ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցում ՌԴ- Ադրբեջան հարաբերություններում բացարձակ նոր հարթություն է բացվում՝ Արցախի ներգրավմամբ. Հայկ Նահապետյան 09/14/2023 20:30 | Քաղաքական
Արցախի տարածք մուտք գործած ռուսական մեկ բեռնատարը, ճիշտ է, 120.000 շրջափակված բնակչության կարիքները չի հոգում, բայց դա իր մեջ ավելի շատ քաղաքական ենթատեքստ ուներ, որովհետև դրանից հետո կարող են մտնել շատ մեքենաներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարը 15 տոննա կշռող հումանիտար բեռ էր տեղափոխվել Արցախ։ Հայտարարվել էր, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախը թույլատրում է Ակնայով ռուսական բեռնատարի մուտք գործելը Արցախի տարածք, իսկ Ադրբեջանն էլ մոտ 12 ժամվա ընթացքում բացում է Բերձորի միջանցքը, սակայն իր պարտավորությունն ադրբեջանական կողմն այդպես էլ չի արել ու միջանցքը շարունակում է փակ մնալ։
«Ժողովրդի մոտ անգամ մոտեցում կար, որ պետք չէ, որ Ակնայով որևիցե բան մտնի։ Ես ևս դեմ եմ եղել, որ Ակնայով մտնի, բայց խոսքը վերաբերում է ադրբեջանական ու թուրքական բեռնատարների մասին։ Այդ դեպքում դա կնշանակեր բացել «պաշարված ամրոց Արցախի դարպասները», իսկ եթե մեր դաշնակիցը հնարավորություն ունի ծանր վիճակում գտնվող ժողովրդին օգնել՝ սկզբունքորեն, դա պետք է ընդունել դրական ձևով»,- տեսակետ հայտնեց նա։
Ըստ փորձագետի, Ադրբեջանին ձեռնտու չէր ո՛չ Բերձորով՝ Հայաստանից, ոչ էլ Ակնայով՝ Ռուսաստանից բեռների մուտք գործելու տարբերակը։ Այդուհանդերձ, Աղդամով բացառապես ռուսական հումանիտար օգնության բեռնատարի՝ Արցախ մուտք գործելով, Արցախի իշխանությունները, փաստացի խափանեցին Ալիևի պլանները՝ Արցախն ադրբեջանական կողմի համար բացելու մասով։
«Եթե մյուս կողմից նայենք, ապա անցակետը դնելուց հետո, Հայաստանից Բերձորի միջանցքով բեռները մտնում էին Ադրբեջանի տարածք, որտեղից էլ Արցախ։ Որքան էլ մեզ համար ցանկալի չէ, բայց փաստացի մենք ընդունում ենք, որ Բերձորն Ադրբեջանի տարածք էր, որովհետև այնտեղ աշխատում էին իրենց մաքսային և անձնագրային ծառայությունները։ Հիմա էլ բեռները Ռուսաստանից ուղևորվում են Ադրբեջան և Արցախ։ Մեծ հաշվով, սա նույնական է։ Ընդ որում, Ռուսաստանից միայն ռուսական բեռները չեն, որ կարող են տեղափոխվել։ Կարող են նաև եվրոպական հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց օժանդակությունն ուղարկել Ռուսաստան, և ռուսական մեքենաներով այդ օգնությունը հասցնել Արցախ»,- ասաց նա։
Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ Արցախի հարցում ՌԴ- Ադրբեջան հարաբերություններում բացարձակ նոր հարթություն է բացվում՝ երկկող հարաբերություններ՝ Արցախի ներգրավմամբ։ Բանակցություններն, ըստ մեր զրուցակցի, այդ հարթություն տեղափոխվեցին դեռևս օգոստոսի 25-ին, երբ Պուտինը հայտարարեց, որ «արտերկրում բնակվող հայրենակիցներն (նկատի ունենալով արցախցիներին- խմբ.) ունեն օժանդակության խնդիր»։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ ՌԴ-ն այսուհետ հետամուտ է լինելու «իր հայրենակիցների» իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։ Իսկ նրանց քաղաքացիության հարցն օրակարգ մտնելու դեպքում արդեն ՌԴ ղեկավարը կարող է դիմել ցանկացած միջոցի՝ կանխելու «իր հայրենակիցների» կյանքին սպառնացող ցանկացած վտանգ։
«Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում վերջերս փաստում էր, որ Արցախի հարցն ուղղակիորեն կապվում է աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, այն է՝ հավաքական արևմուտքի և ՌԴ-ի։ Սա շատ ճիշտ գնահատական էր ու առաջին անգամ էր, որ Արցախի իշխանությունների կողմից նման քաղաքական գնահատական է տրվում։ Նախկին իշխանությունների ժամանակ այդպիսի հայտարարություններ չեն եղել, քանի որ նրանք Փաշինյանի կամակատարն էին, իսկ Փաշինյանը կամակատարն է Թուրքիայի և հավաքական Արևմուտքի»,- ասաց նա։
Տարածաշրջանում ձեւավորված բարդ իրավիճակում ՀՀ իշխանությունները, փաստացի, տարբեր պատրվակներով, Հայաստան են հրավիրում ՆԱՏՕ-ի հատուկ ստորաբաժանումների զորքերին։ Մասնավորապես նախօրեին մեկնարկած զորավարժություններին, մեր զրուցակցի խոսքով, մասնակցում է ամերիկյան Պենտագոնի 101 օդադեսանտային դիվիզիայի 85 զինծառայող, ինչը նրա գնահատմամբ, բավականին մտահոգիչ փաստ է։
«Եթե այս ամենին միացնենք նաև փաստը, որ Հայաստանում ամիսներ շարունակ գտնվում են նույն ՆԱՏՕ անդամ երկրների հատուկ ծառայությունների և բանակի ստորաբաժանումների հետախուզական կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ դիտորդներ անվան տակ, ապա ինքնին պարզ է, որ Ռուսաստանի մտահոգությունները պատահական չեն, և հասկանալի է դառնում, որ Հայաստանում փորձ է արվում դուրս բերել ռուսական ռազմական ներկայությունը»,- ասաց նա։
Ըստ Նահապետյանի, եթե Ալիևն Արցախում որոշակի զսպվածություն է ցուցաբերում՝ ՌԴ կոշտ կեցվածքի ֆոնին, ապա այդ բացը նա կարող է լրացնել՝ հարձակվելով ՀՀ սահմանների ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի զրուցակիցը հայտնեց, որ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ռուսական կողմը հասկանում են, որ հնարավոր հարձակման դեպքում հայկական կողմը չի կարողանալու դիմակայություն ցուցաբերել։ Այդ համատեքստում էլ ռուսական կողմը բազմիցս առաջարկել էր հայ- ադրբեջանական սահմանին, հետագա հնարավոր էսկալացիայի բացառման նպատակով, խաղաղապահ զորք և ՀԱՊԿ դիտորդներ ուղարկել Հայաստան ու զորավարժություն անցկացնել։ Առաջարկները հայկական կողմը բազմիցս մերժել էր՝ երկիրը դարձնելով փաստացի անպաշտպան։
Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքը բացելու հնարավորությանը՝ Նահապետյանն ասաց, որ այն հիմնականում ծառայեցվում էր Հայաստանից դեպի Արցախ հումանիտար բեռ տեղափոխելու նպատակին։ Հիմա այդ խնդիրն, ըստ նրա, լուծման ճանապարհին է։ Իսկ միջանցքի բացվելու դեպքում կարող է, այսպես կոչված, «արցախցի հետախուզվողների» ձերբակալության նոր ալիք սկսվել։
«Տեսականորեն, եթե Ադրբեջանը փորձի հետ կանգնել ռուսական բեռներն Արցախ թողնելու քաղաքական իր որոշումից, ապա ՌԴ կեցվածքն այդ երկրի իշխանությունների հանդեպ կարող է կտրուկ կոշտանալ, ընդհուպ, նրանց կարող են մեղադրել էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների փորձի իրականացման մեջ»,- եզրափակեց ռազմական փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից