ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԺՄ-ն դատապարտել է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները 09/13/2023 17:10 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:
Այսպես՝ սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական լուրը լուսաբանող Անի Գևորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին, ով ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով:
Հարձակումը https://www.youtube.com/watch?v=sQYF2QjfYwQ տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:
Ի դեպ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը լրագրող Անի Գևորգյանին հրահանգում https://www.youtube.com/watch?v=FJ1SLAiUshY&t=20s հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերևույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը:
Տեղին է նշել, որ այս վարքագիծն առնվազն եթե ոչ՝ խրախուսվում, ապա՝ հավանության է արժանանում հենց Տիգրան Ավինյանի https://www.youtube.com/watch?v=3_yKTuthCO4 կողմից, ով ինքն էր Անի Գևորգյանին հորդորում՝ գնացեք, ձեր թեկնածուի հետ պտտվեք:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ քարոզարշավային օրերի ընթացքում Անի Գևորգյանի նկատմամբ սանձարձակ, պետական պաշտոնյային ոչ վայել https://www.youtube.com/watch?v=O_xjZOw0M9A&t=354s վարքագիծ էր ցուցաբերել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անի Գևորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության դեմ ուղղված այս արշավը ու դրանց նկատմամբ իրավապահ համակարգի կողմից արձագանքի բացակայությունը: Կրկնակի ստանդարտների կիրառությունը ոչ միայն չի լիցքաթափելու իրավիճակը, որի պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն ու իրավապահ համակարգինն է, այլև ընդհակառակը, լարվածության ու հասարակության մեջ խորը պառակտվածության նոր շերտեր է ավելացնելու:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրավապահի կոչմանը, իրերին ու երևույթներին չնայել տարբեր պրիզմաների միջով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին կոչ ենք անում կառավարել սեփական թիմակիցների ու համակիրների բնազդները և գործողությունները, թույլ չտալ անհարկի լարվածություն ստեղծելով՝ խոչընդոտել լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքը:
Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է, պետական մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության գործիքը:
Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու, ընտրողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որն ապահովվում է, այդ թվում՝ լրագրողի աշխատանքով: Լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալը պաշտոնյայի, առավել ևս՝ թեկնածուի պարտավորությունն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ