ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակում մահացությունների թիվը մտահոգիչ է․ կա կոռուպցիա, պոտենցիալ մեղադրյալներին հնարավորություն է տրվել չներգրավվելու գործերում. իրավապաշտպան 09/14/2023 21:47 | ԼՐԱՀՈՍ
Բանակում զինծառայողների մահվան դեպքերը շարունակում են աճել, ցուցանիշները մտահոգիչ են։ 2023թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 64 դեպք, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված դեպքերը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մահվան դեպքերի ցուցանիշը պայմանավորում է ինչպես բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի, այնպես էլ՝ նախկինում կատարված հանցագործությունների անպատժելիությունն է։
«Ցավոք, մենք 30 և ավել տարի՝ Անկախությունից հետո՝ ունենք սովետական բանակ, որտեղ տարածված է քրեական ենթամշակույթը, որտեղ «իմպերսկի» մտածողությամբ մեծ համակարգ էր ստեղծված և կարգավորված չէր մարդկային հարաբերությունները, մենք ենթադրյալ մեծ բանակի մաս էինք կազմում և իրենց կանոնադրությամբ, իրենց բարքերով, իրենց տրամաբանությամբ ենք շարունակել, մինչդեռ, մեր երկիրն էականորեն տարբերվում է ԽՍՀՄ տարիներին ունեցած մեր երկրից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Հաջորդ խնդիրը, որը մատնանշեց մեր զրուցակիցը, անպատժելիությունն է՝ նախկինում կատարված հանցագործությունների լուծումն այդպես էլ չտեսանք, թեև վարչապետի կողմից հատուկ հանձնաժողով ստեղծվեց, ՔԿ-ին հատուկ հանձնարարություններ տրվեց, բայց, Նինա Կարապետյանցի դիտարկմամբ, սևազգեստ մայրերը կրկին փողոցում են և նրանց թիվն օր օրի ավելանում է։
«Այսինքն, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ինստիտուցիոնալ փոփոխությունների բացակայությունից, վերջացրած՝ նախկինում կատարված հանցագործությունների չբացահայտելով և մեղավորներին չպատժելով։ Դա արդեն, այսպես ասած, ձև է դարձել, երբ մարդ է մահանում, մեղավորներին հնարավորություն են տալիս՝ խուսափելու պատասխանատվությունից, որովհետև այլ տրամաբանություն չկա։
Մասնավորապես, վարչապետի մոտ քննարկված գործերով ակնհայտ է, որ երիտասարդների, առնվազն մի մասի, մահվան պատճառները չեն համապատասխանում պաշտոնական տեսակետին, բայց դատախազությունը, քննչական մարմինները շարունակում են պնդել, որ դա այդպես էլ տեղի է ունեցել։ Դա նշանակում է, որ կա կոռուպցիա, գործերը վաճառքի են հանվել, որ պոտենցիալ մեղադրյալներին հնարավորություն է տրվել չներգրավվելու գործերում, թե որն է արժեքը, ինչպես է դա դրսևորվել, դա պետք է պարզել»,- հայտարարեց Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ տասնամյակներով ունեցել ենք գործերի տապալում, գործերով ապացույցների ոչնչացում, վկաների վրա ճնշումներ, ընդ որում, եղել են սպանության դեպքեր զորամասերում, երբ զորացրվելուց հետո անգամ 10 տարի անց դու հասկանում ես, որ վկան գիտի, տեղեկություն ունի, բայց վախենում է խոսել։ Անցումային արդարադատությունը, ըստ Կարապետյանցի, վերաբերում է նաև բանակում սպանության գործերի քննությանը, անհրաժեշտ է անկողմնակալ, արդարությունից զատ որևէ այլ բանով չհետաքրքրված մարդկանց կողմից քննություն, որոնք կբացահայտեն խնդիրները, ինչը չարվեց։
«Ընդամենը մի քանի գործով վարչապետին կից ստեղծվեց հանձնաժողով, որը ղեկավարում էր Վարդապետյանը, խոստացավ, որ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կքննվեն գործերը, սակայն որևէ տեղաշարժ չկա գործերով »,- նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի պատշաճ, հետևողական, անաչառ, մեղավորները պատժվեն։ Իրավապաշտպանը նաև կարևորեց, որ սպաները պարտադիր կրթություն ստանան՝ իրական, ոչ թե՝ ձևական, ոչ թե այն համալսարանում, որտեղ ապագա սպային ծեծում ու կախում են, մյուսներն էլ՝ լռում են, քանի որ հովանավորվում են։ Այս խնդիրների միայն կարգավորման դեպքում կարող ենք արդյունք ունենալ։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին նախորդած ժամանակահատվածում՝ 2019թ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված բանակում մահվան դեպքերը «պատմական մինիմումի» հասցնելուն, Կարապետյանցն արձանագրեց․«Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածը չի համապատասխանում իրականությանը կամ համապատասխանում է մասնակիորեն, բայց տիեզերական մասշտաբի մանիպուլացված է։ Հնարավոր չէ պատկերացնել չբարեփոխված համակարգերում, երբ դու անում ես ամեն բան նույնությամբ, ինչպես նախկինում, ստանալ բոլորովին այլ՝ որակապես տարբերվող արդյունք։ Հնարավոր չէ ամեն անգամ պատկերացնել; Դուք չեք կարող գալ, ամեն անգամ փորձել փակ դռներով անցնել ու գլուխը դռներին չտալ։ Բոլոր առաջարկությունները՝ գնալ փոփոխությունների՝ իշխանությունը մերժել է, և, մերժել է այնպես, որ մինչև անգամ Նիկոլ Փաշինյանի փոխնախարարներից մեկը հանդգնել էր հայտարարել, թե որոշ իրավապաշտպաններ, որոնք բարձրաձայնում են բանակում խնդիրների մասին, իրենք հրճվում են, հաճույք են ստանում, փող աշխատում՝ զոհերի վրա։ Այդքան տգետ են, լկտի, ոչ պրոֆեսիոնալ։ Իրենք չեն պատկերացնում, որ բանակն իրենց անձնական օգտագործման տարածքը չի, մեր բոլորի անվտանգության երաշխավորն է, վերջապես, բանակում ծառայում են մեր բոլորիս երեխաները՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու երեխաները »։ Իրավապաշտպանը կարևորում է թափանցիկությունը, միևնույն ժամանակ, նա նկատում է՝ խոսքն այն ոլորտների մասին է, որին պետք է հնարավորություն ունենան մասնակցելու, վերահսկելու, ներդրում ունենալու, որևէ մեկը չի հետաքրքրվելու, թե ինչ միջոցառումներ են իրականացնելու և այլն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ