ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե քո հարևանն ամեն վայրկյան ասի «թըխկ» ու դու փախչես... ինչի՞ մասին է խոսքը. Երասխ գյուղի բնակիչը` առկա իրավիճակի մասին 09/14/2023 16:34 | ԼՐԱՀՈՍ
Սահմանապահ գյուղի բնակիչիերը ԵՄ դիտորդների աշխատանքը բավարար արդյունավետ չեն համարում։ Վերջին օրերին, այո, կրակոցները դադարել են, սակայն գյուղում համոզված են, որ պատճառը ոչ թե դիտորդների ներկայությունն է, այլ այն պարզ իրողությունը, որ ոչ ոք գործարանի տարածք չի մտնում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ Երասխում իրենց մշտական պարեկության արդյունքում, մետաղագործական գործարանի անվտանգային իրավիճակն ավելի բարենպաստ է դարձել։
«Այո, երևի մի 15-20 օր կլինի, ինչ ադրբեջանցիները չեն կրակել գործարանի ուղղությամբ, բայց դա նրա պատճառով է, որ այդտեղ որևէ մեկն այս ընթացքում չի գնացել։ Վախենում են մարդիկ էդ տարածքին մոտ գնալ։ Դրանից առաջ մեկը փորձել էր ներսից մի բան վերցնել։ Էլի կրակել էին, վախից լեզուն կապ էր ընկել։ Հիմա էլ եթե մտնեն, նույն րոպեին կկրակեն։ Ոչինչ հաշվի չեն առնի։ Էլ դրանից հետո, առանց անվտանգային երաշխիքների, ո՞վ մոտ կգնա էդ տարածքին։ Էդ պարագայում իրենց էլ պետք չէ կրակել»,- «Փաստինֆո»-ին ասել է բնակիչներից մեկը նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ԵՄ դիտորդներն այս պարագայում, իրենց ավելի շատ հովանավորում է, քան խանգարում։ Նրա խոսքով, այդուհանդերձ, գյուղի տարածքում ռուսական դրոշի տեղադրումից հետո իրավիճակը համեմատաբար կայունացել է, սակայն, Երասխում, ըստ մեր զրուցակցի, շարունակվում է «վտանգավոր խաղաղությունը»։
«Ժողովուրդն, իհարկե, խաղաղ չի քնում, միշտ էլ անհանգիստ են։ Ինչքան էլ ասեն՝ մենք ամուր կանգնած ենք՝ մեր անվտանգությունը երաշխավորված չէ։ Ամեն դեպքում, հայ ազգն իր հույսը պետք է դնի միայն իր ուժերի վրա, ուրիշ ոչ ոքի»,- ասաց նա։
Գյուղի բնակիչը կասկածանքով արտահայտվեց նաև հայտարարությանը, որ Երասխում կառուցված մետաղագործական գործարանը չի նախատեսվում տեղափոխել ու շինարարությունն առաջիկայում շարունակվելու է։ Հայտարարեց, գործարանում աշխատանքներն արդեն վաղուց են սառեցված։
Ավելի վաղ «GTB Holding» -ը հայտարարել էր, որ շարունակելու է հավատարիմ մնալ սահմանամերձ բնակավայրերի աջակցության իր սկզբունքին։ Ընկերությունից վստահեցրել էին, որ Երասխի մետաղագործական գործարանն այլ տարածք տեղափոխել չեն նախատեսում ու դրա կառուցումն առաջիկայում կշարունակվի՝ նույն վայրում։
«Գիտե՞ք ինչ, եթե բառասկզբում առկա է «կ-» պայմանական եղանակիչը, ապա այդ մասին խոսելն ավելորդ է։ Որ ասում են՝ «կկառուցենք»... Արևմտյան Հայաստանի դեպքում էլ էինք ասում՝ «կվերադառնանք մեր հողերը», ոսկի էինք վերցնում, բանալի էինք վերցնում։ Ես երբեք չեմ հավատա, որ գործարանն էստեղ կշարունակեն կառուցել։ Չեն թողնի։ Ես վախենում են մեր տարածքն էլ կորցնենք։ Եթե քո հարևանն ամեն վայրկյան ասի «թըխկ» ու դու փախչես... ինչի՞ մասին է խոսքը»,- վրդովված ասաց սահմանապահ գյուղի բնակիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ