ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. քաղբանտարկյալ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից 09/13/2023 13:35 | ԼՐԱՀՈՍ
Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին: Այս մասին կալանավայրից գրված իր հոդվածում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ գրել է. «Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է ախտորոշել ավելի ազդեցիկ շրջանակներ, որոնց գործունեությունը «հայամետության» շղարշի ներքո իրականում կարելի է դիտարկել՝ որպես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դագաղի վրա սեփական մեխը խփելու փորձ:
Այդպիսին է «առաջատար փորձագետի» կողմից ներկայացված, իր երևակայական «հայամետության» համար իբր տուժած, իսկ իրականում միջազգային քաղաքականությունից վիճակագրական սխալի շրջանակներում պատկերացումներ ունեցող Միխայիլ Ալեքսանդրովը, ում վերջին հարցազրույցում Նիկոլի «հինգերորդ կետը» փրկելու ջանասիրությանը կնախանձեր անգամ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի մտավոր կարողությունների խաչասերումից առաջացած արհեստական բանականությունը:
Ազատության մեջ լինեի, ուղիղ եթերում շատ մանրամասն և փաստերով կհիշեցնեի և կվերլուծեի, թե ինչ և ինչպես եղավ հայ-ռուսական պաշտոնական կապերի հետ 2018-ից առ այսօր: Ընդամենը նորից կրկնեմ այն տեքստերս, երբ ասում էի, որ անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից ընկալվում է՝ որպես «полезный идиот»:
Սխեման շատ պարզ է: Նիկոլը փորձում է փախցնել Հայաստանը դեպի Արևմուտք: Իրական Արևմուտքի դուռ Հարավային Կովկասում չկա, ուստի Նիկոլը Բրյուսելի անվան տակ՝ Հայաստանը տանում է դեպի Անկարա, իսկ դե, Անկարայի հետ Մոսկվան այնքան մեծ օրակարգ ունի, որ Հայաստանի խնդիրները կդիտարկվեն մնացածի շարքում` Լիբիա, Սիրիա, ուկրաինական պատերազմ, ատոմային էներգետիկա, գազային հաբ, և այլն:
Վերոնշյալ «առաջատար» փարձագետը տվյալ սխեմայի սպասարկո՞ւն է, թե՞ նիկոլական ՊՈԱԿ-ի արտահաստիքային աշխատող, կամ թե ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վարձված հերթական ՀՀ-ասեր, կդժվարանամ հիմա ասել: Սակայն շատ սիմպտոմատիկ է, որ Փաշինյանին մաքրելու փնթի ջանքերին զուգահեռ՝ տվյալ անձնավորությունը կատարյալ անհեթեթություններ է զառանցում Սերժ Սարգսյանի վարած Արցախյան բանակցությունների վերաբերյալ:
Տվյալ կենսաբանական սուբստանցիայի մակարդակը և գիտելիքները գնահատելու համար բավական է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէր: Իրականում Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցի կարգավորման համար լավագույն հիմքն էին, որ ներառում էին և երաշխավորում հայկական կարմիր գիծը` երաշխավորված և պարտադիր իրավական ուժ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատահական չէր, որ հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակվեց և ամրապնդվեց Սերժ Սարգսյանի օրոք այն փաթեթը, որը 2009 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ստացավ «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» անվանումը:
Սակայն այսքան «առաջատար» ռուս փորձագետը չի սահմանափակվում դրանով: Հաջորդ տգետ և հիմարների համար նախատեսված «փաստարկն» այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, և Նիկոլը ոչ մի նոր վատ բան չի արել: Հայերին հիմարացնելու տխմար փորձ անող սույն «էքսպերտը» մոռանում է նշել, որ Հայաստանի ոչ մի ղեկավար մինչև Փաշինյանը չէր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և վերջինիս տարածքային ամբողջականությունը բացարձակ կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:
Նման «բլթոցների» և հիմարությունների շարանը սույն «հայամետ» կոչվածի հարցազրույցներից կարող եմ երկար շարունակել, սակայն կարծում եմ, որ այսքանը բավարար էր հիմնավորելու համար թե Արցախի հարցով, թե հայ-ռուսական հարաբերությունների մասով պարբերաբար դաշտ նետվող աղբի ողջ սնանկությունը: Մտահոգված լրատվամիջոցներին իմ խնդրանքը. դադարեք հիմարներին հայտնի դարձնել, մանավանդ, երբ հայտնի է, թե որտեղից են աճում այդ հիմարների ականջները:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.09.2023
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ