ ՍԴ ներկայացված դիմումով վիճարկում է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման կարգավորումները։ Սուրեն Անտոնյանը, մասնավորապես, ՍԴ ներկայացված դիմումով խնդրում է՝ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի» 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
Անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին՝ դիմողը գտնում է, որ տվյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը (73-րդ հոդվածին) նախ այն պատճառաբանությամբ, որ այն ինքնին խախտում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ սահմանում է կարգապահական վարույթի հարուցման նոր առիթ՝ այն տարածելով նաև այն կարգապահական խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչ այդ առիթը սաhմանող օրենքի ընդունումը: Բացի դրանից, դիմողի պնդմամբ՝ նշված նորմը հակասում է Սահմանադրությանը նաև իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքի անցումային դրույթներից ուղղակիորեն և անվերապահորեն հետևում է, որ որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է ծառայել ՄԻԵԴ միայն այն վճիռը, որը կայացվել է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո, այնուամենայնիվ, այն կիրառվել է նաև սույն գործով, և իրավաչափ է համարվել 2015 թվականին կայացված ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա կարգապահական վարույթի հարուցումը:
Դիմողը նշում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառելիությունը հիմնավորելու համար ԲԴԽ-ն իր որոշմամբ կիրառել է նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասը՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ: Դիմողն ընդգծում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասում կարգապահական վարույթի հարուցման նոր առիթի սահմանումը և դրա կիրառումը մինչ օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված կարգապահական խախտումների նկատմամբ ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին:
Անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասով և 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դրույթների հարաբերակցությանը՝ Դիմողը պնդում է, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքը սահմանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո կայացրած դատական ակտը, իսկ հետագայում այդ առիթով վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմով սահմանվել է, որ վերոգրյալ ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա վարույթ կարող է հարուցվել դրա ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում, ընդ որում՝ այդ կանոնը կիրառելի է ոչ միայն 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-333-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այլ նաև մինչ այդ (բայց ոչ 2020 թվականի մայիսի 2-ին նախորդող ժամանակահատվածում) կայացված ՄԻԵԴ-ի ակտերի նկատմամբ։ Վերոգրյալի արդյունքում Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասին տրված ցանկացած տարբերվող մեկնաբանություն և կիրառություն ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածին՝ անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ որոշակիության սկզբունքին։ Վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի կապակցությամբ Դիմողը նշում է, որ դրանք իրավակիրառ պրակտիկայում ԲԴԽ-ի կողմից մեկնաբանվել են այնպես, որ ստացել են հակասահմանադրական բովանդակություն առ այն, որ վերջինս կարող է (իրավասու է) ոչ իրավաչափ և դատական իշխանությունը հեղինակազրկող ճանաչել (արդյունքում նաև դատավորի լիազորությունները դադարեցնել) դատարանի որդեգրած այնպիսի պրակտիկան, որը սահմանադրական արդարադատություն իրականացնող և Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմինը՝ Սահմանադրական դատարանը, գնահատել է որպես իրավաչափ և հակասահմանադրական է ճանաչել հետագայում հակառակը սահմանող նորմը։
ՍԴ-ն որոշել քննության ընդունել դիմումը և որպես պատասխանող կողմ ներգրավել ԱԺ-ին։ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակել դատավոր Արթուր Վաղարշյանին, գործը կքննվի գրավոր ընթացակարգով՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ