ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը Հայաստանին ներքաշել է բավականին վտանգավոր գործընթացի մեջ՝ իր թելադրած կանոններով․ գետնի վրա նրանք շարունակում են իրավիճակ փոխել․ Տաթևիկ Հայրապետյան 09/14/2023 21:15 | Քաղաքական
«Խաղաղության օրակարգի» անվան տակ Հայաստանը մտել է շատ վտանգավոր գործընթացի մեջ՝ չունենալով ո՛չ ռազմավարություն, ո՛չ բովանդակություն, ո՛չ տակտիկական քայլերի հաջորդականություն։ Եթե ՀՀ իշխանություններին թվում էր, թե դրանով կարող են կանխել վտանգավոր զարգացումները, ապա իրականում ավելի վտանգավոր իրավիճակ են ստեղծել․ ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանն իրականացրեց ագրեսիա և ՀՀ սուվերեն տարածքից ևս 140 քառ․ կմ օկուպացրեց, հիմա էլ սահմանային կուտակումներ են, և ռազմական ագրեսիայի վտանգը բավականին իրական կրկին կախված է մեր գլխին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանն առաջարկելով, իբր, «խաղաղության պայմանագիր»՝ Հայաստանին ներքաշել է բավականին վտանգավոր գործընթացի մեջ՝ իր պայմաններով և իր թելադրած կանոններով։ Շատ անգամ եմ ասել, որ Ադրբեջանը մեզ ոչ թե առաջարկում է «խաղաղության պայմանագիր», այլ սպառնում է նման պայմանագրով։ Պարզ էր, որ այդ երկիրն ունի հստակ ռազմավարություն, մշակված ծրագիր և քայլ առ քայլ գնալու է դրանց իրագործմանը։ Ու եթե սկզբնական շրջանում ընդհանրական պահանջներ էին դրել, հետո արդեն անցան կոնկրետ պահանջների, իսկ ՀՀ իշխանություններն էլ մաքսիմալ զիջումների գնացին՝ դիմացը ոչինչ չստանալով։ Գետնի վրա ադրբեջանցիները շարունակում են իրավիճակ փոխել, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ ՀՀ ղեկավարությունից պարբերաբար զիջումներ կորզել»,-շեշտում է ադրբեջանագետը։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ալիևն այս պահի դրությամբ որևէ թուղթ ստորագրելու մտադրություն չունի ու քանի դեռ կարողանում է նման իմիտացիա ստեղծելով՝ ՀՀ-ից պոկել այն ամենն, ինչ ուզում է, չի էլ ստորագրելու որևէ պայմանագիր։
«Ստանալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և նույնիսկ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհների նկատմամբ որոշակի վերահսկողության հաստատման խոստում՝ Ալիևն արդեն անցել է Հայաստան ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձի» պահանջին։ Եթե ոմանց դա թվում է իլյուզիա, անհնարին բան, ապա նրանք չեն պատկերացնում Ադրբեջան պետության էությունը, խիստ կազմակերպված գործելու բնույթը, չգիտեն, որ այնտեղ բոլորը կատարում են մեկ կետից՝ Ալիևյան ռեժիմից գնացող հրահանգները»,-ասում է ադրբեջանագետն ու ավելացնում՝ թշնամու տեղեկատվական դաշտում որոշ ժամանակ է արդեն՝ ակտիվորեն շրջանառվում է շրջված A-ի սիմվոլը, որը, ադրբեջանցիների ներկայացմամբ, Նախիջևանը, Արցախն ու Սյունիքն են, այսինքն՝ նրանք համարում են, որ Արցախը նույնպես, իբր, իրենցն է ու հիմա Սյունիքն են փորձում զավթել, որ կապի Նախիջեւանն Արցախի հետ։
Ցավով արձանագրելով, որ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախը, այլև բուն ՀՀ-ն, Հայրապետյանն այն կարծիքին է, որ Արցախը պետք է փորձի առանձին դիրքավորվել, քանի դեռ ՀՀ-ում իշխանության ղեկին իրեն հանձնելուն պատրաստ Փաշինյանն է։
«Անվտանգային նկատառումներից ելնելով՝ եթե Արցախի իշխանությունները որոշեն Ակնայից Ասկերան հատվածում անցակետ տեղադրել, լրիվ տրամաբանական քայլ կլինի։ Իրավիճակը, անխոս, բավականին լարված է, պայթյունավտանգ ու շատ լավ ծանրութեթև պետք է անել ամեն քայլը, հնարավոր հետևանքները հաշվարկել նոր անել, բայց կոնկետ անցակետի հետ կապված, կարծում եմ, ճիշտ կլինի այդ քայլին գնալը։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե այդ ճանապարհը գործելու է՝ առավելևս այն բանից հետո, երբ հերթական անգամ Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը և չբացեց Բերձորի(Լաչինի) միջանցքը»,-եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ